Այսքան ուրախ կյանքն... իրենց․ «Փաստ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաշինյաններն օրերս մի լուսանկար էին հրապարակել՝ ինչ-որ հերթական անիմաստ մրցույթից: Այն մրցույթներից մեկից, որ պետբյուջեի հաշվին ընդամենը «վարչապետի» անունը կրելու նպատակն ունի: Եվ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով նրան ենթակա ոստիկանները, դատավորը, դատախազը կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, «Եռաբլուրը» եռապատկած, եթե ոչ՝ հնգապատկած Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք, նաև՝ քաղմերձավորներով շրջապատված, երջանկությունից հալվում էր: Թե բա՝ «խոնարհվում եմ, սիրում եմ բոլորիդ...»:

Սա իրական հոգեվիճակն ու տրամադրությունն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, որոնց կառավարման ընթացքում ու կառավարման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունեցել, ահռելի տարածքային կորուստներ ենք ունեցել, այն Փաշինյանի, որը Հայաստանի ողնաշարն է թուլացրել: Ինչպես իր մի կարկառուն թիմակիցը կասեր՝ էս չե՞ք...

Այստեղ՝ լուսանկարով արձանագրված այս պահին են նրանք իսկական, իրենց բուն նկարագրով ու հոգեվիճակով: Իրենք երկիրն ու ժողովրդին մատնել են աղետի ու անհոգ, լիաթոք, ամբողջ ուժով ուրախանում են: Հազարավոր մայրերի վշտի ու արցունքի են մատնել ու... այ, այսպես հրճվում են: Հազարավոր մարդկանցից խլել են իրենց անցավորի շիրիմին խոնարհվելու հնարավորությունն անգամ ու... այ, այսպես քահ-քահ ծիծաղում են: Ինչի՞ վրա են այսպես ուրախանում՝ լացի՞, վշտի՞, սգի՞, իրենց բերած անհաշիվ մահերի՞: Չնայած՝ ինչո՞ւ չուրախանան: Այսքան աղետ ու մահ են բերել, դարձել են շարունակական պարտության խորհրդանիշ, բայց դեռ ունեն իրենց արևով երդվողներ, հավատացողներ, սատարողներ: Այո, գնալով ավելի քիչ են այդպիսիք, բայց կան: Դե, այդպես էլ ապրում են մարդիկ. կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի: Բայց միայն իրենք, որ տարաբևեռ իրականության մեջ են հանրության մեծամասնության հետ...

Հ.Գ.- Հա, մի քանի ժամ էլ երեկ ծաղրուծանակի ենթարկեց բոլորին՝ հերոսածին մայր կոչվելու իրավունքի վիճարկումով, լոկալ ու գլոբալ մանիպուլ յացիաներով, արդեն ուղիղ տեքստով Արցախն ու «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելով, առանց «հպարտ քաղաքացուն» մի գրամ անգամ հաշվի առնելու փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամությամբ, ստերի ու կեղծիքների ահռելի չափաբաժնով և այլն, և այլն: Բայց, անկեղծ ասած, դրանց անդրադառնալն ու քննարկելն ագամ անիմաստ է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի