Բրիտանիային կհաջողվի՞ ամրապնդել Նիկոլի բրյուսելասիրությունը

Վերլուծություն

Հայ-ադրբե­ջա­նա­կան զար­գա­ցու­մնե­րի ներ­կա ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=256439&l=am) պա­տա­հա­կա՞ն է, որ Հա­յաս­տան այ­ցե­լեց Բրի­տա­նի­ա­յի Եվ­րո­պա­յի հար­ցե­րով նա­խա­րա­րը. հա­զիվ թե: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ար­դեն այ­ցի շե­մին բրի­տա­նա­կան դես­պա­նա­տու­նը տե­ղե­կաց­րեց, որ Լե­ո Դո­քեր­թի­նի այ­ցի հիմ­նա­կան ա­ռանց­քը լի­նե­լու է հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյու­նը:

Նման է նրան, որ վճռա­կան պահ է՝ Նի­կո­լը հա­վա­տա­րի՞մ կմնա ա­րեւմ­տյան թե­ւին, թե՞ վեր­ջա­պես հաս­կա­նա­լով, թե ուր են գնում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ները, կգնա Մոսկ­վա­յի մատ­նան­շած կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ: Եվ, հաս­կա­նա­լի է, որ բրի­տա­նա­կան տիկ­նի­կա­վար­ներն այս պա­հին լուրջ ա­նե­լիք ու­նեն:

Մյուս կող­մից, վե­րա­դառ­նա­լով Միր­զո­յա­նի մոս­կո­վյան այ­ցին եւ Լավ­րո­վի հետ ա­ռանձ­ին հան­դիպ­մա­նը, կա­րե­լի է ո­րոշ ու­շագ­րավ դե­տալ­ներ եւս նկա­տել: Թե ե­ռա­կողմ հան­դի­պումն (Լավ­րով-Բայ­րա­մով-Միր­զո­յան) ինչ ըն­թացք ստա­ցավ, անդ­րա­դար­ձանք: Սա­կայն այդ ըն­թաց­քի հիմ­քե­րը տե­սա­նե­լի դար­ձան ար­դեն Լավ­րովի՝ Միրզո­յա­նի հետ ա­ռան­ձին հան­դիպ­ման մեկ­նար­կին, երբ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց. «Հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հիմ­քում պետք է լի­նեն ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի, դե­լի­մի­տա­ցի­ա­յի եւ դե­մար­կա­ցի­ա­յի վե­րա­բե­րյալ»: Իսկ ա­վե­լի հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար նա­եւ Միր­զո­յա­նին հի­շեց­րեց. «Ռու­սաս­տանն այս տա­րա­ծաշր­ջա­նում պատ­մա­կան դեր է խա­ղում եւ ու­նի ա­մե­նա­լուրջ հե­տաքրք­րու­թյուն­նե­րը: Հա­մոզ­ված եմ, որ մեր դաշ­նա­կից­նե­րը դա հաս­կա­նում են»:

Բայց ա­հա Բայ­րա­մո­վի հետ ա­ռան­ձին հան­դիպ­ման մա­սին գո­նե հրա­պա­րա­կա­յին տե­ղե­կու­թյուն­նե­րում այդ մի­ան­գա­մայն հաս­կա­նա­լի եւ լուրջ սպառ­նա­լիք հի­շեց­նող տո­նայ­նու­թյու­նը չկար: Եվ դրա ի­մաս­տը կա­րե­լի է հաս­կա­նալ: Այն, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, սկսած 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից, բո­լոր լու­ծում­նե­րի հիմ­քում դրված էր կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման, ինչ­պես քա­նիցս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, հայտ­նի պատ­մու­թյուն է: Հենց նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով սահ­ման­ված՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան սահ­մա­նու­մով է, որ Ռու­սաս­տանն ար­գե­լա­փա­կում էր Ա­րեւ­մուտ­քի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մուտքն այս տա­րա­ծաշր­ջան: Հայտ­նի բան է նա­եւ, որ նման վե­րահս­կո­ղու­թյուն թույլ չտա­լու պա­հանջն է, որ Ա­րեւ­մուտքն ա­ռա­ջին հեր­թին դրել էր Հա­յաս­տա­նի ա­ռաջ: Բա­քուն, ի­հար­կե, այդ նյո­ւանս­նե­րը շատ լավ է հաս­կա­նում: Եվ այն, որ այս պա­հին ար­դեն կա պայ­մա­նա­գիր, ժա­մա­նա­կա­ցույց՝ Ռու­սաս­տա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ Ի­րան-Ադրբե­ջա­ն- Ռաշթ-Աստա­րա եր­կա­թու­ղա­յին գծի կա­ռուց­ման մա­սին, ո­րով ծրագ­րում են տա­րե­կան մին­չեւ 40-45 մի­լի­ոն տոն­նա բեռ տե­ղա­փո­խել, ա­վե­լորդ ան­գամ վկա­յում է ոչ մի­այն Բաք­վի շատ ա­վե­լի ճիշտ կողմ­նո­րոշ­ման, այլ նա­եւ մա­նեւ­րե­լու լայն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին:

Բայց Լա­վրովն ի­րո՞ք վստահ է, որ իր հա­մոզ­վա­ծու­թյունը տե­ղին է, այ­սինք­ն, որ նի­կո­լյան խուն­տան ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը հաս­կա­նում է: Ա­մեն դեպ­քում, գո­նե վեր­ջին 6 ա­միս­նե­րին այդ­պես չէր: Հի­շեց­նենք, որ նույն կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­մա­յով այդ ուղ­ղու­թյամբ փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի ռու­սա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը դեռ ան­ցած հոկ­տեմ­բե­րին պարզ հու­շեց. «ՀՀ-ից է կախ­ված՝ կմտնի մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին հան­գույց­նե­րի մեջ, թե՝ ոչ»: Խոս­քը, բնա­կա­նա­բար, «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Արե­ւելք-Արեւ­մուտք» կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին է: Նա նա­եւ ման­րա­մաս­նեց. «Երկա­թու­ղու եւ ավ­տո­մայ­րու­ղու կա­ռու­ցու­մը Հա­յաս­տա­նի տա­րած­քով՝ Մեղ­րի­ով, ո­րի ինք­նիշ­խա­նու­թյու­նը ոչ ոք կաս­կա­ծի տակ չի դնում, կախ­ված է Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մից: Մի­ա­ժա­մա­նակ, Ի­րա­նի տա­րած­քով ար­դեն իսկ կա­ռուց­վում է Հա­յաս­տա­նը շրջան­ցող ճա­նա­պարհ, ո­րը 2024 թվա­կա­նին մոտ պատ­րաստ կլի­նի եւ հնա­րա­վո­րու­թյուն կտա մուտք գոր­ծել Ի­րա­նի, Թուր­քի­ա­յի եւ հե­տա­գա­յում Եվ­րո­պա­յի շու­կա­ներ»:

Սա լուրջ նա­խազ­գու­շա­ցում էր, թե պետք է ա­ռաջ գնալ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման սցե­նա­րով: Սա­կայն Նի­կո­լը նա­խընտ­րեց վա­զել Բրյու­սել, ո­րը, բնա­կա­նա­բար, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման թո­ղեց «օդից կախ­ված» վի­ճա­կում: Եվ ե­թե հի­շենք, որ այդ ժա­մա­նակ էլ Բրի­տա­նի­ա­յից MI6-ի ղե­կա­վարն էր ե­կել Հա­յաս­տան, կա­րե­լի է կռա­հել, թե Նի­կո­լի հե­տա­գա բրյու­սե­լա­սի­րու­թյան նո­պան այդ պա­հին ին­չու ի հայտ ե­կավ:

Բայց ե­թե այն ժա­մա­նակ Նի­կո­լը հայ­տա­րա­րու­թյուն­ներ էր ա­նում՝ «Գնում եմ ստո­րագ­րեմ եւ՝ վերջ» տրա­մա­բա­նու­թյան մեջ, ա­պա դրա­նից վեց ա­միս անց էլ, թե­եւ մի գլուխ հայ­տա­րա­րում են, թե ա­մեն բան հա­մա­ձայ­նեց­րել են, Ար­ցա­խը վեց ա­միս պա­հում են շրջա­փակման մեջ, բայց «ստո­րագ­րում եմ եւ՝ վեր­ջը» այդ­պես էլ չկա ու չկա: Փո­խա­րե­նը, ՌԴ-ն ոչ մի­այն ադր­բե­ջա­նա­կան եր­կա­թու­ղու կա­ռու­ցումն է ֆի­նան­սա­վո­րում, այլ մի բան էլ նույն Օ­վեր­չու­կը Միր­զո­յա­նի վեր­ջին մոս­կո­վյան այ­ցին զու­գա­հեռ հայ­տա­րա­րեց, թե. «Մենք մեծ նե­րուժ ենք տես­նում Ադր­բե­ջա­նի եւ ԵՏՄ-ի մի­ջեւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գաց­ման հա­մար»: Ու հաս­կա­նա­լի է, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ա­ռա­վել եւս, երբ դրանք միտ­ված են եր­կա­թու­ղու կա­ռուց­ման մի­լի­ար­դա­նոց ծրագ­րի վրա, հենց այն­պես, օ­դից չեն ընկ­նում:

Ա­ռա­վել եւս, որ բա­ցա­հայ­տո­րեն ի­րեն հա­կա­ա­մե­րի­կյան, ա­վե­լին՝ ԱՄՆ-ի կա­տա­ղի հա­կա­ռա­կոր­դի դե­րում է ներ­կա­յաց­նում Նի­կո­լի հա­մար Ա­լի­ե­ւից էլ ա­ռա­վել «կիրթ անձ­նա­վո­րու­թյուն» Էր­դո­ղա­նը: Ընդ ո­րում, ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն Էր­դո­ղա­նին սպառ­նում է­ին, թե աշ­խա­տան­քից կա­զա­տեն: Ու այն­քան կրքոտ, որ ե­րե­ւի Նի­կոլն էլ էր հա­մոզ­վել, թե Էր­դո­ղա­նին կհա­նեն, կգա ա­մե­րի­կյան դրա­ծոն, ռուս­նե­րի հետ պա­տե­րազմ կսկսեն, ու­րեմն պետք է Ա­րեւ­մուտ­քի հետ լավ լի­նել՝ այդ կրակ­նե­րի մեջ չմնա­լու հա­մար: Ու հի­մա, մի­գու­ցե ար­դեն հաս­կա­ցե՞լ են, որ Էր­դո­ղանն ա­մե­րի­կա­ցի­նե­րի «ատա­մի բա­նը» չէր:

Ա­վե­լին, ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում է ի­րա­վի­ճա­կը շրջվել ա­մե­րի­կա-իսրա­յել­ցի­նե­րի դեմ, եւ դրա հե­տե­ւանք­նե­րը չնկա­տե­լու հա­մար պետք է բա­ցար­ձակ կույր լի­նել:

Վեր­ջա­պես, երբ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ա­րեւ­մուտ­քի «դե­մոկ­րա­տի­ա­յի փա­րոս» Վրաս­տա­նը, չնա­յե­լով ԱՄՆ պետ­նա­խա­րա­րի բա­ցա­հայտ սպառ­նա­լի­քին, Ռու­սաս­տա­նի հետ օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն է վե­րա­բա­ցում՝ պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նե­լու եւ պա­տե­րազմ սկսե­լու փո­խա­րեն, դա ար­դեն կա­րող է, Լավ­րո­վի ա­սած՝ «մեր դաշ­նա­կից­նե­րի» հաս­կա­նալ-չհաս­կա­նա­լու վրա ո­րո­շա­կի­ո­րեն ազ­դել:

Ա­մեն դեպ­քում, այդ հար­ցում բրի­տա­նա­ցի­նե­րը պետք է որ մտա­հոգ­վե­լու ա­ռիթ ու­նե­նան եւ փոր­ձեն ամ­րաց­նել Նի­կո­լի բրյու­սե­լա­սի­րու­թյու­նը: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի, դա ար­դեն կտես­նենք ըն­դա­մե­նը եր­կու օ­րից:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում