Մատաղացու են գտել ու տալիս են գայլի երախը, Արցախը պատրաստ պետք է լինի լրջագույն փոձությունների դիմագրավմանը․ ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

-Պարոն Գաբրիելյան, երեսուն տարի առաջ ինչպե՞ս հաղթեցինք, ինչումն էր կայանում 88-94թթ.-ի մեր հաղթանակների գրավականը, եւ, որն էր 44-օրյա պատերազմի պարտության հիմնական պատճառը:

-Արցախյան ազգային ազտագրական շարժումը պետք է ստորաբաժանել երկու էտապների. առաջին էտապը անհրաժեշտ է կապել կոնկրետ շարժման զարթոնքի, համաժողովրդակա ցասման ու հրապարակային կամարտահայտման հետ։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ շարժումը ընդունեց համազգային բնույթ և այն իր էությամբ հայ ժողովրդի զարթոնքի , ազգային իղձերի իրականացման տարիներ էին։

Երկրորդ էտապը պետք է զուտ կապել մարտական գործողությունների հետ։ Փաստորեն արցախյան առաջին պատերազմը պսակվեց հայ ժողովրդի փայլուն հաղթանակով։
Ընդհանուր գծերով` արցախյան ազգային ազատագրական շարժումը հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական պայքարի ու հաղթանակի շարժում էր , հայ դատի արցախյան գոյապայքարի հաջողված դրսևորումը։
Արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք, որևհետև համայն հայությունը միավորվել էր ազգային գաղափարների շուրջ` Արցախի և Հայաստանի վերամիավորումով ստեղծել ուժեղ հայկական միացյալ ու անկախ Հայաստան։
Ցավոք սրտի, երրորդ հանրապետության և ոչ մի ղեկավար այդպես էլ կյանքի չկոչեց Արցախը մայր Հայաստանի կազմի մեջ ներառելու գաղափարը։ Դեռ ավելին` մեր օրերի թրքասեր ղեկավարը Արցախը ցանկանում է մտցնել արցախահայությանը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի կազմի մեջ։
Արցախյան հիմնախնդրի լուծման ամենակարճ ուղին` տարածք հանձնելն է։ Ստրատեգիական առումով տարածաշրջանային խնդիրներ լուծելու նպատակներից ելնելով հավաքական արևմուտքի շահերից է բխում հնազանդ Հայաստան և հակաիրանական կեցվածքով կառավարելի Ադրբեջան ունենալու գաղափարը։ Հայաստանում իշխանափոխության իրականացումը և Արցախյան 44֊օրյա պատերազմի նման արդյունքով ավարտը արևմտյան ուժերի նախանշած ծրագրով իրականացրեց վարչապետի աթոռը գրկած անձը։
Հայոց բանակը չի պարտվել։ Դիտավորյալ, կանխամտածված, դավաճանաբար օրվա իշխանությունները բանակը համալրել են պաշտպանությունը ապակայունացնող, փախուստի պատրաստ էլեմենտներով, որոնք և պարարտ հող են նախապատրաստել առանց ռազմաճակատի նոր գծեր ու դիրքեր կազմավորելու, դիմել փախուստի։
Պարտությունը ուղեկցվել է համատարած դավաճանություններով ու փախուստներով։ Եվ դրա հիմնական մեղավորները օրվա իշխանություններն են թե' ՀՀ ֊ում, թե' Արցախում։
-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծման ուղղիները ստեղծված իրավիճակում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր տեսլականը:
Արցախի հիմնահարցի լուծման գործընթացը հայտնվ ել է փակուղում։ Այն, որ ՀՀ իշխանությունները վաղուց ձեռք են քաշել Արցախից, որ անվտանգային հարցերը կապում են ռուս խաղաղապահների հետ, հիմա էլ, որ ամենակարևորն է, Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում , և, որ դրդում են արցախահայությանը ազերի թուրքերի հետ հաստատել երկխոսություն և այդ ձևաչափով ապահովել հայերիս անվտանգությունն ու իրավունքները, միակն գործոններ են Արցախը սեղմ ժամկետում հայաթափելու։ Մատաղացու են գտել ու տալիս են գայլի երախը։
Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, նշանակում է գնալ ինքնաոչնչացման։ Արցախի անկախ գոյակցությունը այս պահին` այլընտրանք չունի։ Ստեղծված պաշարման պայմաններում ինքնապաշտպանության գործոնը առաջնահերթություն է , իսկ Արցախի ՊԲ֊ի դերակատարությունը` խիստ պարտադիր։ Ի նկատի ունենալով, որ արցախահայության անվտանգության ապահովության գործում հեռատեսական չէ հենվել ռուս խաղաղապահների վրա , իսկ ՀՀ֊ից սպասելիքներ չկան, մնում է ապավինել սեփական ուժերին ու պետական մակարդակով կազմակերպել ազգաբնակչության իմքնապաշտպանության գործը։ Այստեղ շատ կարևոր է ՀՀ ֊ից և սփյուռքից կամավորականների ընդգրկումը ինքնապաշտպանությանը։
Գոյություն ունի ևս մեկ ուղի, որն ամենակարճն է, բայց միևնույն ժամանակ ամենահրատապը այս էտապում։ Անհրաժեշտ է օր առաջ փոխել բանակցողին։ Ցավոք սրտի արցախցիներս այնքան էլ դերակատար չենք այս գործընթացին։
-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծման ուղղիները ստեղծված իրավիճակում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր տեսլականը:
-Արցախցին շատ լավ է հասկանում, թե ով ինչով է շնչում և ինչ նպատակով է տեղափոխվել։ Արցախի ներքաղակական իրավիճակի վրա ոչ այնքան դերակաըար են գործող քաղաքական ուժերը։ Հիմնականում առանցքային դերակաըարություն են ցուցաբերել ու շարունակում են ցուցաբերել առանձին անհատներ, որոնց գործունեության իրական նպատակները իսկույնևեթ բացահայտվում է հանրության մի ստվար զանգվածի կողմից։Այս պահի դրությամբ կարևորվում է նախկին պետնախարար Ռ.Վարդանյանի և նախկին ՊԲ հրամանատար Ս.Բաբայանի կողմի ցուցաբերվող ակտիվությունը հանրային կյանքում։ Առաջինը իր շուրջն է համախմբել բավականաչափ համախոհների և ցանկություն ունի ծավալել համաարցախյան, ինչու չէ հետագայում նաև համահայկայան շարժում` հանուն Արցախի անվտանգության, զարգացման, ազատ ու անկախ գոյատևման։ Շարժումը կյանքի կոչելու նպատակով նախատեսվում է իրականացնել կազմակերպական լայնածավալ աշխատանքներ և ներդնել ֆինանսական լուրջ միջոցներ։ Իմ կարծիքով շարժումը ծավալվելու դեպքում այն լուրջ նպաստ է բերելու ոչ միայն Արցախին, այլ նաև համահայկական զարթոնքին։
Արցախի գոյատևման և հատկապես անվտանգության ամրապնդման ու բարելավման իր տեսելականը ունի Ս.Բաբայանը։ նա համառորեն պնդում է, որ իրեն տրամադրեն պետնախարարի պորտֆելը` բավականին մեծ լիազորություններով
հանդերձ։ նա ունի քիչ համախոհներ և հանրության մեջ կարծիք կա, որ նրան Արցախ է ,,գործուղղել,, ՀՀ վարչապետը` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով ։
Ա.Հարությունյանի վերջին կարգադրություններից կարելի է ենթադրել, որ նպատակ չունի կատարել կադրային լուրջ փոփոխություններ։ Հանրայի կյանքում որոշակի սահմանափակումներ մտցնելով հանրապետության նախագահը երևում է ցանկություն ունի իր վրա է վերցնելու ողջ պատասխանատվությունը։
Խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը ամեն կերպ ջանում են երկրում ապահովել քաղաքական կայունություն։
Գտնում եմ, որ ամե ինչ վերահսկվում է իշխանությունների կողմից ու միաժամանակ այն կարծիքին եմ, որ ստեղծված կացության պայմաններում անհրաժեշտ է դիմել ռազմական դրությանը հարիր քայլերի` էլ ավելի ուժեղացնել անվտանգային բաղադրիչները, խստացնել ներքին կյանքը ապահովող բոլոր օղակների հստակ ու անխափան գործունեությունը։
Արցախը պատրաստ պետք է լինի լրջագույն փոձությունների դիմագրավմանը։
 
 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում