«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

-  Մեր Շարժումը Հայաստանի, եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի առջեւ կանգնած խնդիրների մեծ մասի, այդ թվում Արցախի խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ Հայաստանի  ներգրավմամբ: Արցախի խնդրի լուծումը մենք տեսնում ենք միայն այն հարթության մեջ, երբ Ռուսաստանը կունենա ազդեցիկ հնարավորություններ պաշտպանելու համար  այն մարդկանց  իրավունքները, ովքեր ապրում են այդ հողի վրա: ԽՍՀՄ-ում Արցախը սուբյեկտայնություն ուներ. Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, իրավունք ունի ազդելու տարածաշրջանի գործընթացների վրա։ ՌԴ-ի դուրս մղումը մեր տարածաշրջանից չունի ոչ պատմական, ոչ բարոյական հիմքեր։»- ասել է  ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը  «Թուրքիայի ներազդեցությունը Հարավային Կովցկասի վրա» կլոր սեղանի ընթացքում, որը Մոսկվայում կազմակերպել է Աշխարհաքաղաքական փորձագիտական ​​կենտրոնը   եւ որին մասնկացում էին  Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների  ներկայացուցիչները:

«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանային համագործակցության 3+3 բանաձևի մասին, մի կողմից՝ սա լավ համակարգ է, այն համագործակցության հարթակ է ստեղծում տարածաշրջանի բոլոր պետությունների համար, բայց մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս ՆԱՏՕ-ի անդամին մուտք գործել տարածաշրջան»,-ասաց Բաբուխանյանը : Չպետք է մոռանալ, որ Թուրանյան նախագծի հիմքում ընկած  նեոօսմանիզմի գաղափարախոսությունը մնում է ուժի մեջ։ Թուրքիան իր ազդեցությունը փոխանցում է թյուրք ժողովուրդներին՝ Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի շրջաններին, և դա կարող է դառնալ ապակայունացման գործոն։

Իր խոսքով, ՆԱՏՕ-ի նպատակները չեն համապատասխանում տարածաշրջանի ժողովուրդների նկրտումներին. «ՆԱՏՕ-ն նույնպես տարածաշրջանը կայունացնելու նպատակներ չի հետապնդում։ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու իրենց նպատակների տրամաբանության մեջ նրանք ձգտելու են ոչնչացնել Արցախը՝ որպես տարածաշրջանում առանձին էթնիկ-քաղաքական գործոն։ Եթե ​​Արցախը չլինի, խաղաղապահներ չեն լինի. Եթե ​​խաղաղապահներ չլինեն, տարածաշրջանում չի լինի ռուսական ռազմաբազա և ռուսական ազդեցություն: Երբ իրականացվում է Արցախը կործանելու քաղաքականությունը, դա ուղղակիորեն հանգեցնում է մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերի առաջմղմանը»,- վստահ է Հայկ Բաբուխանյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցին ՍԻՄ նախագահը նշեց, որ խաղաղության պայմանագրի կնքման թեման շեղող մանյովր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումից. «Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խստիվ կատարմանը։ Իմաստ չկա շտապեցնելլ գործնթացները և հորինել մի բան, որը հայտարարագրում չկա»։ 

Սարգիս Սարգսյան

«Իրավունքի» սեփ. թղթակից 

Մոսկվա-Երեւան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան