«Հրապարակ». «Մի քանի տարուց ՀՅԴ-ն կհեռանա քաղաքական ասպարեզից». ՔՊ-ական պատգամավոր

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։

Հիշեցնենք, որ 1994 թ․ դեկտեմբերի 28-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։

«Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետեւ հայակործան կազմակերպություն է, եւ դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հայտնի մարդիկ»,- ասում է Ասլանյանը։

Նա այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չի պլանավորում․ «Ես ինձ համար նյութեր եմ հավաքում, որպեսզի ավելին իմանամ այդ կազմակերպության լրտեսական գործունեության մասին։ Սովորաբար քաղաքական կուսակցությունները պետք է համագումարով հաստատեն իրենց գոյությունը։ Իրենք դիտավորյալ «համագումար» բառը հանել են, «համաժողով» բառն են դրել, հիմա պետք է ճշտեմ՝ ինչո՞ւ է կոչվում համաժողով»։

Իսկ ճշգրտումներից հետո կսկսե՞ք կասեցման գործընթաց։

«Եթե ես այնքան նյութեր ունենամ, վստահ լինեմ, որ պետք է, ուրեմն հանդես կգամ, եթե ոչ․․․ եկեք անկեղծ լինենք, սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասաց ՔՊ-ականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի