«Ժողովուրդ». Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կիրակի օրը Գեղարքունիքում մեծ շուքով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն էր անցկացվել, որին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը եւ նախարարներ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը եւ Վահան Քերոբյանը: Թերեւս հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է ունենալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հեծանվավազքի հետ, Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել: Առհասարակ, վերջին շրջանում Քերոբյանն այստեղ, այնտեղ եւ ամենուր է: Բայց սա, թերեւս, հարցի մի մասն է միայն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել: Նախ ողջ օրվա ընթացքում փակ է եղել Ճամբարակի ճանապարհը, ընդ որում՝ քաղաքացինրը նախապես տեղյակ չեն եղել դրա մասին: Քաղաքացիները երկար ճանապարհ են կտրել, հասել ճանապարհի այդ հատվածը, նոր միայն պարզել, որ փակ է մրցաշարի պատճառով, այլեւս չեն կարող շարունակել ճանապարհը, ինչը վարորդների վրդովմունքն է առաջացրել, բունտ է հասունացել:

Սա թերեւս ցույց է տալիս իշխանությունների անպատասխանատու եւ արհամարհական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց առջեւ խոնարհվում էր տարիներ առաջ Փաշինյանը: Հատկանշական է նաեւ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքն անցկացվում է մի մարզում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի թիրախում. թշնամին պարբերաբար կրակում է Գեղարքունիքի գրեթե բոլոր գյուղերի ուղղությամբ, Սոթքի հանքավայրը փակվել է, 800-ից ավելի քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի:

Չնայած այս ամենին՝ վարչապետը եւ նախարարները ուրախ դեմքով Գեղարքունիքում հեծանվավազքի մրցույթի են մասնակցում, կարծես թե դա է օրհասական խնդիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի