Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Արմեն Հովասափյան

Թեմա
Երբ խեղաթյուրում են իրական փաստերը
Օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ն անդրադարձել էր մի իրադարձության, որի ներկայիս վերհանումը բացառապես օրվա իշխանության թրքահպատակ քաղաքականության արդարացման մի չստացված հնարք էր։ Այլ կերպ ասած FIP-ը մնաց «պրյոմի» տակ։
FIP-ն անդրադարձել է 2010 թվականին դեռևս ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենի և հայ լոբբիստներից մեկի՝ գաղտնի տեսաձայնագրված զրույցին։ Այնտեղ Բայդենն իր զրուցակցին հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ վարչակարգին խնդրել է առկախել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ 2008 թվականին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացին չվնասելու համար։ Հոդվածի ամփոփիչ հատվածում հետևություն է ներկայացվում, թե «Ցեղասպանության ճանաչման հարցն առկախելու՝ Սարգսյանին վերագրվող խնդրանքի մասին պնդումները մնում են չհաստատված, թեև ըստ վկայակոչվող տեսանյութի, Ջո Բայդենը նման տեղեկություն հայտնել է»:
Իր գործունեության ողջ ընթացքում գրեթե բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկած լրատվականն ակնհայտորեն իրակացնում է իշխանության պատվերը, ոչ թե ստուգելով փաստերն, այլ ուղղակիորեն այն խեղաթյուրելով։ Սա իրականացվում է մի շրջափուլում, երբ հայ-թուրքական, այսպես կոչված «հարաբերությունների» հարցը գտնվում է բավական տուրբուլենտ հանգրվանում։ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դրած քաղաքական ուժը փորձում է կախվել փրփուրներից և քվազիօրակարգեր ներմուծել մեդիատիրույթ։
Ասվածը պոպուլիզմ չորակելու և մեզ դեմագոգիայով զբաղվելու մեջ չմեղադրելու նպատակով ներկայացնենք թեմայի հետ կապված մի քանի մեջբերում, ինչը հերթական անգամ կփաստի, թե իրականում, որն է եղել պատճառը, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայաոց Ցեղասպանությունը։ Բավական հետաքրքիր է հատկապես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի այս հատվածը․ «2009 թվականին Օբաման չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որովհետև մեծապես կախված էր Թուրքիայից՝ Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցով»։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանթա Փաուերն այս առիթով իր գրառումներից մեկում ընդգծլ է․ «2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ն չճանաչեց ցեղասպանությունը, որովհետև կրկին կախված էր Թուրքիայից՝ ԻԳԻԼ-ի հետ բախումների հարցով»։ Այլ կերպ ասած ներկայացված փաստերը վկայում են, որ և 2009-ին և 2015-ին ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանոթւյան չճանաչելու հիմնական և միակ մեղավորը եղել է Թուրքիան։
Այն, որ փաշինյանական իշխանության հնգամյակը հայ իրականության մեջ մնալու է, որպես թուրքական շահերի սպասարակման ժամանակաշրջան կասկածից վեր է, սակայն, երբ «Փաստերի ստուգման հարթակ» անվանումն ունեցող լրատվականը օրը ցերեկով զբաղվում է փաստերը խեղաթյուրելու գործընթացով սա խոսում է այն մասին, թե ինչպիսի ողբերգական ժամանակենրում ենք մենք ապրում, երբ ամենանոր ժամանակաշրջանի պատմությունն ու գոյություն ունեցող իրական դրվագները փորձում են խեղաթյուրել և մատուցել սեփական քաղաքական ճաշակին համապատասխան՝ սպասարկելով հակահայ օրակարգ։
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան կատարած պետական ու պաշտոնական այցերը ասվածի վառ օրինակն են։
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ցեղասպանության տարելիցի միջոցառումները 2015-ին բավական երկար ժամանակ դարձել էին համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի էջերից չին իջնում։ 100-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել չորս երկրների ղեկավարներ, որից երկուսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը։
Բացի այդ նույն ժամանակահատվածում հիմնադրվեց նաև «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակություն՝ մոտ 300 պատգամավորներ, այդ թվում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, գիտական մեծ շրջանակներ։
Եվ այսպես՝ 2010թ. մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն Ցեղասպանության ճանաչման հետ կապված որոշում ընդունեց, 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունեց բանաձև, 2014 թվականի նոյեմբերի 27-ին Բոլիվիայի Սենատը և Պատգամավորների պալատն այս առիթով բանաձևեր ընդունեցին, 2015-ին ապրիլի 12-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսը Ցեղասպանության վերաբերյալ Վատիկանում պատարագի ժամանակ հայտարարություն արեց, 2015 թվականի ապրիլի 14-ին Չիլիի Պատգամավորների պալատը ընդունեց բանաձև, 2015 թվականի ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նույն օրը նման բանաձև ընդունեց նաև ԵԽ-ն, 2015 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը հայտարարություն ընդունեց իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ, 2015-ի ապրիլի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը այս առիթով հայտարարություն արեց, 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ Պետդուման հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, 2015-ի մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն խորհրդարանն ընդունեց բանաձև, 2015-ի մայիսի 29-ին Բրազիլիայի Դաշնային սենատն այս առիթով բանաձև ընդունեց, 2015-ի հուլիսի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև, 2015-ի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը ընդունեց բանաձև, նույն 2015-ին ԵԺԿ-ն՝ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը ևս դատապարտող բանաձև է ընդունել, 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն բանաձև ընդունեց Ցեղասպանության ճանաչման առիթով, 2016 թվականի օգոստոսի 1-ին Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում Ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունվեց, 2016-ի հոկտեմբերի 14-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթն հաստատվեց Ֆրանսիայի Սենատի կողմից, իսկ 2017 ապրիլի 26-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև։
Ներկայացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը։

1

2

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին