ՊԻՂԾ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ՊԱՏ­ՐԱՍՏ Է ՆԱ­ԵՎ ՈՐ­ԴՈ՞ՒՆ ԶՈ­ՀԱ­ԲԵ­ՐԵԼ ՀԱ­ՆՈՒՆ Ա­ԹՈ­ՌԻ

Վերլուծություն

Պատ­կե­րաց­նո՞ւմ եք այս­պի­սի ի­րա­վի­ճակ` հաղ­թան­դամ, «սպեց­նա­զում» իբր ծա­ռա­յած ե­րի­տա­սար­դը ի­րա­վա­պահ­նե­րին դի­մում տա, իբր ի­րեն փոր­ձել է ա­ռև­ան­գել մի­ջին կազմ­վածք ու­նե­ցող մի կին: Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ Հա­յաս­տա­նում կա ըն­դա­մե­նը մեկ այդ­պի­սի ե­րի­տա­սարդ` կա­պի­տու­լյան­տի որ­դի Ա­շո­տի­կը: «Առև­ան­գողն» էլ զոհ­ված զիմ­ծա­ռա­յո­ղի մայր Գա­յա­նե Մար­տի­րո­սյանն է, ում ձեր­բա­կա­լել են և պատ­րաստ­վում են կա­լա­նա­վո­րել... Քննչա­կան կո­մի­տե աստ­վա­ծատ­հաճ հիմ­նար­կու­թյունն էլ տա­րա­ծել է 37 թվա­կա­նի НКВД-ի ո­ճով մի հա­ղոր­դագ­րու­թյուն: Եվ այդ ա­մենն այն պա­հին, երբ հո­ղա­տու Նի­կոլն ան­թա­քույց ճա­նա­չում է Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում...

ՍԱԴ­ՐԱՆ­ՔԻ ԲՈՒՆ ՆՊԱ­ՏԱ­ԿԸ

Նախ հարց է ծա­գում` ին­չո՞ւ է հան­կարծ կրտսեր Փա­շի­նյա­նը հայտն­վում հատ­կա­պես այն վայ­րում, ուր հա­վաք­ված են զոհ­ված հե­րոս­նե­րի ծնող­նե­րը, և ո՞ւմ հոր­դո­րով է այդ­տեղ գնում` դա­վա­ճան հո՞ր, թե՞ ազ­գու­րաց մոր: Մի՞թե ակն­հայտ չէ, որ այդ տե­ղում հայտն­վե­լը կա­րող է տհաճ շա­րու­նա­կու­թյուն ու­նե­նալ, թե՞ կա­պի­տու­լյանտ ծնող­նե­րը ցան­կա­լի են հա­մա­րել հենց տհաճ շա­րու­նա­կու­թյու­նը: Իսկ որ Նի­կոլն ըն­դու­նակ է զո­հա­բե­րել որ­դուն հա­նուն նյու­թա­պաշ­տա­կան նպա­տակ­նե­րի` ինքն է խոս­տո­վա­նել իր «Երկրի հա­կա­ռակ կող­մը» պղծագր­քում: Նման է, որ նրան շատ էր պետք, որ ա­հա­սար­սուռ «հան­ցա­կազ­մով» մի­ջա­դեպ լի­ներ, որ­պես­զի զոհ­ված­նե­րի ծնող­նե­րին քաշք­շեն ա­վե­լի բիրտ, քան ե­ղել է Ե­ռաբ­լու­րում, և ընդ­հան­րա­պես ռեպ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռիթ ստեղծ­վի: Դե, մի օր էլ թե­րևս մա­հա­փորձ կբե­մադ­րեն...

ՀՀ նախ­կին օմ­բուդս­մեն Ար­ման Թա­թո­յա­նը գրում է. «Հե­րո­սա­ծին մայ­րը պետք է ան­հա­պաղ ա­զատ ար­ձակ­վի: Ին­չո՞ւ եք ա­զա­տու­թյու­նից զրկել պա­տե­րազ­մում հե­րո­սա­բար ըն­կած զին­վո­րի մո­րը: Ա­զա­տու­թյու­նից զրկե­լու այս ի՞նչ «անհաղ­թա­հա­րե­լի անհ­րա­ժե­շու­թյուն» է հայտ­նա­բեր­վել. ինչ լի­նի, մի­ան­գա­մից ձեր­բա­կա­լում կամ կա­լանք: Ին­չո՞ւ Ե­ռաբ­լու­րում բա­ցար­ձակ ան­թույ­լատ­րե­լի վե­րա­բեր­մուն­քով, բա­ցա­հայտ նսե­մա­ցու­մով բեր­ման  են­թարկ­վե­ցին զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ծնող­նե­րը: Դեռ բա­վա­կան չէ, մի հատ էլ վար­չա­կան վա­րույթ­ներ հա­րուց­վե­ցին ծնող­նե­րի նկատ­մամբ` նրանց քաշք­շե­լով դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րով` ա­ռանց ո­րև­է ոս­տի­կա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան: Բա­ցա­հայտ է, որ ձեր­բա­կա­լումն է, որ ա­վե­լի նպաս­տեց ա­տե­լու­թյան խոս­քի ա­ճին ու վի­րա­վո­րանք­նե­րին, ա­վե­լի խո­րաց­րեց մարդ­կանց պա­ռակ­տու­մը: Չե՞ք տես­նում ինչ է կա­տար­վում, ի՛նչ բա­ցար­ձակ վի­րա­վո­րանք­նե­րի են են­թարկ­վում Հայ­րե­նի­քին ա­մե­նա­թան­կը տված Հե­րո­սա­ծին ծնող­նե­րը, ա­նարգ­վում է զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի հի­շա­տա­կը ի­րա­կան ու կեղծ է­ջե­րից, ի՛նչ աս­տի­ճան են ար­ժեզրկ­վում պե­տու­թյան ամ­րու­թյան հիմ­նա­րար ե­րաշ­խիք­նե­րը` բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րը»:

Սա­կայն բուն նպա­տա­կը հենց պա­ռակ­տումն է: Հենց այս պա­հին, երբ գրվում են այս տո­ղե­րը, Շեն­գա­վի­թի դա­տա­րա­նի բա­կում տե­ղի է ու­նե­նում բա­խում ոս­տի­կան­նե­րի և զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ծնող­նե­րի մի­ջև... Քիչ ա­ռաջ Գա­յա­նե Մար­տի­րո­սյա­նի ձեր­բա­կալ­ման բո­ղո­քի քննու­թյու­նը հե­տաձգ­վեց:  Ա­շոտ Փա­շի­նյանն ու զին­վո­րի մայ­րը ա­ռե­րես­վե­ցին. նա­խաքն­նա­կան մար­մինն այս պա­հին մե­ղադ­րանք է ա­ռա­ջադ­րում Գա­յա­նե Մար­տի­րո­սյա­նին: Ա­վե­լի վաղ ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը հրա­պա­րա­կա­յին հոր­դո­րով դի­մել էր Ա­շոտ Փա­շի­նյա­նին. «Ես չգի­տեմ, թե ինչ­պես կդա­սա­վոր­վի քո կյան­քը: Այ­սօր Հա­յաս­տա­նում քո հոր պատ­ճա­ռով բո­լո­րիս կյան­քերն են խեղ­ված, ան­կան­խա­տե­սե­լի, ուր­վա­կա­նան­ման… Բայց մի բան պարզ է. դու պար­տա­վոր ես հետ վերց­նել այդ ան­հե­թեթ բո­ղո­քը: Պար­տա­վոր ես, ո­րով­հե­տեւ ա­ռանց այդ էլ, քո ըն­տա­նիքն իմ ժո­ղովր­դին ան­նե­րե­լի տա­ռա­պանք­ներ ար­դեն պատ­ճա­ռել է եւ շա­րու­նա­կում է պատ­ճա­ռել: Պար­տա­վոր ես, ո­րով­հե­տեւ Նի­կո­լի տղեն ես (պա­րա­դոքս չկա՝ ու­ղիղ կապ է): Պար­տա­վոր ես, ո­րով­հե­տեւ կեն­դա­նի ես մնա­ցել, իսկ քո հոր պատ­ճա­ռով զոհ­ված, քե­զա­նից պայ­ծառ ու լու­սա­վոր տղեր­քը չկան: Մի ծան­րաց­րա քո՝ ա­ռանց այդ էլ բարդ, հո­գե­կան ապ­րում­նե­րով լի կյան­քը: Մենք տի­կին Գա­յա­նե­ի հա­մար կպայ­քա­րենք, ես քե՛զ հա­մար եմ ա­սում»:

Դե բայց պտու­ղը ծա­ռից հե­ռու չի ընկ­նում, և խուն­տան փոր­ձե­լու է ա­ռա­վե­լա­գույ­նը քա­ղել այդ սադ­րան­քից: Պատ­ճառ­ներ ու­նեն` Ռեյ­քյա­վի­կում Նի­կոլն ար­դեն ան­թա­քույց, ա­ռանց «կռու­տիտ­նե­րի» ա­ռաջ տա­րավ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի տա­րածք ճա­նա­չե­լը: Սահ­մա­նում լար­ված է, զոհ ու­նենք: Գու­մա­րած դրան` ե­րեք (արդեն չորս) տոն­նա կո­կա­ի­նի պատ­մու­թյու­նը, ո­րի մա­սին ամ­բողջ աշ­խարհն է խո­սում: Եվ այդ ա­մե­նը` այն պա­հին, երբ Ան­կա­րա-Բա­քու տան­դե­մը տեն­դա­գին փոր­ձում է օգ­տա­գոր­ծել «հնա­րա­վո­րու­թյան պա­տու­հա­նը», ո­րը շու­տով կփակ­վի:

ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՆԱՐ­ԿՈ­ՄԱ­ՖԻ­Ա­ՅԻ ՄԱՍ ԿԱԶ­ՄԵ­ԼԸ` ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄՆԱ­ԼՈՒ Ե­ՐԱՇ­ԽԻ՞Ք

QPakan

4 տոն­նա կո­կա­յին` ըն­դա­մե­նը մի քա­նի օ­րում, մեկ մի­լի­արդ դո­լա­րի: Ի­տա­լի­ա­յում 3 տոն­նա­յի առգ­րա­վու­մից հե­տո «հան­կարծ» Ա­ԱԾ-ն հայ­տա­րա­րեց, որ առգ­րա­վել է մեկ տոն­նա:  Հռե­տո­րա­կան հարց` ե­թե ի­տա­լա­կան սկան­դա­լը չլի­ներ, ար­դյո՞ք Ա­ԱԾ-ն հե­տին թվով «կհայտ­նա­բե­րեր»: Եվ ընդ­հան­րա­պես` քա­նի՞ տոն­նա­ներ են ան­ցել մեր երկ­րով: Եվ ո՞ր մի ա­պու­շը կհա­վա­տա, որ դա ե­ղել է ա­ռանց իշ­խա­նու­թյան ի­մա­ցու­թյան...

Եվ ար­դյո՞ք բա­ցի աստ­ղա­բաշ­խա­կան կրի­մի­նալ ե­կա­մուտ­նե­րից, մի­ջազ­գա­յին նար­կո­մա­ֆի­ա­յի մաս կազ­մե­լը իշ­խա­նու­թյան մնա­լու ե­րաշ­խիք չէ: Ի դեպ, նա­և մո­լա­խա­ղե­րի շրջա­նա­ռու­թյունն է հսկա­յա­կան: 2022 թվա­կա­նի 12 ա­միս­նե­րին խա­ղատ­նե­րում կա­տար­վել է 52 մլրդ 777 մլն 837 հա­զար 351 ՀՀ դրա­մի խա­ղադ­րույք, իսկ ին­տեր­նետ շա­հու­մով խա­ղե­րում` 5 տրի­լի­ոն 774 մի­լի­արդ 025 մլն 428 հա­զար 932 ՀՀ դրա­մի խա­ղադ­րույք»: Իսկ որ­քա՞ն խա­ղադ­րույք են ա­րել 2023-ին` մի­այն 2023 թ. ա­ռա­ջին 3 ա­միս­նե­րին, ըստ ՊԵԿ տվյալ­նե­րի, խա­ղատ­նե­րում ար­դեն կա­տար­վել է 25 մլրդ 574 մլն 501 հա­զար 705 ՀՀ դրա­մի խա­ղադ­րույք, իսկ ին­տեր­նետ շա­հու­մով խա­ղե­րում՝ 1 տրի­լի­ոն 312 մլրդ 176 մլն 280 հա­զար 012 ՀՀ դրա­մի խա­ղադ­րույք, այ­սինքն՝ 2021-ին կա­տար­ված ընդ­հա­նուր խա­ղադ­րույք­նե­րի թվի մոտ կե­սը: Ստաց­վում է՝ խա­ղադ­րույք­նե­րի ծա­վալն ա­վե­լա­ցել է:

Բայց հե­տաքր­քիր է նա­և հե­տև­յա­լը` ին­չո՞ւ հենց այս պա­հին «քա­ղա­քա­կիրթ» Եվ­րո­պան ո­րո­շեց «հայտ­նա­բե­րել» այդ տոն­նա­նե­րով թմրա­նյու­թը: Ար­դյո՞ք դա չի հու­շում, որ Նի­կո­լին ու ՔՊ-ին սկսել են հա­մա­րել «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал», և ար­դյո՞ք հի­մա Ստե­փա­նա­կեր­տում ըն­թա­ցող` իշ­խա­նու­թյու­նը Սամ­վել Բա­բա­յա­նին փո­խան­ցե­լու օ­պե­րա­ցի­ան չի վկա­յում, որ քիչ ժա­մա­նակ է մնա­ցել, ու շտա­պում են Ար­ցա­խը «նա­խա­վա­ճառ­քա­յին» վի­ճա­կի բե­րել... Իսկ Սյա­մո­յին իշ­խա­նու­թյուն փո­խան­ցե­լը նշա­նա­կում է իշ­խա­նու­թյունն ու­ղիղ Է­ռա­տո Ան­նա Հա­կո­բյա­նին հանձ­նել: Ըն­թեր­ցող­ներն, ան­շուշտ, չեն մո­ռա­ցել, թե այդ «քաղցր զույ­գը» Ար­ցա­խի բուն­կեր­նե­րից ինչ­պես ա­պա­հո­վեց ծրագր­ված պար­տու­թյու­նը... Հի­մա էլ վերջ­նա­կան կա­պի­տու­լյա՞ցի­ան են ա­պա­հո­վում:

Ի­զուր չէ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կու­սակ­ցու­թյուն­ներն օպե­րա­տի­վո­րեն հրա­պա­րա­կե­ցին 9 կե­տա­նոց հայ­տա­րա­րու­թյուն.

1. Ցան­կա­ցած բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյուն, ըստ ո­րի Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­ձայ­նե­լու են, որ Ար­ցա­խը լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում՝ ան­տե­սե­լով ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, զուրկ է օ­րի­նա­կան հիմ­քից, քան­զի հա­կա­սում է՝

• ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյա­նը,

• Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տին,

• Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված մի­ակ ձև­ա­չա­փի՝ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ըն­դուն­ված փաս­տաթղ­թե­րին,

• Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյա­նը և օ­րենսդ­րու­թյա­նը,

• Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյա­նը:

2. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի­րա­վա­սու չէ և ո­րև­է լի­ա­զո­րու­թյուն չու­նի Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի և հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման շուրջ նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու և խոս­տում­ներ տա­լու, ա­ռա­վել ևս, որ վեր­ջին խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ իր տված խոս­տում­ներն ու կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը` Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան և հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վո­րում­նե­րի հետ կապ­ված, պա­րու­նա­կում են բո­լո­րո­վին այլ դրույթ­ներ, քան հնչեց­վում են մի­ջազ­գա­յին ձև­ա­չա­փով տար­բեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ և ո­րև­է ամ­բի­ո­նից պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում հայտ­նե­լիս:

3. Պետք է բա­ցա­ռել ո­րև­է էքս­տե­րի­տո­րի­ալ կո­մու­նի­կա­ցի­ոն ցան­կա­ցած տի­պի հա­ղոր­դակ­ցում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քով:

4. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խան տա­րածք­նե­րից ան­հա­պաղ պետք է դուրս բեր­վեն ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րը:

5. 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո հայ ռազ­մա­գե­րի­նե­րի գտնվե­լը ադր­բե­ջա­նա­կան կա­լա­նա­վայ­րե­րում ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան կոպ­տա­գույն խախ­տում է, և նրանց ա­զատ ար­ձա­կու­մը հրա­մա­յա­կան է, այլ ոչ՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռար­կա:

6. Բաք­վի և Ստե­փա­նա­կեր­տի մի­ջև ցան­կա­ցած հնա­րա­վոր երկ­խո­սու­թյուն պետք է ի­րա­կա­նաց­նել մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ձև­ա­չա­փով և հստակ ե­րաշ­խիք­նե­րով՝ հիմն­ված կող­մե­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան վրա, սահ­մա­նա­փակ­ված չլի­նե­լով ո­րև­է պար­տադր­ված օ­րա­կար­գով: Ո­րև­է այլ ձև­ա­չափ Ար­ցա­խի ժո­ղովր­դի հա­մար ա­նըն­դու­նե­լի է:

7. Դե­լի­մի­տա­ցի­ա­յի և դե­մար­կա­ցի­ա­յի գոր­ծըն­թաց­նե­րը պետք է ամ­րագ­րեն ա­ռա­ջին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ար­դյուն­քում տե­ղի ու­նե­ցած փո­խա­դարձ դե­անկ­լա­վի­զա­ցի­ան և պետք է բա­ցա­ռել վե­րա­դարձ անկ­լավ­նե­րին:

8. Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան գե­րա­կա պար­տա­վո­րու­թյունն ու ա­ռա­քե­լու­թյու­նը հայ-ադրբե­ջա­նա­կան կար­գա­վոր­ման հար­ցում պետք է լի­նի հրա­դա­դա­րի պահ­պան­ման ե­րաշ­խա­վո­րու­մը, ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման բա­ցա­ռու­մը, մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված ձև­ա­չա­փի գոր­ծար­կու­մը, որ­պես բա­նակ­ցա­յին հար­թակ և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քին հա­մա­հունչ լու­ծում­նե­րի ա­ռա­ջար­կու­մը:

9. Ան­հա­պաղ պետք ա­պա­հո­վել Բեր­ձո­րի (Լա­չի­նի) մի­ջանց­քի ա­պաշր­ջա­փա­կու­մը և նրա լի­ար­ժեք վե­րա­գոր­ծար­կու­մը 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ ամ­րագր­ված պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան:

Կու­սակ­ցու­թյուն­ներն ամ­րագ­րե­ցին, որ «Ցան­կա­ցած բա­նակ­ցա­յին ար­դյունք, ո­րը կհա­կա­սի այս դրույթ­նե­րին, ա­նըն­դու­նե­լի է ու չի ար­տա­ցո­լում աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան շա­հե­րը, և Նի­կոլ Փա­շի­նյա­նը կամ ո­րև­է այլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ ի­րա­վա­սու չէ բա­նա­վոր կամ գրա­վոր խոս­տում­ներ տալ կամ պար­տա­վո­րու­թյուն­ներ ստանձ­նել այս օ­րա­կար­գից տար­բեր­վող օ­րա­կար­գով»: Մի­աս­նա­կան կար­միր գծերն ամ­րաց­ված են: Մնում են մի­աս­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը` խուն­տա­յին իշ­խա­նազր­կե­լու և պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու: Դա կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Այ­լա­պես մի­ջազ­գա­յին նար­կո­մա­ֆի­ա­յին սեր­տա­ճած այս վիժ­վածք­նե­րը մեզ կպե­տա­կա­նազր­կեն և կդարձ­նեն թուր­քա­կան վի­լա­յեթ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում