Amnesty International-ը հրապարակել է հայաստանցի 13 գործիչների անուններ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց

Զարկերակ

Առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։

Հայտարարությանը նախորդել է կազմակերպությունների իրավապաշտպանների ու ՏՏ մասնագետների համատեղ ուսումնասիրությունը։ Լրտեսական սարքն օգտագործվել է 2020 թ նոյեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերը։ Ուսումնասիրությանը մասնակցել են Access Now, Citizen Lab, CyberHUB-AM ընկերությունները, բջջային հեռոխոսների անվտանգության հետազոտող Ռուբեն Մուրադյանը՝ Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիայի հետ համատեղ։ Նրանք ենթադրում են, որ հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։

Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիան պարզել է, որ Pegasus լրտեսող ծրագրով վարակված են եղել «Ազատություն» ռկ-ի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները։

Զոհերի թվում են նաև Արցախի նախկին ՄԻՊ-ը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի, երկու լրագրողների հեռախոսները վարակել են 2021-ի ապրիլ-մայիս ընկած հատվածում, երբ նրանք լուսաբանում էին ԼՂ հակամարտության հետևանքներն ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։

Լսել են նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը, նրա  հեռախոսը վարակել են 2021-ի մայիսին, երբ ակտիվորեն դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները։

2021թ. մայիս-հուլիս ամիսներին մի քանի անգամ վարակել են ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը, որը մասնակցել է ԼՂ ճգնաժամի հարցով բանակցություններին։

2021թ. հունիսին վարակել են թյուրքագետ, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանի հեռախոսը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքաին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։

2022-ի հունիսին ցարակել են ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը, որը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հայտնի քննադատաներից է։

Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը վարակել են 2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին։

13 տուժածներից վեցը, որոնց սարքերում հայտնաբերվել է լրտեսող ծրագրեր, և ովքեր մասնակցել են հետաքննությանը, նախընտրել են անանուն մնալ, նրանց թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ գործիչ և ՄԱԿ-ի երկու աշխատակից:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Pegasus Project-ի հետաքննությունը պարզել է, որ ավելի քան 1000 ադրբեջանական համարներ թիրախավորվել են Pegasus ծրագրային ապահովման միջոցով հսկողության համար:

Amnesty Tech-ը կոչ է անում ողջ աշխարհի իշխանություններին արգելել խիստ ինվազիվ լրտեսող ծրագրերը, որոնք աննկատ են և որոնց օգտագործումը խաթարում է մարդու իրավունքների երաշխիքները:

«Այս հետաքննությունն ընդգծում է Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանը ուղղված լրտեսող ծրագրերի սպառնալիքների լրջությունը: Իշխանությունները պետք է դադարեցնեն խոսքի ազատությունը ճնշելու բոլոր փորձերը և անցկացնեն անկախ և թափանցիկ հետաքննություն երկու երկրներում բացահայտված Պեգասուսի հարձակումների վերաբերյալ»,- ասել է Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի ղեկավար Դոննա Օ'Քերոլը:

Հետազոտությունը Հայաստանում սկսել է 2021-ի նոյեմբերին, երբ Apple-ն իր արտադրած հեռախոս օգտագործողներին ծանուցումներ է ուղարկել Pegasus-ով վարակված լինելու մասին։

Amnesty International-ի հաղորդագրության համաձայն, զոհերի դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սարքերը վարակելը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Պեգասուսով վարակման առաջինդեպքերը Հայաստանում տեղի են ունեցել 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկրի պարտությունից հետո քաղաքական ճգնաժամի և հետագա 2021 թվականի ընթացքում։ Վարակների երկրորդ ալիքը տեղի է ունեցել 2022 թվականին, որը համընկավ հակամարտության գոտում լուրջ էսկալացիայի,  Հայաստանի և Ադրբեջանի միջև Սոչիում և Պրահայում խաղաղ բանակցությունների, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ։

Հայաստանում Pegasus-ի վարակման առաջին ալիքի ընթացքում հետաքննությունը հայտնաբերել է տասը մարդու, ովքեր թիրախավորվել են 2020-2021 թվականներին, և հայտնաբերվել է նրանց բջջային սարքերի հաջող վարակման 17 դեպք։
Աղբյուր` Panorama.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում