Times. Ուկրաինայի հակահարձակումն անկանխատեսելի արկածախնդրություն է
Մամուլի տեսությունՈւկրաինական հակահարձակումը «հսկա անորոշություն» է և «անկանխատեսելի արկածախնդրություն», գրում է The Times-ի բրիտանական հրատարակությունը: Իսկ դրա ամենահավանական արդյունքը բեկումնային կետի և առավելությունների բացակայությունն է հակամարտության երկու կողմերի համար։
Ահա մի քանի գործոններ, ըստ Times-ի, որոնք անորոշություն են ավելացնում կանխատեսումներին, թե արդյոք «հակահարձակումը» հաջող կլինի.
1. Դեռ հայտնի չէ, թե Ուկրաինայի Զինված ուժերը որքանով կկարողանան տիրապետել Արեւմուտքի տրամադրած նոր զինտեխնիկային:
2. Դեռևս կա բավականին կոշտ և հնաոճ մտածելակերպ, հատկապես հրամանատարական կառույցի ավելի բարձր մակարդակներում. շատերին հետ է պահում սխալ որոշում կայացնելու վախը:
3. Այլևս չի լինի նույն արագ առաջխաղացումը, ինչ Խարկովի մարզում: Ռուսաստանն այս դեպքում պատրաստ է հետ մղել հարձակումները:
4. «Վագները» դեռ կարող է իր խոսքն ասել այս պատերազմում, նրանց դուրս գալը Բախմուտից (Արտեմովսկ) կարող է նշանակել, որ նրանք ցանկանում են վերականգնել և տեղափոխվել այլ ուղղություն։
Բացի այդ, նյութում ասվում է, որ հակահարձակումը չի ավարտի պատերազմը. նման կարծիք է հայտնում քաղաքագետ Մարկ Գալեոտին։ Նրա խոսքով, եթե նույնիսկ ենթադրենք, որ Ուկրաինան կարող է ազատագրել Ղրիմն ու Դոնբասի տարածքները, մեկ է, հակամարտությունը դրանով չի ավարտվի, քանի որ Ռուսաստանը չի հանձնվի։

