«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թյուրիմացություն, թե՞ կրկնակի հերքման եւ գումարի պահանջ Ալեն Սիմոնյանից

Ներքաղաքական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ լրագրող Անի Գեւորգյանի միջեւ դատական վեճը` հերքման եւ գումարի պահանջով, որը հանրային լայն արձագանք էր գտել, նոր աբսուրդային զարգացումներ է ստացել:

Փաստաբան ԱՐԱՄԱԶԴ ԿԻՎԻՐՅԱՆԸ տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից հայտնել են այն մասին, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում` լրագրող Անի Գեւորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ: Մինչդեռ, ըստ փաստաբանի, Անի Գեւորգյանի կողմից ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես` ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը, ինչպես նաեւ կազմակերպվել էր դրամահավաք: Կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված եւ դատական ակտով նշված ամբողջ գումարը փակ ծրարով հանձնվել էր Ազգային Ժողովի փոստարկղ, որտեղից համապատասխան աշխատակիցն այն վերցրել էր` Ալեն Սիմոնյանին փոխանցելու նպատակով: Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեսանկարահանվել է:

«Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ», - նշել է Կիվիրյանը:

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե արդյոք Ալեն Սիմոնյանը կրկնակի հերքման եւ գումարի պահանջ է ներկայացրել լրագրողին:

«Անի Գեւորգյանն իր բոլոր պարտավորությունները իրականացրել է: Կարծում եմ` սա ինչ-որ թյուրիմացություն է: Հավելյալ կխոսենք Ալեն Սիմոնյանի փաստաբանի հետ, եւ կշտկվի», - ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան