Մեսսին հեռանում է. ՊՍԺ-ի մարզիչը հաստատեց
ՍպորտԼիոնել Մեսսին հեռանում է ՊՍԺ-ից: Այս մասին հայտնել է փարիզցիների մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։
«Ես արտոնություն եմ ունեցել մարզելու ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին: «Կլերմոնի» դեմ հանդիպումը Մեսսիի համար վերջինը կլինի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Համարձակվում եմ հուսալ, որ նրան լավագույնս կդիմավորեն»,- ասել է Գալտիեն:
Լիգա 1-ի վերջին տուրը կկայանա հունիսի 3-ին։ Բոլոր հանդիպումները կմեկնարկեն 23։00-ին։ ՊՍԺ-ն նախորդ տուրում ապահովել էր չեմպիոնությունը։

