«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպես է տոննաներով կոկաինը մտնում Հայաստան

Քրեական

Թմրամիջոցների ձեռք բերումն ու տարածումը վերջին տարիներին ավելի է հեշտացել՝ արձանագրում են թե՛ իշխանական թե՛ ընդդիմադիր պատգամավորները։ Սոցիալական հազարից ավելի էջեր կան, որոնք զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Վիճակագրությունը փաստում է նաև, որ վերջին տարիներին մեր երկրում երիտասարդացել է թմրամիջոցներ օգտագործողների միջին տարիքը։ 2022 թվականին, օրինակ, նախորդ տարվա համեմատ շուրջ 45 տոկոսով աճել է թմրամիջոցների հետ կապված հանցագործոթյունների թիվը՝ շուրջ 1500–ից դառնալով գրեթե 2300․ սրանք միայն բացահայտված, արձանագրված դեպքերն են:

Սակայն այստեղ շատ պարզ հարցի ենք բախվում. Իսկ ինչպե՞ս է նման ծավալով թմրանյութ մտնում Հայաստանը: Վերջին օրինակը, երբ ավելի քան  250 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութը Հայաստանում հայտնաբերեցին մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության պահեստում՝ աշխատակիցների կողմից: Ու նույն պարզ հարցն է՝ իսկ ինչպե՞ս է այն մտել Հայաստանը՝ անցնելով բոլոր մաքսային ձեւակերպումները, առանց որոնց ընկերության պահեստ հասնել չէր կարող: Այն դեպքում, երբ մաքսային ծառայությունը սիրում է պարբերաբար ի ցույց դնել, թե, տեսեք, որքան լավ եմ աշխատում: Իսկ Ազգային անվտանգության ծառայությունը, որ զբաղվում է այդ գործով, ինչո՞ւ կանխավ չի կարողացել նման հսկայական խմբաքանակը տեսնել, ավելին՝ կանխել դրա մուտքը երկիր: Ըստ այդմ, կկանխվե՞ր Իտալիայում հայտնաբերված ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաինի մուտքը Հայաստան,. Եթե այն իտալական պատկան մարմինները չհայտնաբերեին

Այսինքն, շատ կարճ ժամանակաշրջանում Հայաստանի հետ կապված մոտ 1 միլիարդ դոլարի թմրանյութերի պատմություններ արձանագրվեցին: Թմրանյութերի համաշխարհային մաֆիայում, իհարկե, շատ լուրջ մարդիկ են նստած: Եվ էլի պարզ հարց՝ իսկ նրանք այդ քանակի ապրանքը ռիսկի տակ կդնեի՞ն, եթե վստահ չլինեին, որ մեր սահմաններն այնքան թափանցիկ են, որ իմաստ ունի նման խմբաքանակներ ուղարկել: Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ պետության սահմանները թափանցիկ են անգամ պետական բյուջեի հետ համադրելի ապրանքների համար, իսկ վերեւներում կամ անվտանգային մարմիններում այդ մասին գաղափար անգամ չունեն: Կարճ ասած, հարցերի պակաս չկա, եւ կփորձենք դրանց պատասխաններն առաջիկայում ստանալ:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան