«Փաստ». Այդքան համարձակություն կունենա՞ն. ՔՊ-ականներից շատերը սարսափած են

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այդքան համարձակություն կունենա՞ն Վերջին մի քանի օրերին ՔՊ-ում գերլարված, թեժ մթնոլորտ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից ու «անկլավներից» հրաժարվելու բաց հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից:

Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական խմբակցության անդամներին հանձնարարել է հերթով-կարգով շարքով իր հայտարարություններն անվերապահորեն պաշտպանելու մասին հայտարարություններ անել: Մի քանիսն արդեն աչքի ընկել են «հունանավետիսյանությամբ»՝ ընդհուպ հասնելով այնպիսի անհեթեթ ծայրահեղությունների, ինչպես, օրինակ՝ արցախահայությանը Գլենդելում կամ Ավստրալիայում ապրող հայերի հետ համեմատելը: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը խուսափում են և աշխատում են այս օրերին մաքսիմալ ստվերում մնալ:

Մի շարք քպականներ նեղ շրջապատում ասել են, թե ցանկություն չունեն պատասխանատվություն կրել նման կապիտուլ յացիոն գործողությունների համար: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք անհանգստացած են ոչ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պատասխան են տալու, այլև նրա համար, որ մի օր կարող է արթնանան ու պարզեն, որ այլևս իշխանություն չունեն, մնացել են անհենարան ու «անտեր»:

Մեր տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ ցանկանում են հրաժարվել պաշտոնից կամ մանդատից, սակայն վախենում են, քանի որ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա «կոմպրոմատներ» ունի և ամեն քայլի կդիմի՝ միայն թե հեռացողներ չլինեն:

Ի դեպ, կան կարծիքներ, որ այդ ծանր մթնոլորտի հետևանքն էր նաև հերթական սադրանքը, որ քպականները երեկ իրականացրեցին խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի