Սպերցյանը` ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանի հավակնորդ
Սպորտ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի մրցանակին, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին հավակնում են նաև Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»): Եռյակը ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ:
Եզրափակիչ քվեարկությանը կմասնակցեն ՌՊԼ-ի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու փորձագետները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 4-ին։

