Կհասնեմ այն մակարդակին, որում հիմա խաղում է Հենրիխը. Սպերցյան
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մխիթարյանն այժմ հայկական ֆուտբոլի հպարտությունն է։ Իհարկե, ցանկանում եմ կրկնել նրա ուղին։ Պետք է քրտնաջան աշխատել և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակը։ Ես կաշխատեմ և կհասնեմ այն մակարդակին, որում հիմա խաղում է Հենրիխը»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի գավաթը հունիսի 10-ին Ստամբուլում կվիճարկի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

