Մոսկովյան այցի շեմին «դեղին քարտ» ռուս-իրանական թեւից

Վերլուծություն

ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ԶԳՈՒ­ՇԱ­ՑՈՒ­ՄԸ ՌՈՒՍ-ԻՐԱ­ՆԱ­ԿԱՆ Ա­ՌԱՆՑ­ՔԻՑ

Այս­պի­սով, թե­եւ Ա­լի­եւն ու Նի­կոլն ար­դեն բա­ցա­հայտ են ա­ռաջ տա­նում ա­րեւմ­տյան սցե­նա­րով «խա­ղա­ղու­թյան պայմա­նագ­րի» գնա­լու ծրագ­րե­րը, սա­կայն կա­րե­լի է նա­եւ նկա­տել, որ ե­թե ոչ Նի­կո­լը, ա­պա Ա­լի­ե­ւը ռե­զեր­վա­յին տար­բե­րակ­նե­րի պա­կաս չու­նի:

Նախ՝ կա թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րի գոր­ծո­նը: Այս­տեղ, հի­շեց­նենք, ձայ­նե­րի 5,22 տո­կոս ստա­ցած Սի­նան Օ­գա­նը երկ­րորդ փու­լում ա­ջակ­ցու­թյուն հայտ­նեց 45 տո­կոս ստա­ցած Քե­մալ Քը­լըչ­դա­րօղ­լո­ւին: Այ­սինքն, նրա մրցակ­ցու­թյու­նը 49,35 տո­կոս ստա­ցած Էր­դո­ղա­նի հետ էլ ա­վե­լի սուր ե­րանգ­ներ կստա­նա: Ու ե­թե Քը­լըչ­դա­րօղ­լո­ւին հա­ջող­վի հաղ­թել, ա­պա, հաշ­վի առ­նե­լով նա­եւ այն, որ խորհր­դա­րա­նում Էր­դո­ղա­նը ստա­ցել է մե­ծա­մաս­նու­թյու­նը, Թուր­քի­ան բա­ռա­ցի­ո­րեն քա­ո­սի կմատն­վի:

Ի­հար­կե, հիմ­նա­կան կան­խա­տե­սու­մը մնում է այն, որ Էր­դո­ղա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, երկ­րորդ փու­լում կհաղ­թի: Սա­կայն ան­գամ այս դեպ­քում ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը վկա­յում են թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­քին մեծ բե­ւե­ռաց­ման մա­սին, ո­րը, ի­հար­կե, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կփոր­ձեն ա­ռա­վե­լա­գույնս խա­ղար­կել: Սա­կայն, ան­կախ դրա­նից, Քը­լըչ­դա­րօղ­լո­ւի պար­տու­թյու­նը, ըստ է­ու­թյան, կնշա­նա­կի Էր­դո­ղա­նի հաղ­թա­նակն ԱՄՆ-ի հան­դեպ, ո­րը վեր­ջի­նիս վար­կա­նի­շին, ա­ռա­վել եւս՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում վեր­ջին հայտ­նի պար­տու­թյուն­նե­րի ֆո­նին հեր­թա­կան հար­վա­ծը կըն­կալ­վի, լուրջ հար­ված է տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի ազ­դե­ցու­թյան մնա­ցորդ­նե­րին: Պետք է փոր­ձել քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ սար­քել, եւ ե­թե ստաց­վի, ա­պա դրա­նով Թուր­քի­ան լի­ա­կա­տար քա­ո­սի է մատն­վե­լու, այ­սինքն, Ա­լի­ե­ւը «մեծ եղ­բո­րից» գո­նե ժա­մա­նա­կա­վոր հույ­սը պետք է կտրի: Ե­թե չստաց­վի, եւ Էր­դո­ղա­նը լի­ա­կա­տար հաղ­թա­նա­կի հաս­նի ԱՄՆ-ի նկատ­մամբ, ա­պա Վա­շինգ­տո­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին դիր­քե­րին դա կդառ­նա այն հար­վա­ծը, որ ար­դեն հար­ցա­կա­նի տակ կհայտն­վի, թե նա հա­րավ­կով­կա­սյան խա­ղա­տախ­տա­կին խա­ղը շա­րու­նա­կե­լու ի­մաստ կտես­նի՞: Ու այս դեպ­քում Ա­լի­ե­ւը ստիպ­ված կլի­նի ԱՄՆ-ից հույ­սը կտրել:

Ար­դյուն­քում այն, որ Ա­լի­ե­ւը սկսել է ար­դեն իսկ խա­ղար­կել ռե­զեր­վա­յին տար­բե­րակ­նե­րը, տե­սա­նե­լի են: Օ­րի­նակ, ի­րա­նա­կան աղ­բյուր­ներն այս օ­րե­րին ակ­տի­վա­ցել են «Հյու­սիս-Հա­րավ» ծրագ­րի հետ կապ­ված, սա­կայն ա­ռա­ջին պլան մղե­լով ոչ թե հա­յաս­տա­նյան, այլ՝ ադր­բե­ջա­նա­կան եր­թու­ղին: Ա­վե­լին, նա­խօ­րե­ին ՌԴ-ն եւ Ի­րա­նը ստո­րագ­րե­ցին Աս­տա­րա-Ռեշտ ռազ­մա­վա­րա­կան եր­կա­թու­ղա­յին գծի կա­ռուց­ման փաս­տա­թուղթ: Ըստ այդմ, Ռու­սաս­տա­նը Ի­րա­նին կտրա­մադ­րի 1,3 մլրդ եվ­րո­յի միջ­պե­տա­կան ​​վարկ՝ Ռեշտ-Աստա­րա եր­կա­թու­ղա­յին գծի կա­ռուց­ման հա­մար, նա­խագ­ծի ընդ­հա­նուր ար­ժե­քը 1,6 մլրդ եվ­րո է: Իսկ դա, բնա­կան է, իր հիմ­քում պետք է որ ու­նե­նա Մոսկ­վա-Թեհ­րան-Բա­քու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ: Հաս­կա­նա­լի է, այս դեպ­քում խոս­քը տա­րե­կան տաս­նյակ մի­լի­ար­դա­վոր դո­լար­նե­րի ե­կա­մուտ­նե­րի մա­սին է, այ­սինքն, այս ծրա­գիրն իր հիմ­քում շատ լուրջ տնտե­սա­կան բա­ղադ­րիչ ու­նի: Նա­եւ չմո­ռա­նանք, որ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում հենց տնտե­սա­կան բա­ղադ­րիչն է, որ ուղ­ղոր­դում է քա­ղա­քա­կա­նը: Իսկ կոնկ­րետ դեպ­քում տնտե­սա­կա­նին գու­մար­վու­մ է նա­եւ քա­ղա­քա­կա­նը՝ մեծ տա­րա­ծաշր­ջա­նի ա­նո­րո­շու­թյուն­նե­րը, այդ թվում՝ ԱՄՆ-ի դիր­քե­րի շա­րու­նա­կա­կան թու­լա­ցու­մը, ո­րոնք Բաք­վին պար­տադ­րում են՝ տաք վի­ճա­կում պա­հել Մոսկ­վա-Թեհ­րան ուղ­ղու­թյամբ վեկ­տո­րը: Ի­հար­կե՝ հիմ­նա­կան, Ար­ցա­խից խա­ղա­ղա­պահ­նե­րին հա­նելու ծրագ­րե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ:

Ի դեպ, նա­եւ նկա­տենք, որ խո­սե­լով «Հյու­սիս-Հա­րա­վից», ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը ներ­կա­յաց­նում են քար­տեզ­ներ, որ­տեղ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը շրջան­ցում են Հա­յաս­տա­նը: Իսկ սա մեկ բան է նշա­նա­կում. Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղու­թյամբ նի­կո­լյան խուն­տա­յի բա­ցա­հայտ խա­ղե­րը ար­դեն սկսել են Հա­յաս­տա­նին սպառ­նալ` ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից­նե­րի կող­մից ա­ռաջ տար­վող տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րից դուրս մնա­լու հե­ռան­կա­րով: Ա­մեն դեպ­քում, այս ա­մե­նը եւ հատ­կա­պես ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ եր­կա­թու­ղու շի­նա­րա­րու­թյան ֆի­նան­սա­վո­րու­մը նման է Նի­կո­լին հղված եւս մեկ ծանր նա­խազ­գու­շաց­ման` արտգործնախարարների եւ ղեկավարների եռակողմ ձեւաչափով մոսկովյան հանդիպումների շեմին: Չմո­ռա­նանք, որ քա­ղա­քա­կան հար­ցե­րից զատ, նա նա­եւ տե­ւա­կան ժա­մա­նակ դա­տարկ խոս­տում­նե­րով ձա­խող­ման ուղ­ղու­թյամբ է տա­նում Սյու­նի­քով անց­նող ճա­նա­պարհ­նե­րի կա­ռուց­ման թե­ման, թե­եւ Ի­րա­նը պաշ­տո­նա­պես մին­չեւ իսկ ա­ռա­ջար­կեց սե­փա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին ներգ­րա­վել այդ գոր­ծըն­թա­ցում: Լու­ծում­ներ չկան նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման հայտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի հետ կապ­ված, ո­րը Նի­կո­լը շրջեց «ներ­քին վե­րահ­սկո­ղու­թյուն» կեղծ բա­ցատ­րու­թյան տակ՝ դրա­նով, ըստ է­ու­թյան, ջուր լցնե­լով  ա­մե­րի­կա­ցի­նե­րի ջրա­ղա­ցին, ո­րոնք պա­հան­ջում են ռու­սա­կան ա­մեն մի վե­րահս­կո­ղու­թյուն այս հար­ցում բա­ցա­ռել: Իսկ Ա­լի­ե­ւը, ի­հար­կե, ու­րա­խու­թյամբ կըն­դու­նի այն, ինչը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մեր­ժում է Նի­կո­լը, եւ դեռ մի բան էլ՝ դրա­նից ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ շա­հեր կփոր­ձի քա­ղել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում