Եզդի ազգը կանգնած է Արցախի կողքին. Իսայանի նստացույցը շարունակվում է՝ օր 9-րդ
Հասարակություն«Ի պաշտպանություն կալանավորի կարգավիճակում գտնվող Արցախի եւ 120.000 արցախահայության՝ իմ կողմից իրականացվող նստացույցին, իրենց աջակցությունն ինձ հայտնելու համար ՆԵՄԵՍԻՍ արդարադատության խորհրդանիշի հուշարձանի մոտ էին եկել ՀՀ Եզդիների Ազգային Միության նախագահ Խդր Հաջոյանը եւ Եզդի Երիտասարդների Ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը։ Ինչպես միշտ, այսօր էլ Եզդի ազգը կանգնած է Արցախի կողքին», - գրել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ։

