ՊՍԺ-ին օդանավակայանում երեք երկրպագու է դիմավորել
ՍպորտՖրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ին Փարիզի օդանավակայանումդիմավորել է ընդամենը 3 երկրպագու, հայտնում է RMC Sport-ը:
Նրանցից առաջ վայրէջք էր կատարել հանդիպմանը չմասնակցած պաշտպանների` բրազիլացի Մարկինյոսի, ֆրանսիացի Պրեսնել Կիմպեմբեի ու մարոկկացի Աշրաֆ Հակիմինի եւ պորտուգալացի Նունու Մենդեշի ինքնաթիռը: Սակայն, նրանց ընդհանրապես ոչ-ոք չի դիմավորել:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն, 1-1 հաշվով ավարտելով «Ստրասբուրի» հետ Լիգա 1-ի 37-րդ տուրի արտագնա հանդիպումը, 11-րդ անգամ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն՝ այս ցուցանիշով գերազանցելով «Սենտ Էթյենին» (10):

