«Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ». Դիանա Գրիգորյան

Մշակութային

Սցենարիստ Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ հայտնելով դստեր հաջողության մասին:

«Որպեսզի ընտանիքում, հասարակության մեջ մեծացող երեխան լինի պաշտպանված, նա պետք է մեծանա ու զարգանա առողջ մթնոլորտում՝ բավարարված լինելով ոչ միայն նյութական, այլ՝ հոգևոր կարևոր պահանջմունքներով։ Երեխային կրթելու, դաստիարակելու, սովորեցնելու գործը յուրաքանչյուրս պետք է սկսի ինքնակրթությամբ։ Միայն իր հնարավորությունները ճանաչող, իր նպատակներն ու առաքելությունը հստակ գիտակցող, իր սկզբունքների ու արժեքների համակարգը ձևավորած անհատը կարող է դառնալ ապահովություն և ասպար երեխայի համար։ Ուստի, հարկ կա թանկարժեք հեռախոսները, զանազան խաղերն ու ցուցադրական բրենդային հագուստները նախ և առաջ փոխարինել անհրաժեշտ տեղեկատվությամբ, կյանքի ու հետագա մասնագիտության համար պիտանի գիտելիքով, ստեղծել դաշտ՝ տրամաբանելու և սեփական ճշմարտությունը գտնելու համար։ Մի տվեք երեխային գումար, տվեք բոլոր հնարավորությունները` ապագայում իր շատ մեծ գումարը վաստակելու համար։ Տվեք նրան մեծ ձեռքբերումների հետ ճիշտ վարվելու հմտություն։ Օգնեք ձևավորել նրա սովորություններն ու բնավորությունները։ Սա է առողջ ու ազնիվ, պետականամետ ու արդար հասարակություն ունենալու գրավականը։ Եվ դա պետք է սկսել այսօր, հիմա, ամեն մեկս մեզնից։
Օրհնված թող լինի Ձեր ամեն օրը:
Հ.Գ. Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ, ես հպարտ եմ, որ հենց Նրա մայրն եմ։ Աստված օրհնի նոր ուղիդ»,- լուսանկարին կից գրել է Դիանա Գրիգորյանը: 

https://www.tert.am/life/am/news/2023/06/02/dianagrigoryan/87941

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում