Այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին. Էրիկ Իսրայելյան

Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Էրիկ Իսրայելյանը, որը հրաժարվել էր ելույթները շարունակել Հայաստանի դրոշի ներքո, հայտարարել է, որ չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ կնքած պայմանագիրը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իմ տարկետումը դադարեցնելու մասին նախագիծը, որը ստացել էի սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար, նաև ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նշում են, որ տարկետումը դադարեցվում է՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով: Ս.թ. փետրվարի 4-ին կայացել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ես չեմ մասնակցել նշված առաջնությանը՝ լուրջ վնասվածքի պատճառով, որի մասին նախապես տեղեկացրել եմ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, իսկ իմ անձնական մարզիչ Արմեն Հակոբյանը վնասվածքիս մասին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Բերված պատճառաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ ինձ տարկետումից զրկելու համար, քանի որ մրցաշարին չմասնակցելու պատճառը հարգելի է:

Նշվում է նաև, որ ես պայմանագիր եմ կնքել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոութերական ընկերության հետ ու տեղափոխվելու եմ Կանադա: Ասեմ, որ չեղարկել եմ վերոնշյալ պայմանագիրը և հունիսի 1-ին կայանալիք մրցումների մասնակցությունը: Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին»,- գրել է մարզիկը սոցցանցերում:

 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում