Մոսկովյան ձեւաչափով եռակողմ պայմանագիրը ռեա՞լ է

Վերլուծություն

Ա­վե­լի լավ հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ խո­շոր բա­խում­ներ են ըն­թա­նում մեր տա­րա­ծաշր­ջա­նում, ինչ է դրված խա­ղաթղ­թին, կա­րե­լի է նա­եւ աչքի անց­կաց­նել Լե­հաս­տա­նից ստաց­ված այս տե­ղե­կու­թյու­նը: Այս­պի­սով, Լե­հաս­տա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­րի­ուշ Կա­մինս­կի­ի կար­գադ­րու­թյամբ, հու­նի­սի 1-ից Լե­հաս­տա­նը փա­կում է սահ­մա­նը Բե­լա­ռու­սի եւ Ռու­սաս­տա­նի բեռ­նա­տար­նե­րի հա­մար:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻՆ

Ռու­սա­կան բեռ­նա­տար­նե­րի հա­մար այդ նոր ար­գել­քը կա­րելի ­է կա­պել ուկ­րա­ի­նա­կան ի­րա­դար­ձու­թյու­նն­երի հետ, սա­կայն դա ողջ ի­րա­կա­նու­թյու­նը չի լի­նի: Խնդի­րը, ի­հար­կե, շատ ա­վե­լի խոր­քա­յին բնույթ ու­նի, ընդ ո­րոմ՝ այն կա­րե­լի է նա­եւ մի քա­նի բա­ռով ներ­կա­յաց­նել: Այն է՝ Ռու­սաս­տա­նի եւ Եվ­րո­պա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մո­տե­նում են լրիվ փակ սահ­ման­նե­րի կար­գա­վի­ճա­կի, եւ դժվար է ա­սել, թե երբ այդ ի­րո­ղու­թյու­նը կշրջվի հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ: Թե ին­չու է այդ­պես, ի­հար­կե, կա­րե­լի է բա­ցատ­րել, սա­կայն դա այլ թե­մա է: Ու այս ա­մե­նը մեզ վե­րա­բե­րում է այն­քա­նով, որ փակ­վող Ա­րեւ­մուտ­քի պա­րա­գա­յում Ռու­սաս­տա­նի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն են ստա­նում այլ ուղ­ղու­թյուն­նե­րը: Դե­պի ա­րե­ւելք է­ա­կան խնդիր­ներ չկան, սա­կայն դա բա­վա­րար չէ: Ար­դյուն­քում, Ռու­սաս­տա­նի հա­մար դե­պի հա­րավ՝ Ի­րան, Հնդկա­կան օվ­կի­ա­նո­սի տա­րա­ծաշր­ջան տա­նող կով­կա­սյան եւ կաս­պյան ու­ղի­նե­րը ձեռք են բե­րել կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կու­թյու­ն:  Իսկ Ա­րեւ­մուտ­քին, հաս­կա­նա­լի է, պետք է այս ու­ղին փա­կել:

Այս­պի­սով, չա­րա­բաս­տիկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խաչ­մե­րու­կի հին պատ­մու­թյու­նը նո­րից իր ողջ «հմայ­քով» կանգ­նել է Հա­յաս­տա­նի ա­ռաջ: Եվ ոչ մի­այն Հա­յաս­տա­նի. կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում այդ խնդրի ա­ռաջ են բո­լո­րը: Այդ ճնշում­նե­րի ներ­քո ո­մանք մի փոքր հա­ջող են դի­մա­կա­յում, ո­մանք մի փոքր ան­հա­ջող, սա­կայն դա էլ է հա­րա­բե­րա­կան: Ընդ­հա­նուր տրա­մա­բա­նու­թյու­նը հե­տե­ւյա­լն է. կա՛մ բո­լո­րը պետք է գտնվեն Հյու­սիս-Հա­րավ, կա՛մ՝ Ա­րե­ւելք-Արեւ­մուտք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նու­թյան մեջ:

Հա­յաս­տա­նի հետ կապ­ված՝ այս ի­րո­ղու­թյուն­նե­րը զգաց­վում է­ին դեռ նույ­նիսկ մինչ 44-օրյա պա­տե­րազ­մը, ին­չին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ քա­նիցս ու­նե­ցել ենք: Այդ ա­մե­նը շատ ա­վե­լի պարզ տե­սա­նե­լի դար­ձավ պա­տե­րազ­մի ա­վար­տին, երբ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րում նե­րառ­վեց կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ կապ­ված հայտ­նի 9-րդ կե­տը, ինչ­քան էլ որ այն ու­ղիղ կապ զի­նա­դա­դա­րի հետ չու­ներ: Սա­կայն այդ դրվա­գը մեկ պարզ փաս­տի մա­սին էր հու­շում՝ ով է գլո­բալ ա­ռու­մով վե­րահս­կելու կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը, ընդ ո­րում, դա տա­լիս էր նա­եւ հար­ցի պա­տաս­խա­նը, թե ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյուն է լի­նե­լու տա­րա­ծաշր­ջա­նում: Ընդ ո­րում, պատ­կե­րը շատ ա­վե­լի հստակ դար­ձավ 2021թ. հուն­վա­րի 11-ի մոս­կո­վյան ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րից հե­տո: Այն նա­խա­տե­սում էր փոխ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով աշ­խա­տան­քա­յին խմբի ստեղ­ծում, ո­րը պետք է մին­չեւ 2021 թվա­կա­նի մար­տի 1-ը. «Ամե­նա­բարձր մա­կար­դա­կով հաս­տատ­ման ներ­կա­յաց­նել մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի կազ­մա­կերպ­ման, ի­րա­կա­նաց­ման եւ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար անհ­րա­ժեշտ նոր տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կանգն­ման եւ կա­ռուց­ման հետ կապ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ցանկ եւ ժա­մա­նա­կա­ցույց…»: Հենց դա է, որ ակն­հայ­տո­րեն ա­րեւմ­տյան ճնշման ներ­քո ա­ռա­ջին հեր­թին Նի­կոլն ար­հես­տա­կան պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ չի­րա­կա­նաց­րեց, եւ ար­դյուն­քում Ա­լի­ե­ւը լավ հնա­րա­վո­րու­թյուն  ստա­ցավ իր դիր­քե­րը քայլ առ քայլ բա­րե­լա­վե­լու հա­մար:

Հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը մի կողմ թող­նե­լով՝ հաս­նենք ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րին: Այս­պես, ինչ­պես ցույց տվեց նախ՝ Մոսկ­վա­յում կա­յա­ցած արտ­գործ­նա­խա­րար­նե­րի, ա­պա՝ ղե­կա­վար­նե­րի ձե­ւա­չա­փով վեր­ջին ե­ռա­կողմ հան­դի­պու­մը, նո­րից ա­ռաջ­նա­յին պլա­նում է մնում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման թե­ման: Ընդ ո­րում, այս ան­գամ, Նի­կո­լի դիտա­վո­րյալ թե ա­կա­մա կոպ­տա­գույն սխալ­նե­րի ար­դյուն­քում, ու­նենք ա­վե­լի վատ դիր­քեր: Ու այս ան­գամ էլ նույն հար­ցի ա­ռաջ ենք կանգ­նած՝ կլի­նի՞ մոս­կո­վյան հար­թա­կում վերջ­նա­կան ո­րո­շում, թե՞ այս թե­ման Նի­կո­լը կտե­ղա­փո­խի «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ»:

ՓԱՍ­ՏԱ­ԹՈՒՂ­ԹԸ ՊԱՏ­ՐԱՍՏ Է

Նա­խօ­րե­ին ՌԴ ԱԳՆ-ն իր ներ­կա­յա­ցու­ցիչ, ԱՊՀ ուղ­ղու­թյամբ դե­պար­տա­մեն­տի տնօ­րե­նի տե­ղա­կալ Սեր­գեյ Պալ­տո­վի մի­ջո­ցով ո­րոշ փա­կագ­ծեր բա­ցեց: Նախ, որ տա­րա­ծաշր­ջա­նում հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման վե­րա­բե­րյալ փաս­տա­թուղ­թը պատ­րաստ է: «Ամեն ինչ շատ մոտ է, մնա­ցել են տեխ­նի­կա­կան ո­րոշ հար­ցեր: Փաս­տա­թուղթն ի­րոք պատ­րաստ է, այն­տեղ ար­դեն ոչ է­ա­կան ուղ­ղում­ներ են ար­վում…»: Պլա­տո­վը հայ­տա­րա­րեց նա­եւ Նի­կո­լի՝ հու­նի­սի 7-9-ին Մոսկ­վա մեկ­նե­լու եւ ՌԴ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար Մի­խա­յիլ Մի­շուս­տինի հետ հան­դի­պե­լու մա­սին, ո­րը եւս հու­շում է, որ խոս­քը տնտե­սա­կան ուղ­ղու­թյան, այն է՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին է: Ընդ ո­րում, նա նա­եւ ակ­նար­կեց եւս մեկ ե­ռա­կողմ հան­դիպ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին, ո­րը կա­րող է ա­վարտ­վել նշված փաս­տաթղ­թի ստո­րագր­մամբ:

Նկա­տենք, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­մա­յին ե­րեկ անդ­րա­դար­ձավ նա­եւ ե­ռա­կողմ խմբում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նը: Խո­սե­լով մի­ջանցք կլի­նի-չի լի­նի, որն է Հա­յաս­տա­նի օ­գու­տը չար­չրկ­ված հար­ցե­րից, Գրի­գո­րյա­նը նա­եւ նշեց, որ այս շա­բաթ հնա­րա­վոր է կա­յա­նա  ե­ռա­կողմ խմբի հան­դի­պում, ո­րին այս պա­հի դրու­թյամբ ինքն ան­ձամբ պլա­նա­վո­րում է մաս­նակ­ցել: Այս նիս­տի մա­սին, չմո­ռա­նանք, մոս­կո­վյան վեր­ջին հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ կապ­ված ՌԴ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց, որ թե­եւ դեռ կան չկար­գա­վոր­ված հար­ցեր, բայց դրանք կրում են զուտ տեխ­նի­կա­կան բնույթ: «Բայց մեր ե­րե­քի պատ­կե­րաց­մամբ՝ դրանք հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դոտ­ներ են: Մեծ հաշ­վով դրանք գո­յու­թյուն չու­նեն, դրանք մա­քուր տեխ­նի­կա­կան հար­ցեր են: Դրա հա­մար մենք հի­մա պայ­մա­նա­վոր­վել ենք նրա շուրջ, որ մոտ ժա­մա­նակ­ներս՝ մեկ շա­բաթ անց, կհան­դի­պեն Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պե­տնե­րը եւ դեռ չմաքր­ված հար­ցե­րը կհա­նեն»:

Ընդ ո­րում, այդ հայ­տա­րա­րու­թյան պա­հին նկատ­վեց նա­եւ մեկ դրվագ, ո­րը մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: Պու­տի­նը ֆիք­սե­լով կոնկ­րետ օ­րը՝ չո­րեք­շաբ­թի (չնա­յած ար­դեն կես­գի­շե­րին մոտ էր), դի­մեց նա­եւ Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին, թե մեկ շա­բա­թը բա­վա­կա՞ն է, եւ եր­կու­սից էլ ստա­ցավ դրա­կան պա­տաս­խան: Բարձր մա­կար­դա­կի հան­դի­պում­նե­րում նման կոնկ­րե­տա­ցում­նե­րի հազ­վա­դեպ է հնա­րա­վոր հան­դի­պել: Նման է նրան, որ իր այդ քայ­լով Պու­տի­նը Նի­կո­լին եւ Ա­լի­ե­ւին (կամ նրան­ցից մե­կին) ստի­պեց հրա­պա­րա­կավ  ըն­դու­նել, որ հե­տո փոխ­վար­չա­պետ­նե­րը  չսկսեն «ժա­մա­նա­կի վրա խա­ղալ»: Ե­թե այդ­պես է, ա­պա դա մեկ այլ մտքի է տա­նում: Որ ինչ­քան էլ թե­ման հա­սել է ըն­դա­մե­նը «մա­քուր տեխ­նի­կա­կան հար­ցե­րի» հար­թու­թյուն, եւ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը հա­մա­ձայն­ել են, որ «դրանք հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դոտ­ներ» են, բայց կա­րող են նա­եւ հե­տո մտքնե­րը փո­խել: Ու նկա­տենք, որ երբ հի­մա Մհեր Գրի­գո­րյա­նը խո­սում է «այս շա­բաթ հնա­րա­վոր է կա­յա­նա» տեր­մի­նա­բա­նու­թյամբ, ա­պա դա ար­դեն իսկ չի հա­մա­պա­տաս­խա­նում մին­չեւ ա­մե­նա­ու­շը այս հինգ­շաբ­թի հան­դի­պե­լու մա­սին Նի­կո­լի (Ալի­ե­ւին չմո­ռա­նանք) ստանձ­նած հրա­պա­րա­կա­յին պար­տա­վո­րու­թյա­նը:

Ի­հար­կե, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այս գոր­ծըն­թա­ցը դեռ 2021 թվա­կա­նի մար­տին պետք է փաս­տաթղ­թա­յին տեսք ու­նե­նար, կաս­կած­ներ ա­ռա­ջա­նում են, թե ան­գամ լի­ո­վին պատ­րաս­տի պայ­մա­նագ­րի պա­րա­գա­յում այն կա­րող է ստո­րագր­ված պայ­մա­նագ­րի վե­րած­վել: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, հաշ­վի առ­նե­լով նա­եւ 2021թ.-ից հե­տո ի հայտ ե­կած ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը, այ­սօր էլ ա­վե­լի են դեմ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­մա­նը, որի պա­րա­գա­յում ռուս­ներն ու­նե­նա­լու են ո­րո­շա­կի վե­րահս­կո­ղա­կան ֆունկ­ցի­ա: Բայց մյուս կող­մից էլ, ե­թե Ա­լի­եւն ու Նի­կո­լը գնա­ցին Մոսկ­վա եւ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ կապ­ված նո­րից պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նե­ցին, դա հու­շում է, որ Պու­տինն այդ հար­ցում ազ­դե­ցու­թյան ո­րո­շա­կի լծակ­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ու­նի:

Մյուս կող­մից էլ չմո­ռա­նանք, որ կապ­ված Ադր­բե­ջա­նից դե­պի Ի­րան տա­նող եր­կա­թու­ղու կա­ռուց­ման ծրագ­րի հետ, Ա­լի­ե­ւը պարզ ցույց տվեց, որ իր հա­մար այս պա­հին է­ա­կա­նը ա­րեւմ­տյան թե­լադ­րան­քը չէ: Ե­րեկ էլ նրան այ­ցե­լեց Իս­րա­յե­լի նա­խա­գահ Ից­հակ Հեր­ցո­գը, քննար­կե­ցին «Իրա­նի սպառ­նա­լի­քը»: Բայց դրա­նով հան­դերձ էլ, մի­ամ­տու­թյուն կլի­նի են­թադ­րել, որ Ա­լի­ե­ւը կհրա­ժար­վի դե­պի Ի­րան տա­նող գծից, ո­րը նրան տա­րե­կան տաս­նյակ մի­լի­արդ­ներ է խոս­տա­նում: Եվ այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւը պետք է հաշտ­վի ռուս­նե­րի ներ­կա­յու­թյան հետ՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան հա­մար, որն այդ տաս­նյակ մի­լի­արդ­նե­րի մի­ակ ե­րաշ­խիքն է: Այդ թվում՝ տա­րա­ծաշր­ջա­նում գոր­ծարկ­վե­լիք կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ կապ­ված: Ինչ կար­գի ներ­կա­յու­թյուն, այդ մա­սին չէ խոս­քը, դա ար­դեն հե­տա­գա լու­ծե­լիք հարց է:

Իսկ ե­թե Նի­կո­լը պատ­րաստ­վում է նո­րից մեկ­նել Մոսկ­վա՝ Մի­շուս­տի­նին հան­դի­պե­լու եւ տնտե­սա­կան հար­ցեր քննար­կե­լու, դա եւս ակ­նարկ է, որ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով կո­մու­նի­կա­ցի­ոն պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հա­վա­նա­կա­նու­թյունն ի­րոք մեծ է:

ՔԵ­ՐՈԲ  ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում