«Հրապարակ». Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարածում ունի անչափահասների շրջանում, սակայն վստահեցրել է, որ գտել են դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։ Այս համատեքստում Աբազյանն ասել է, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում։

Խոսել է նաեւ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրանյութի մասին եւ վճռական հայտարարել, որ հետախուզում է հայտարարելու Միհրան Պողոսյանի նկատմամբ եւ անպայման նրան Հայաստան է բերելու ու կալանավորելու է։ ԱԱԾ տնօրենի խոսքից ներկաները հասկացել են, որ չնայած Պողոսյանը մի քանի ուղերձ է հղել՝ տեսանյութեր, հայտարարելով, որ ինքն է նպաստել «Մրգենի» ՍՊԸ-ում թմրանյութի բացահայտմանը, այդուհանդերձ, ինքն ուղիղ ներքաշված է կոկաինը Հայաստան բերելու գործի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի