«Հրապարակ». ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը:

Պարզ ասած՝ ԱԺ նախագահի գործառույթներ են ստանձնել։ Իսկ վերջին միջադեպից հետո պարզ դարձավ, որ այս խումբն այլեւս բացահայտ է պայքարում Ալեն Սիմոնյանի դեմ։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողները քննարկում էին խորհրդարանի վերջին միջադեպը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ: Իշխանական պատգամավորը տեղադրել էր հենց այն դրվագը, որտեղ լրագրողներից մեկն ԱԺ նախագահի հասցեին տհաճ բնորոշում է տալիս, իսկ հետո իշխանական ազդեցության տակ գտնվող ֆեյք էջերով շարունակել են թեման՝ փորձելով հնարավորինս լայն տարածել լրագրողի խոսքը։

Ու թեեւ Հովհաննիսյանը կոչ էր արել ԱԺ աշխատակազմին՝ գնահատական տալ կադրում երեւացող լրագրողների պահվածքին` նրանց հավատարմագրելիս, սակայն աշխատակազմում ճշգրիտ հասկացել են նրա իրական մտադրությունը:»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի