105 ՏԱՐԻ ԱՆՑ ՎԻ­ՃԱԿՆ Ա­ՎԵ­ԼԻ ԴՐԱ­ՄԱ­ՏԻԿ Է

Վերլուծություն

Մա­յի­սի 29-ին` Պոլ­սի անկ­ման տա­րե­լի­ցին, հան­դի­պել են եր­կու ոչն­չու­թյուն:  Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ կոչ­վող Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը հան­դի­պում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի վար­չա­պետ հոր­ջորջ­ված վիժ­վածք Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ: «Նա­խև­ա­ռաջ, պա­րոն վար­չա­պետ, ու­զում եմ մեկ ան­գամ ևս իմ ա­ջակ­ցու­թյու­նը հայտ­նել Ձեզ և կա­ռա­վա­րու­թյանն այն քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րը դուք ի­րա­կա­նաց­նում եք կա­ռա­վա­րու­թյան հետ մի­ա­սին, ո­րը միտ­ված է տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մա­նը»,- այս­պես սկսեց նա այդ զա­վեշ­տա­լի հան­դի­պու­մը:

«ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ», Ա­ՄԵ­ՆԱ­ԱՐ­ԺԵԶՐԿ­ՎԱԾ ԲԱ­ՌԸ

Իսկ գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը հետ չմնաց. «Շնոր­հա­կալ եմ մե­ծար­գո պա­րոն նա­խա­գահ, նախ շնոր­հա­կալ եմ ա­ջակ­ցու­թյան խոս­քե­րի, ինչ­պես նա­և հրա­վե­րի հա­մար: Ա­յո, մենք պար­բե­րա­բար հրա­պա­րա­կա­յին ֆոր­մա­տով հան­դի­պում­ներ ենք ու­նե­նում, բայց, ի­հար­կե, ան­գամ­նե­րով շատ նա­և ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում­ներ ենք ու­նե­նում՝ քննար­կում, խորհր­դակ­ցում ենք, փոր­ձում հաս­կա­նալ, ո­րոնք են լա­վա­գույն լու­ծում­նե­րը մեր երկ­րի հա­մար:

Ի­հար­կե, հա­մա­ձայն եմ Ձեզ հետ, որ այս հրա­պա­րա­կա­յին հան­դի­պում­ներն էլ կա­րև­որ են, որ­պես­զի նա­և մեր ժո­ղո­վուր­դը տես­նի, որ իշ­խա­նու­թյան տար­բեր թև­ե­րի մի­ջև կա ինս­տի­տու­ցի­ո­նալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, փոխ­գոր­ծակ­ցու­թյուն: Մյուս կող­մից էլ շատ կա­րև­որ է, որ իշ­խա­նու­թյան փոխ­գոր­ծակ­ցու­թյան այդ մե­խա­նիզմ­ներն է­ֆեկ­տիվ կեր­պով գոր­ծեն:

Այս ա­ռու­մով, կա­րող եմ վկա­յել, որ ի­րա­պես նա­խա­գահ-խորհր­դա­րան-կա­ռա­վա­րու­թյուն ե­ռյա­կի մի­ջև շատ կոնստ­րուկ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է հաս­տատ­ված, ին­չը շատ կա­րև­որ է հատ­կա­պես այս շրջա­նում: Նա­և կա­րև­որ եմ հա­մա­րում, որ կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն­նե­րը ո­րո­շա­կի­ո­րեն քննարկ­ված և խորհր­դակց­ված են խորհր­դա­րա­նի, հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հետ, բայց դա, ի­հար­կե, ա­մե­նև­ին էլ պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին չէ. կա­ռա­վա­րու­թյունն այն լի­ար­ժեք ստանձ­նում է և պետք է ստանձ­նի, բայց ի­մա­նալ նա­և պե­տու­թյան կա­րև­ո­րա­գույն ինս­տի­տուտ­նե­րի կար­ծի­քը այդ հար­ցե­րի վե­րա­բե­րյալ՝ չա­փա­զանց է­ա­կան է»:

Դե, եր­կու ոչն­չու­թյուն, ջան ա­սե­ցին, ջան լսե­ցին: Մինչ­դեռ Մոսկ­վա­յում ա­կա­նա­տես ե­ղանք, թե ինչ­պես Նի­կո­լը իր «կիրթ ըն­կեր» Ա­լի­և­ի հետ պա­սե­րով խա­ղաց, ու հա­մա­ձայն լի­նե­լով հան­դերձ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում տես­նե­լու տես­լա­կա­նի հար­ցում, եր­կու ըն­կեր­նե­րով խաղ խա­ղա­ցին ի նպաստ անգ­լո­սաք­սո­նա­կան խա­ղե­րի` Մոսկ­վա­յի «կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի բաց­ման» ծրա­գիրն ար­գե­լա­կե­լու հա­մար:

Սա­կայն Ա­լի­և-Նի­կոլ հով­վե­րգու­թյուն չստաց­վեց: Ինչ­պես և սպա­սե­լի էր` Բա­քուն հենց թու­լու­թյուն տե­սավ, հուպ տվեց մին­չև վերջ: Եվ Ա­րա­բատ Միր­զո­յա­նի ԱԳՆ-ն ստիպ­ված ե­ղավ ար­ձա­նագ­րել. «Ցա­վոք, ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի և հանձ­նա­ռու­թյուն­նե­րի խախ­տում­ներն այս­քա­նով չեն սահ­մա­նա­փակ­վում: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի շրջա­նակ­նե­րում երկ­խո­սու­թյուն սկսե­լու փո­խա­րեն՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը վեր­ջին­նե­րիս սպառ­նում է հաշ­վե­հար­դա­րով և քրե­ա­կան հե­տապնդ­մամբ: Մի­ա­ժա­մա­նակ, ի ցույց է դրվում, որ Ադր­բե­ջա­նը ոչ թե ցան­կա­նում է հաս­ցե­ագ­րել առ­կա խնդիր­նե­րը, այլ ա­ռաջ շարժ­վել «չկան ԼՂ հա­յեր, չկա ԼՂ հիմ­նախն­դիր» սկզբուն­քով: Նման գոր­ծե­լա­ո­ճը հա­կա­սում է նա­և ըն­թա­ցիկ բա­նակ­ցու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նու­թյա­նը, այդ թվում` միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող դե­րա­կա­տար­նե­րի՝ կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ մո­տե­ցում­նե­րին:

Ու­շագ­րավ է, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ոչ մի­այն ցե­ղաս­պան սպառ­նա­լիք­ներ է հնչեց­նում ԼՂ բնակ­չու­թյան նկատ­մամբ, այլ նա­և կաս­կա­ծի տակ է դնում ՀՀ ան­կա­խու­թյու­նը և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Փաս­տա­ցի­ո­րեն, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը մար­տահ­րա­վեր է նե­տում ամ­բողջ քա­ղա­քա­կիրթ հան­րու­թյա­նը՝ սպառ­նա­լով ու­ժի կի­րառ­մամբ օ­կու­պաց­նել ՀՀ ինք­նիշ­խան նոր տա­րածք­ներ: Ա­վե­լին, ընդգծ­վում է, որ նույ­նիսկ ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև մի­ջազ­գա­յին սահ­մա­նի եր­կայն­քով չի կա­րող կանգ­նեց­նել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու նկրտում­նե­րը»:

105 ՏԱ­ՐԻ ԱՆՑ` ՆՈՒՅՆ ՄԱՐ­ՏԱՀ­ՐԱ­ՎԵՐ­ՆԵ­ՐԸ

Serj-copy

Եվ հի­մա` կրկին նույն վի­ճա­կը, ինչ 105 տա­րի ա­ռաջ, երբ քա­ղա­քա­կան էլի­տան ան­հաս­կա­նա­լի խա­ղեր էր խա­ղում Թիֆ­լի­սում, իսկ ռազ­մա­կան է­լի­տան ո­րո­շում է կա­յաց­նում կռվել և հաղ­թել: Ադր­բե­ջա­նա­գետ Տա­թև Հայ­րա­պե­տյա­նը Տե­լեգ­րա­մի իր ա­լի­քում գրում է. «Քա­նի որ Փա­շի­նյա­նը խնդիր­ներ ու­նի` Ա­լի­և­ի ե­լույ­թը հաս­կա­նա­լու հետ կապ­ված, ա­սեմ` ի­մա­նա` Ա­լի­և­ը տվել է այն խա­ղա­ղու­թյան բնու­թա­գի­րը, ո­րը մեզ ա­ռա­ջարկ­վում է «վի­զը ծռած», «վերջ­նագ­րա­յին» խա­ղա­ղու­թյուն` «Ալի­և­ը ո­ղոր­մած» լի­նի տրա­մա­բա­նու­թյամբ: Դա այն ի­րա­վի­ճակն է, երբ Չեր­չիլն ա­սել է, երբ դու ան­պատ­վու­թյան ու պա­տե­րազ­մի մեջ ընտ­րում ես ան­պատ­վու­թյու­նը, ստա­նում ես և' ան­պատ­վու­թյուն և' պա­տե­րազմ: Փա­շի­նյա­նի մի­ա­կող­մա­նի ու հա­կա­պե­տա­կան զի­ջում­նե­րը վտան­գել են ոչ մի­այն 120.000 հա­յե­րի կյան­քը, այլ հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը: Հի­մա մենք շատ ա­վե­լի վատ վի­ճա­կում ենք, քան 2020 թ. նո­յեմ­բե­րի 9֊ի գի­շե­րը, ու դա Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան հե­տև­անք է: Այս­քա­նից հե­տո մեկ­նե­լու՞ է Քիշ­նև ու պայ­մա­նա­գիր բա­նակ­ցի...»:

Իսկ վի­ճա­կն ի­րոք կրկնվում է: Ինչ­պես փաս­տում է Սերժ Սարգ­սյա­նը մա­յի­սի 28-ի իր ու­ղեր­ձում. «Սար­դա­րա­պա­տի հե­րոս­ներն ընտ­րե­ցին պայ­քա­րը, բզկտված Հայ­րե­նի­քի թե­կուզ մի  փոքր հատ­վա­ծում, բայց ար­ժա­նա­պա­տիվ՝ ա­զատ ու ան­կախ կյան­քը:  Նրանք ա­պա­ցու­ցե­ցին, որ ա­զա­տա­տենչ ո­գին պարտ­վել չգի­տի:

Հա­վերժ փա՛ռք բո­լոր այն քա­ջոր­դի­նե­րին, ով­քեր կեր­տե­ցին Մա­յի­սի 28-ը`փայ­լուն հաղ­թա­նակ­ներ տա­րած հայ զին­վոր­նե­րին, զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րին ու ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րին, հո­գև­ո­րա­կան­նե­րին ու բա­զում այն ե­րախ­տա­վոր­նե­րին, ո­րոնք նա­խընտ­րե­ցին պատ­վով ապ­րե­լը հպա­տա­կու­թյու­նից:

Սար­դա­րա­պա­տի հե­րոս­նե­րից շա­տե­րը չըն­կան ռազ­մա­դաշ­տում թշնա­մու դեմ պայ­քա­րում, այլ դա­վա­ճան­վե­ցին Հայ­րե­նի­քում, ամ­բաս­տան­վե­ցին, աք­սոր­վե­ցին ու գնդա­կա­հար­վե­ցին սե­փա­կան հայ­րե­նա­կից­նե­րի ձեռ­քով՝ նրանց, ո­րոնց փրկել է­ին թուր­քա­կան կո­տո­րա­ծից: Սա մեր պատ­մու­թյան դա­ռը դա­սե­րից և ա­մո­թա­լի է­ջե­րից է:

1918 թվա­կա­նի մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րը  հայ ժո­ղովր­դի նվի­րյալ զա­վակ­նե­րի ազ­գա­յին բարձր գի­տակ­ցու­թյան, պատ­մա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան ու ար­ժա­նա­պատ­վու­թյան, փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­նե­րի մա­սին են,  հե­րոս­նե­րից շա­տե­րի կեն­սագ­րու­թյու­նը՝ անձ­նա­զոհ խի­զա­խու­թյան, պատ­վախնդ­րու­թյան, բայց և ող­բեր­գա­կան վախ­ճա­նի մա­սին:

Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տը անձ­նու­րաց հե­րոս­նե­րի ու վախ­կոտ դա­վա­ճան­նե­րի ջրբա­ժան էր: Այդ­պի­սի ընտ­րու­թյան առ­ջև կանգ­նում են բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում:

Այ­սօր էլ վճռա­կան ընտ­րու­թյան պահն է:

Որ­տե՞ղ է մեզ­նից յու­րա­քան­չյու­րը»:

Ա­յո՛, որ­տե՞ղ է մեզ­նից յու­րա­քան­չյու­րը: Է­լի` անձ­նու­րաց հե­րոս­ներ և վախ­կոտ դա­վա­ճան­ներ: Գու­մար­ված նա­և` բա­նա­վե­ճը, թե ում «շար­ժումն» է ճիշտ կամ սխալ: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ի­րա­վա­ցի­ո­րեն փաս­տում է. «Խնդիր չեմ տես­նում, որ հեր­թա­կան ինչ-որ քա­ղա­քա­կան շար­ժում կամ նա­խա­ձեռ­նու­թյունն է ստեղծ­վում:

Հան­րա­յին մո­բի­լի­զա­ցի­ան միշտ էլ սկսվում է փոքր ու ցա­քուց­րիվ օ­ջախ­նե­րից: Դրանց 90 տո­կո­սից ա­վե­լին ոչ մի բա­նի չեն հաս­նե­լու, դա լրիվ նոր­մալ է: Իսկ մնա­ցած­նե­րը՝ հա­ճախ սե­փա­կան սխալ­նե­րի վրա, բայց կսո­վո­րեն աշ­խա­տել մարդ­կանց հետ ու ինչ-որ պա­հից թափ կհա­վա­քեն:

Սե­փա­կան սխալ­նե­րը կա­րե­լի է քչաց­նել, ա­հա­գին ժա­մա­նակ և գու­մար խնա­յել՝ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան աղ­բյուր­ներն ու­սում­նա­սի­րե­լով, մաս­նա­գետ­ներ հրա­վի­րե­լով (չէ, ինձ չեմ մեջ գցում, ես մաս­նա­գետ չեմ):

Նույ­նիսկ սե­փա­կան սխալ­նե­րի վրա սո­վո­րելն էլ է տար­բե­րակ. այդ­պես ցան­կա­ցած դեպ­քում ա­վե­լի լավ է, քան ոչ մի բան չա­նե­լը:

Ե­թե հա­վան չեք ո­րև­է շարժ­մա­նը, թե­կուզ ձեր փոքր խում­բը ստեղ­ծեք»:

Ա­յո՛, ի­րա­կան խնդի­րը դա չէ, այլ` այն, որ կեղծ «ազնվու­թյան» դիր­քե­րից սպառ­նա­լիք է ստեղծ­վում, որ ընդվզ­ման ա­լի­քը կտար­րա­լուծ­վի կեղծ վե­ճե­րի մեջ: Եվ վեր­ջում կփաստ­վի, որ Ար­ցա­խի հանձ­նե­լուն ռե­ալ այ­լընտ­րանք ա­ռա­ջար­կող չե­ղավ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում