«Հրապարակ». Մամուլի հարցերը՝ առանց լրագրողների

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Արեւմտյան ուժերը, սորոսականների, թրքասեր ու առանց ռուսի Հայաստան երազողների մի մեծ խումբ երեկ մասնակցում էր Իրազեկ քաղաքացիների միավորման կազմակերպած մի միջոցառման, որն ամպագոռգոռ անուն ուներ` կոչվում էր Ժողովրդավարության հայկական ֆորում, որի կազմակերպմանն աջակցել է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Այնտեղ էին Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ՄԻՊ-ը, նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ։ Ֆորումի խորագիրն էր՝ «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում», իսկ նպատակը, ըստ կազմակերպիչների՝ «միավորել քաղհասարակության, ՀՀ պետական մարմինների, ԶԼՄ ներկայացուցիչների, դիվանագիտական եւ փորձագիտական համայնքի շահագրգիռ կողմերին՝ համատեղ վերլուծելու եւ քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առջեւ ծառացած հրատապ խնդիրները` անվտանգային համեմատաբար հին ու նոր մարտահրավերների առկայության պայմաններում»։

Հետո պանելային քննարկումներ են արել՝ նվիրված «մարդու իրավունքներին, հակակոռուպցիոն բարեփոխումներին, մեդիային վերաբերող պետական քաղաքականությանն ու տեղեկատվական մթնոլորտին»։
Անչափ ուշագրավ է, որ մեդիային եւ տեղեկատվական խնդիրներին վերաբերող ֆորումին լրատվամիջոցները հրավիրված չեն՝ նրանք միայն կարող են առցանց ներկայացնել բանախոսների խոսքը, բայց տեղում գտնվել, հարցեր տալ, հարցազրույցներ անել եւ բացահայտել հավաքվածների կեղծ թեզերը՝ չեն կարող։ Անգամ ընդդիմության եւ անկախ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ չկան ֆորումին, որ հակադրվեն, այլընտրանքային կարծիք հայտնեն։ Ժողովրդավարության եզակի պատկերացում ունեն, փաստորեն, եվրոպական կառույցներն ու այս դահլիճում հավաքված «էլիտար» դեմոկրատները։ 

Ի դեպ, սա այս շարքի առաջին ֆորումը չէ՝ երրորդն է։ Այս հավաքույթներով ՀՀ նախկին քաղհասարակությունը ներկայացնող խմբակը եւ արեւմտյան որոշ կառույցներ, ըստ էության, իրենց նպաստն են բերում Նիկոլ Փաշինյանին՝ աջակցելով, որ նրա խարխլված հեղինակությունը որոշ չափով վերականգնվի։ Նաեւ խրախուսում են, որ համարձակ քայլի դեպի «խաղաղության դարաշրջան»՝ ամուր բարեկամություն հաստատելով թուրք-ադրբեջանական խունտայի հետ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի