Ով էր կիրովականցի հայ աղջիկը ում սիրահարված էր Շահին Մուստաֆաեւը. Բացառիկ մանրամասներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաի եւ նրա ընտանիքի մասին

Հանդիպում

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով ադրբեջանական կողմը ներկայացնող Շահին Մուստաֆաեւը դպրոցական տարիներին գիշերը «Հայոց բերդն» էր կարդում եւ սիրահարված էր հայ աղջկա:
Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում նա Շահեն էր, ըստ փաստաթղթերի, այդ հետագայում է Շահենը Շահին դարձել: Նրա ուսուցչուհին` Անուշ Ալեքսանյանը, լավ է ճանաչում Մուստաֆաեւների ընտանիքին, ով բավական ուշագրավ մանրամասներ պատմեց իր սանի, այսօրվա ադրբեջանից բարձրաստիճան պաշտոնյաի հայկական հետքի մասին.

-Շահինի հայրը՝ Աբդըլան, Ջուջեւան է եկել, երբ հազիվ 16 տարեկան էր: Նա անասնապահ է աշխատել գյուղի կաթնաանասնապահական տնտեսությունում: Այստեղից էլ Աբդըլան խորհրդային բանակ է զորակոչվել: Ծառայությունն ավարտելուց հետո ամուսնության նպատակով փախցրել է 16-ամյա Մահուզարին: Հարս գալուց հետո կինը գյուղի թռչնաֆերմայում էր աշխատում: Աբդըլայի եւ Մահուզարի նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղայմախլի գյուղից են եղել: Ամուսինները 3 աղջիկ եւ մի տղա են ունեցել: Ավագ աղջիկը՝ Լալազարը, Վանաձորում ավարտել է բժշկական ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի սանէպիդկայանում: Շահինը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ջուջեւանի 8-ամյա դպրոցը, ապա՝ Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգը՝ ստանալով ոսկե մեդալ: Գյուղում ադրբեջանական միակ ընտանիքին յուրայինի պես են ընդունել: Ջուջեւանցիները վկայում են, թե անասնապահ, 8-ամյա կրթությամբ Մահուզարն ինչ հափշտակությամբ էր կարդում մեր պատմավեպերը եւ հուզվում: Հայ գրականությամբ հանդեպ առանձնահատուկ սեր ուներ նաեւ ինքը` Շահինը: Մի անգամ կարմրած, ուռած աչքերով դասի էր եկել: Նախանձել էր, որ իր դասընկերներն արդեն կարդացել էին Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» եւ ողջ գիշերը չէր քնել, վեպն էր ընթերցել

Պարզվում է նույն Մուստաֆայեվը սիրահարված է եղել է հայ աղջկա վրա, բայց կնության առնել նրան չեն թողել ծնողները.

-1986 թվականին, երբ Շահենի ավագ քրոջը՝ Լալազարին ամուսնացնում էին Նոյեմբերյանի Այրում ավանում բնակվող հայ մոր եւ ադրբեջանցի հոր զավակի հետ, Մուստաֆաեւները որոշել են հարսանիքը հայկական ձեւով, առանց «կալիմի»՝ գլխագնի անել: Սակայն Ղազախի շրջանի նրանց հարազատները սպառնացել են՝ այդ դեպքում նրանց հետ կապերը խզել, եւ արդյունքում հարսանիքը ադրբեջանական ավանդույթով է անցկացվել, եւ Մուստաֆաեւները հարսնացուի համար գլխագին են վերցրել: Բնավորությամբ ինքնամփոփ, սակայն համեստ ու աշխատասեր Շահենը սիրահարվել էր կիրովականցի մի հայ աղջկա: Մուստաֆաեւները կողմնակից էին իրենց տուն հայ հարս բերելու, սակայն չէին ցանկանում իրենց աղջիկներին հայերի հետ ամուսնացնել: 

Տիկին Ալեքսանյանը հիշում է.

-Մուստաֆաեւների ընտանիքը կենցաղով, տանը տիրող մաքրությամբ չէր տարբերվում հայերից, բայց շահեկանորեն տարբեր էր Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի ցեղակիցներից, ովքեր մաքրության խնդրում թերանում էին: Մուստաֆաեւներն աշխատասեր էին, լավ էին վաստակում, հերթագրվել եւ «Ժիգուլի-2106» էին գնել, որը Շահենն էր վարում: Ադրբեջանական ընտանիքի անդամները հայկական սովորույթներով էին առաջնորդվում, սակայն իրենց տանը միայն ադրբեջաներեն էին խոսում: Երբ Մահուզարի մայրը հյուր էր գալիս Մուստաֆաեւների տուն, այստեղ հաց չէր ուտում, ասելով, որ նրանք խոզի միս են ուտում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում