«Հրապարակ». Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել. ի՞նչ կապ ունի երգչուհի Անահիտ Սիմոնյանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը` իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով։

Մեր տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին։ Կենտրոնի թաղապետն էլ, ինչպես պնդում է մեր աղբյուրը, ցանկացել է նրանց պատժել` երգչուհու թասիբին կանգնելով։

Անահիտ Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ չունի տեղեկություն իր ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց նա։

Ասում են՝ Դուք եք եղել կռվի պատճառը, Ձեզ վիրավորել են։ «Չէ, չէ։ Նման բան չի եղել։ Այդ օրն իմ տղայի ծնունդն է եղել, մենք գնացել ենք տուն՝ ծնունդից հետո»։

Ոչ ոք Ձեզ չի՞ նեղացրել։ «Չէ, երեխաների հետ ծնունդ ենք նշել, ոչ մի նման բան չի եղել»։

Մեզ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ Անահիտ Սիմոնյանը հստակ կռահեց, թե որ օրվա մասին է խոսքը` մենք օր չէինք նշել եւ չգիտեինք, թե երբ է միջադեպը պատահել։

Կենտրոնի թաղապետը մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեց, իսկ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում որեւէ միջադեպ Պուշկինի փողոցում չի նշվում։ Ասացին, որ երեկ գիշերն է Պուշկինի փողոցից խուլիգանության համար բերման ենթարկելու դեպք գրանցվել, գիշերը ժամը 3-ին, իսկ մեկ շաբաթ առաջ եղել են նման դեպքեր, սակայն՝ հարակից փողոցներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի