Ալիեւն ու Նիկոլը դեռ փորձում են «ժամանակի վրա» խաղալ

Վերլուծություն

Չնա­յած մյուս կող­մից, չմո­ռա­նանք նա­եւ, որ տա­րա­ծաշր­ջա­նում հար­ցեր լու­ծե­լու լծակ­ներ ու­նեն նա­եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Եվ այն, որ հու­նի­սի 1-ին, այ­սինքն՝ փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբի հան­դիպ­ման օ­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257091&l=am) Մոլ­դո­վա­յում ծրագր­ված Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հեր­թա­կան հան­դի­պու­մը, այն էլ՝ Ֆրան­սի­ա­յի եւ Գեր­մա­նի­ա­յի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, այդ մա­սին է վկա­յում: Բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը», ինչ­պես քա­նիցս նշել ենք, իր հիմ­քում ու­նի մեկ մեծ խնդիր, ո­րն ի­րա­կան լու­ծում­նե­րի հաս­նել թույլ չի տա­լիս: Մաս­նա­վո­րա­պես այդ պատ­ճա­ռով է, որ ան­գամ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լով, մոս­կո­վյան ձե­ւա­չա­փից Ա­լի­եւն ու Նի­կո­լը հրա­ժար­վել չեն կա­րող: Խոս­քը, ի­հար­կե, Ար­ցա­խում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յու­թյան մա­սին է: Եվ նկա­տենք, որ ե­թե մոս­կո­վյան վեր­ջին հան­դի­պու­մից ա­ռաջ տված ա­սու­լի­սում Նի­կո­լը հա­վա­նա­կան էր հա­մա­րում, որ Մոլ­դո­վա­յում կա­րող է պայ­մա­նա­գիր ստո­րագր­վել, ա­պա հի­մա դա բա­ցա­ռում է:

Սա­կայն այս դեպ­քում այլ հարց կա. ե­թե Նի­կոլն ան­գամ Ար­ցախն է Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չել, սկզբուն­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նի սահ­մա­նա­զատ­ման հետ կապ­ված, ո՞րն է այս դեպ­քում Մոլ­դո­վա­յի հան­դիպ­ման ի­մաս­տը, ի՞նչ են քննար­կե­լու, որ դեռ չեն քննար­կել: Կար­ծես թե նո­րից գա­լիս-հաս­նում ենք վեր­ջին չլուծ­ված հար­ցին՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի խնդրին: Այն, որ ա­րեւմ­տյան ձե­ւա­չա­փը նա­խա­տե­սում է կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցի լու­ծու­մը, այն է՝ սահ­մա­նա­յին մաք­սա­յին վե­րահս­կո­ղու­թյու­նը կա­պել հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ինչ-որ ար­տա­քին մաս­նա­վոր կա­ռույց տե­ղա­կա­յե­լու հետ, հայտ­նի պատ­մու­թյուն է: Ու են­թադ­րե­լի է, որ Մոլ­դո­վա­յում հենց դա կփոր­ձեն պար­տադ­րել Նի­կո­լին: Բայց այն ի­րա­վի­ճա­կում, երբ ՌԴ ԱԳՆ-ն խո­սում է գործ­նա­կա­նում պատ­րաս­տի կո­մու­նի­կա­ցի­ոն պայ­մա­նագ­րի մա­սին,Պու­տի­նը այն կա­պում է ինչ-որ ոչ է­ա­կան տեխ­նի­կա­կան հար­ցե­րի հետ, այս ա­մե­նը թող­նե­լը եւ մի­ան­գա­մայն այլ ձե­ւա­չա­փի անց­նե­լը Նի­կո­լի հա­մար կնշա­նա­կեր Մոսկ­վա­յին ներ­կա­յաց­ված ու­ղիղ տեքս­տով մար­տահ­րա­վեր: Պատ­րա՞ստ է դրան գնալ, հա­զիվ թե: Եվ ե­րե­ւի պա­տա­հա­կան չէր, որ նույն Մհեր Գրի­գո­րյա­նը էս գլխից բա­ցա­ռեց, որ. «Նման քննար­կում այս պա­հին չկա, օ­րա­կար­գում նման հարց չենք մշա­կել: Նման  գա­ղա­փար­ներ շրջա­նառ­վել են, բայց այդ հար­ցի հետ կապ­ված մշակ­ված ձեւ­ա­չափ չկա»:

Բայց դա չի նշա­նա­կում, կրկնենք, որ ա­րեւմ­տյան ազ­դե­ցու­թյան լծակ­նե­րը չկան: Ընդ ո­րում, թե­եւ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ա­մե­րի­կա­ցի­նե­րը պարտ­վե­ցին, կան նա­եւ խո­սակ­ցու­թյուն­ներ, որ Էր­դո­ղա­նը պատ­րաստ­վում է ա­ռա­ջին այ­ցը կա­տա­րել Մոսկ­վա, սա­կայն ան­գամ դա չի նշա­նա­կում, որ Թուր­քի­ան դա­դա­րել է ՆԱ­ՏՕ-ի ան­դամ լի­նել, եւ Էր­դո­ղա­նը վա­ղը գլխա­պա­տառ փո­խե­լու է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սը: Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, սպա­սում է ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ պայ­քա­րի հե­տա­գա ըն­թաց­քին, երբ հաղ­թո­ղը շատ ա­վե­լի պարզ կուր­վագծ­վի, եւ կար­ծես թե Ա­լի­ե­ւը եւս, ի­հար­կե, շա­րու­նա­կե­լով Նի­կո­լից հնա­րա­վո­րի­նը ստա­նա­լու կուր­սը, իր հեր­թին է սպա­սո­ղա­կան վի­ճա­կում:

Ա­մեն դեպ­քում, Հեյ­դա­րո­վիչն օ­րերս բա­վա­կան ար­հես­տա­կան տես­քով կրկին սրեց Ար­ցա­խի շուրջ մթնո­լոր­տը, Նի­կո­լը հան­կարծ «հաս­կա­ցավ», որ «չի հաս­կա­նում Ա­լի­ե­ւին»: Նման է նրան, որ հող է պատ­րաստ­վում մի ինչ-որ ժա­մա­նակ եւս կոնկ­րետ փաս­տաթղ­թեր ստո­րագ­րե­լուց խու­սա­փե­լու հա­մար: Իսկ ա­հա ՀՀ ԱԳՆ-ն բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ար­ձա­գանք հնչեց­րեց, թե. «Ուշագ­րավ է, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ոչ մի­այն ցե­ղաս­պան սպառ­նա­լիք­ներ է հնչեց­նում ԼՂ բնակ­չու­թյան նկատ­մամբ, այլ նա­եւ կաս­կա­ծի տակ է դնում ՀՀ ան­կա­խու­թյու­նը եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը… Ցա­վոք սրտի, ինչ­պես ե­րե­ւում է Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նից եւ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, այդ պե­տու­թյու­նը խնդիր­նե­րի լու­ծու­մը տես­նում է ոչ թե Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով նա­խանշ­ված սահ­ման­նե­րով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նաչ­ման եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան հաս­ցե­ագր­ման, այլ սպառ­նա­լի­քի եւ ռազ­մա­կան ու­ժի գոր­ծադր­ման ճա­նա­պար­հով»:

Բայց ե­թե Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյունն այն կար­ծիքն է, թե Ա­լի­ե­ւը թքած ու­նի ան­գամ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագրի եւ իր բո­լոր խոս­տում­նե­րի վրա, ա­պա պարզ հարց կա՝ իսկ Նի­կոլն ին­չո՞ւ է ա­մե­նուր Ար­ցախն Ադր­բե­ջա­նին թող­նե­լու եր­դում­ներ հնչեց­նում: Այ­սինքն, Նի­կո­լը, օ­րի­նակ, Մոսկ­վա­յում նա­խօ­րե­ին, երբ Ա­լի­ե­ւի հետ ինչ-որ «անհաս­կա­նա­լի» լեզ­վակռ­վի մեջ էր մտել, բայց նա­եւ Ադր­բե­ջա­նի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն» ճա­նա­չե­լով, չէ՞ր գի­տակ­ցում, թե ի­րա­կա­նում ում հետ գործ ու­նի: Թե այդ պա­հին եր­կու­սին էլ՝ Ա­լի­ե­ւին ու Նի­կո­լին պետք էր խա­ղա­ղա­սի­րա­կան դի­մա­կը հագ­նել, սա­կայն երբ բա­նը հաս­նում է կոնկ­րետ ստո­րագ­րու­թյու­ննե­րի, ա­պա Ա­լի­ե­ւը սկսում է կրա­կել, ՀՀ ԱԳՆ-ն էլ՝ խո­սել «ցե­ղաս­պան սպառ­նա­լիք­նե­րից»: Բայց դա նման չէ՞ այն սո­վո­րա­կան տրյուկ­նե­րին, երբ եր­կու­սով սինխ­րոն գոր­ծե­լով, փոր­ձում են «ժա­մա­նա­կի վրա» խա­ղալ:

Ու ե­թե օ­րա­կար­գում այս պա­հին դեռ չկա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», քննարկ­վում է մի­այն ար­դեն պատ­րաստ կո­մու­նի­կա­ցի­ոն հա­մա­ձայ­նա­գի­րը, կա­րե­լի է մտա­ծել, որ հենց այս հար­ցում էլ պետք է այդ պա­ու­զան՝ Մոսկ­վա­յում տված խոս­տում­նե­րը «ջրե­լու» հա­մար:

Չնա­յած, սպա­սենք հինգ­շաբ­թի օր­վան, շատ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը դեռ կա­րող են լի­նել:

ՔԵ­ՐՈԲ  ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում