«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Արցախը կարող է մնալ առանց իշխանության

Մամուլի տեսություն

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովասյանի երեկվա անսպասելի հայտարարությունը նոր փոթորիկ է առաջացրել ներքաղաքական դաշտում։ Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։ Թովմասյանը չի բացառել, որ նշված երկու անձինք հրաժարվեն անդամակցել այդ կոմիտեին։ Հատկապես ընդդիմադիր շրջանակներում մտավախություն ունեն, որ նման կոմիտե ստեղծելով՝ ԱՀ իշխանությունները փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունների ծրագիրը՝ գլխատել պետական ինստիտուտները՝ Արցախը հասցնելով Ադրբեջանի կազմում համայնքի կարգավիճակի։

Բանն այն է, որ 90-ականների մոդելով Պաշտպանության կոմիտեի ձեւավորումը կնշանակի իշխանության բոլոր լիազորությունների փոխանցում այդ կառույցին, որի ձեռքում կկենտրոնանան բոլոր ուժերն ու ռեսուրսները, ինչը հղի է վտանգներով։ Նույն այդ կոմիտեն մի օր կարող է որոշել, որ ինքն է բանակցելու Ադրբեջանի հետ, որ ընտրված իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը ու պետք է հրաժարական տան եւ այլն։ Մյուս կողմից՝ այս հայտարարությամբ Թովմասյանը հայտարարում է, որ կեղծ են այն պնդումները, թե Արցախում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ընդդիմությունը նման հարց էր բարձրացնում, իշխանությունը հակադարձում էր, թե նման պայմաններում վտանգավոր է ընտրությունների գնալը։ Արդյունքում Արցախը կարող է մնալ առանց իշխանության։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին