«Աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել եմ Թուրքիայում». ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍպորտՀայաստանի չեմպիոնի տիտղոսը արդեն չորրորդ անգամ նվաճել է ծնունդով Վանաձոր քաղաքից, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն 26-ամյա ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նա iravunk. com-ի հետ բացառիկ զրույցում նշեց.
«70 կգ քաշային կարգում հանդես եկա։ Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ ։Ես ձախ ձեռքով եմ ավելի ուժեղ։ Սակայն աջ ձեռքով էլ եմ հաղթել։ Վնասվածք էլ ունեմ, բայց կբուժվեմ, որպեսզի կարողանամ մասնակցել հաջորդ առաջնություններին։ Հունիսին Մոլդովայում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեմ, օգոստոսի 19-ին էլ Ղազախստանում կլինի Աշխարհի առաջնությունը։ Հաջողության գրավականը, իմ կարծիքով, չհանձնվելն է, տքնաջան պարապելը։ Նշեմ, որ ես Աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել եմ Թուրքիայի Անթալիա քաղաքում, անցած տարվա հոկտեմբերին։ Փոխչեմպիոնի տիտղոսն էլ է մեծ նվաճում ինչի համար հպարտ եմ»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

