Շուշիի ոդիսականը այսօրվա «փրկիչ» գեներալների տակ է. Արա Խուդավերդյանը` Շուշիի անկման բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ովքե՞ր, ինչպե՞ս եւ ինչի՞ց հետո բերդաքաղաք Շուշին հանձնեցին թշնամուն, ի՞նչ եղավ Քարվաճառի հետ, եւ ինչպե՞ս դիմակայել այսօր Ալիեւի օր-օրի ահագնացող ախորժակին, հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանից «Կոռնիձորի Արա», ով նախ նկատեց.

-Էսօրվա «փրկիչները» 44-օրյա պատերազմը տապալած գեներալներն ու նրանց մանկլավիկներն են, ովքեր ամեն բան արեցին ու անում են, որ ՀՀ-ի վարկանիշը հավասարեցնեն պլինտուսին հավասար, հիմա էլ նույն կերպ փորձում են «փրկել» Արցախը: Այնինչ իրականում, ինչքան ՀՀ-ին եւ Արցախին վատ, այնքան իրենց համար լավ է: Հայը ժողովուրդը էսօր պիտի փրկվի հենց նույն «փրկիչներից»:

-Այդ նույն փրկիչները ասում են, որ Շուշին հանձնվեց, ի վերջո, որն՞ է Շուշիի ոդիսականը:

-Լսվ ասեցիք` ոդիսականը: Շուշիի ոդիսականը այդ նույն «փրկիչ» գեներալների տակ է, ովքեր հանձեցին ու հիմա ուղղությունը թեքում են այս կամ այն քաղաքական իշխանությունների վրա:

-Ո՞ր գեներալներն էին դրանք:

-Ովքեր որ պատասխանատու էին Շուշիի օպերացիայի եւ առհասարակ արցախյան մարտական գործողությունների համար:

-Իրենք էլ ասում են, որ քաղաքական իշխանությունը թույլ չէր տալիս պայքարել եւ...

-Իսկ միգուցե իրենք թույլ չէին տալիս, դրա համար էլ վրա-վրա նահանջ հրաման էին արտաբերում: 

-Լավ, ի վերջո վերջնաարդյունքում Շուշին ո՞ւմ կողմից հանձնվեց:

-Առկա փաստը նա է, որ հակառակորդը տիրեց Շուշիին, այսինքն վերջնական արդյունքում հանձնվեց առանց որեւիցէ մարտական լուրջ դիմադրության: Եղան դիմադրություններ տեղային առումով դիմադրություններ, բայց ոչ ընդհանուր բնագծով, որի տրամաբանական ավարտը պետք է բերեր Շուշիի անկմանը:

-Պարոն Խուդավերդյան, իսկ Քարվաճառը:

-Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը, թե՛ Օմարը ու Քարվաճառը կորցրեցինք այսօրվա փրկիչներից շատերերի պատճառով, ովքեր ասում էին` վայ-հարայ տները վառեք հեսա թորքը գալիս, հեսա թորքը մեզ կմորթի: Ու էսօր դրանք դառնում են փրկիչներ, որոնցից պետք է փրկվեն ՀՀ-ի եւ Արցախի ազգաբնակչությունը:

- Պարոն Խուդավերդյան, ի՞նչ կասեք Ալիեևի օր-օրի ահանգնացող ախորժակի վերաբերյալ:

-Ալիեւը արդեն թալանով գերհագեցած վիճակում է, թալանչիական պատերազմի ոգով ներշնչված բացում է ախորժակը: Բայց հայ ժողովուրդը ոչ թե պետք է ընկճվի, այլ հակառակը` վրեժի ծարավով պետք է պատրաստ լինի հակահարված տալու հակառակորդին ու նրա տանեմ պետություններին, թերեևս այսքանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում