Պնդում եմ, որ ցանկացած իրավիճակում նմանօրինակ վարքի տեր մարդը պետք ամենախիստ կերպով պատժվի. Միքայել Գրիգորյան

Թավշյա տեռոր
Այսօր առավոտյան տելեգրամ ալիքներում մի տեսանյութ տարածվեց, որտեղ կապիտուլյանտի սիրելի հանդիսացող կարմիր բերետավորներից մեկը բռունցքով ծանր հարված է հասցնում մի տղայի դեմքին, ով տեղում գիտակցությունը կորցնում և մեծ թափով ընկնում է նիքոլի սիրելի ասֆալտին։ Այն փաստը, որ այդ կարմիր բերետավոր բուղայը իր թշնամուց (այդպես միայն թշնամուն կհարվածեն) մի քանի անգամ ավելի խոշոր և անգամներ ավելի ուժեղ է նրան չկանգնացրեց, որ վազքով մոտենա ընկածին և շարունակի իր սև գործը։ Տեսանյութում հստակ լսվում է, որ կողքից գոռում են «արա ընկածին ես ...»։ Ի դեպ իմ տեղեկություններով այդ «թշնամին» ՀՀ քաղաքացի է, ում ըստ օրենքի այդ բուղայը պետք է պաշտպանի, ոչ թե նենց խփի որ չհասկանաս էդ տղա ինվալիդ մնաց թե ամենինչ նորմալ կլինի։
Բուն թեմայից ես տեղեկություն չունեմ, սակայն պնդում եմ, որ ցանկացած իրավիճակում նմանօրինակ վարքի տեր մարդը պետք ամենախիստ կերպով պատժվի, և ինչպես Դիլիջանի քրեականի պետի դեպքում այս դեպքը նույնպես պետք է լուսաբանվի, իսկ էդ կարմիր բերետավորը ժամ առաջ պետք է կալանավորվի ՀՀ քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու համար։
Ի դեպ շատ հետաքրքիր էր տեղում կանգնած պարեկների վարքը, որոնք նույնիսկ չփորձեցին կատաղած բերետին հետ քաշել ընկածի վրայից, այդ տղայի ընկերն էր ամենկերպ փորձում պաշտպանել «ասֆալտին փռված» ընկերոջը։
Հ.Գ. մի տեսակ վերջին շրջանում նման դեպքերը շատացել են, ես կարծում եմ, որ նման ծառայություն իրականացնող մարդիկ պարտադիր պետք է ստրեսակայունության ատեստավորում անցնեն, քանի-որ ծառայություն իրականացնող ոստիկանը պետք է իր էմոցիաներին տեր կանգնի, իսկ էմոցիաների նման դրսևորման պարագայում պետք է խիստ պատժվի, ոչ թե միայն գործից ազատվի
տեսանյութը ՝ https://t.me/auroramedia/54522

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում