«Փաստ». Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 24-ին «Համախմբում» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև Երևանում և Ստեփանակերտում «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստին» հայտնել է, որ հուշագրի հիմքում Արցախի խնդիրը, արցախահայության ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում առաջ տանելն է։ «Հայաստանում պետք է ունենանք այնպիսի իշխանություններ, որոնք հայկական շահերով պետք է շարժվեն. հանուն հայրենիքի պայքարելու ենք այն ամենի դեմ, ինչը հակասում է այս թեզերին»,-ասաց նա։

Հուշագրի ստորագրումը, Գալստյանի խոսքով, բխում է ՀՀ իշխանությունների քայլերից, որոնք նաև Արցախն ու Հայաստանը միմյանցից մասնատելու խնդիր ունեն։ «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կյանքի կոչվող չարաբաստիկ ծրագրի խնդիրներից մեկը ԱրցախՀայաստան մասնատումն է։ Այդ ծրագիրը կարելի է վիժեցնել միայն մի ճանապարհով՝ միասնական համագործակցություն, համախմբումներ՝ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Միասնականության գաղափարի կողմնակից ուժերը՝ լինի կուսակցություն, շարժում, պետք է իրար հետ գործեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նման հուշագրերով փորձում ենք հանրությանը ցույց տալ, որ Հայաստան ասելով՝ չենք հասկանում Նիկոլ Փաշինյանին ու իր խունտային, Արցախ ասելով՝ օրվա իշխանություններին։

Պետք է կարողանանք առավելագույնս համագործակցել, դրանով իսկ համախմբվել և դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Ազգային շահով առաջնորդվող քաղաքացիները, գործիչները, հեղինակություն վայելող անձինք բոլոր հնարավոր շերտերով պետք է փորձեն համագործակցել»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետք է օրվա իշխանություններին ցույց տալ, որ միասնական ենք։ Խոսելով հուշագրից բխող գործողությունների պլանից՝ նա նշեց, որ Արցախում ու Հայաստանում բոլոր հարցերում պետք է համահունչ, մեկը մյուսին ոչ թե հակառակ, այլ լրացնող քայլեր արվեն։

«Եթե Արցախում մենք ինչ-որ քայլեր ենք նախաձեռնում, ապա դրանք պետք է տեղափոխվեն Հայաստան, եթե Հայաստանում են քայլեր նախաձեռնվում, պետք է տեղափոխվեն Արցախ։ Եթե պետական մակարդակով փորձում են չեզոքացնել կապերը, հասարակական մակարդակով հակառակը պետք է անենք, որն իրենց այդ պառակտիչ գործողությունները վերջնանպատակին չհասնեն։ Պետք է վիժեցնել ժողովրդին կիսելու իրենց ծրագիրը. մեր փրկությունը դա է լինելու»,-ասաց Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին