«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոտ 4,5 ամիս դասախոսներին ձայնագրել ու տեսագրել են

Քրեական

Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան, ուշ ժամի դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների միջնորդությունները, եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը կալանավորվեց։ Կալանավորվեցին նաեւ ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանը, ուսանողներից մեկը, ով կասկածվում է կաշառք տալու համար։ 

Հիշեցնենք․ ԵՊՀ դասախոսները ձերբակալվել էին չորեքշաբթի՝ մայիսի 24-ի առավոտյան ԱԱԾ-ում նախաձեռնված վարույթի շրջանակներում։

Իրավապահները փաստական տվյալներ ունեն, որ Հայկ Սարգսյանն ու մյուս դասախոսներն ուսանողներից կաշառք են վերցրել։ Նշվում է կոնկրետ չափ՝ 4 հազար դոլար։

Մեր տեղեկություններով, մեղադրյալները վեցն են։ Նրանց թվում են Հայկ Սարգսյանի տեղակալը, դասախոսներ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը, Հայկ Սարգսյանի կինը, նաեւ՝ կաշառք տվող ուսանողներ։ Իսկ կալանավորված անձինք հինգն են։

Քննությանը մոտ աղբյուրից պարզեցինք սկանդալային միջադեպի մանրամասները։Հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել ոչ թե կաշառատուների բերած բողոքից, ինչը սովորաբար լինում է նման բացահայտումների ժամանակ, այլ ԱԱԾ օպերլիազորից։ Վերջինս զեկուցագիր է գրել, որ ունի օպերատիվ տվյալներ առ այն, որ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը, շահադիտական նկատառումներից ելնելով, օժանդակել է որոշ դասախոսների եւ աշխատակիցների՝ ուսանողներից իրենց իրական գնահատականներից բարձր գնահատականներ ստանալու հարցում։

Ըստ օպերլիազորի, նա ցուցակագրել է ֆինանսական կարողություններ ունեցող ուսանողներին եւ քննությունների ու ստուգայցերի համար նրանցից պահանջել է 100-1500 դոլար կաշառք։ Զեկուցագիրը գրվել է այս տարվա փետրվարի 7-ին։ Օպերլիազորի զեկուցագրի հիման վրա էլ Հայկ Սարգսյանին սկսել են հետեւել։ Տեսախցիկներ են տեղադրվել ֆակուլտետում եւ մոտ 4,5 ամիս դասախոսներին ձայնագրել ու տեսագրել են։ Նյութերն էլ դրվել են մեղադրանքի հիմքում` որպես ապացույց։

Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես են Հայկ Սարգսյանի աշխատասենյակ բերում կոնյակի տուփ, որի մեջ դրված է կոնյակ, եւ գումար՝ 4 հազար դոլար։ Կան կադրեր, որտեղ Հայկ Սարգսյանն ու նրա կինը հաշվում են դոլարները։ Նաեւ կան ձայնագրություններ, որտեղ դասախոսներից մեկն ասում է, որ չորս հոգի են, ամեն մեկը 120 հազար դրամ ա տալիս, մյուսն էլ ասում է. երեքը՝ ինձ, մեկը` քեզ։

Դասախոսներից մեկը փողը վերցրել է, մյուսն ասել է, որ համապատասխան գնահատական դնի։

Ինչո՞ւ են հենց Հայկ Սարգսյանին եւ նրա մտերիմներին հետեւել ԱԱԾ-ականները, արդյո՞ք այստեղ առկա է քաղաքական ենթատեքստ․ ահա այն հարցը, որ այս օրերին տալիս են այս պատմության մասին լսողները։ Չէ՞ որ Հայկ Սարգսյանը լավ հարաբերություններ ուներ նախկինների հետ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի որդիները նրա մոտ են պաշտպանել։ Քննությանը մոտ աղբյուրն ասում է, որ չի կարծում, թե դա համապատասխանում է իրականությանը․ «Մաքուր աշխատած կաշառքի գործ ա»։

Հայկ Սարգսյանը 75 տարեկան է, նա բավականին լավ համարում ունի` որպես տնտեսագետ եւ դեկան։ Ուսանողները նրան հարգում են։ ՀՀԿ-ի տիրապետության տարիներին նա այն եզակի դեկաններից էր, որոնք կարողացան զերծ պահել ֆակուլտետը քաղաքական շահարկումներից, քծնանքից, ինչը չէիր ասի «Ժող»-ի մասին։ Հայկ Սարգսյանը նիկոլական էլ չէ։ Թեեւ, մեր տեղեկություններով, նրա վրա որոշակի ճնշումներ եղել են, եւ նա խոստացել է, որ չի առաջադրվելու Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի հաջորդ ընտրությանը։

Հայկ Սարգսյանին առաջարկվել է, որ այլեւս չմասնակցի, եւ նա համաձայնել է։ 

Օրեր առաջ էլ Սարգսյանը ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է ստացել եւ պատրաստվում էր գնալ պատվավոր թոշակի, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

Հայտնի է, որ դասախոսներն առայժմ ցուցմունք չեն տալիս։ Հայկ Սարգսյանի կինը չի կալանավորվի։ Թե ինչ հեռանկար ունի այս գործը, կարելի է ենթադրել։

Կաշառք ստանալու Քրեական օրենսգրքի հոդվածը ենթադրում է նվազագույնը 4 տարվա ազատազրկում, եւ, հավանաբար, հաշվի առնելով տարիքն ու հեղինակությունը, գուցե որոշ ժամանակ անց խափանման միջոցը փոխեն, իսկ պատիժը լինի պայմանական։ 

Ի դեպ, 90-ականներին, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցրել է Էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի, ապա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնները, նա մեկ անգամ էլ է հայտնվել նման քրեական պատմության մեջ` Հայաստան ներկրում-արտահանումների հետ կապված մի մեղադրանքով մոտ 2 տարի կալանավորված է եղել, ապա ազատ արձակվել: Իսկ 2000 թվականին ընտրվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, որտեղ էլ մինչ օրս աշխատում էր»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան