Հունիսի 1-ին Ազատության հրապարակում ոչ թե հանրահավաք կլինի, այլ` կրկես
ՀասարակությունՔիշնեւում հունիսի 1-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը: Երկու կողմերի հռետորաբանությունը հուշում է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիր էլ ստորագրվի այդ օրը, ապա դրան միտված հերթական քայլն է լինելու:
«Իրավունքի» տեղեկություններով` քաղաքային իշխանությունն այս հարցում հոգացել է, որ Երեւանում որեւէ ընդվզում չբռնկվի: Հունիսի 1-ը, քանի որ Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց Ազատության հրապարակում քաղաքապետարանը նախատեսում է համերգային ծրագիր, կինոթատրոն ու կրկես կազմակերպել երեխաների համար` առավոտից մինչեւ երեկո:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

