«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼԻԱՐԺԵՔ ՈՒՐԱԽԱՆԱԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ՉԿԱՐՈՂԱՑԱ ԳՆԱԼ ԱՐՑԱԽ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Սպորտ

Վերջերս հայ սամբիստները նվաճումներ են գրանցել Իսրայելի Հայֆա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցել են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները ։ Հայաստանի սամբոյի հավաքականը, թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը, նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մարտական սամբոյի մեծահասակների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ծնունդով Արցախցի 23-ամյա ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ։Iravunk. com -ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ Եվրոպայի նորընծա չեմպիոն ԱՐՄԱՆԻ հետ ։Նա այսպես մեկնաբանեց.

«Հանդես եկա 98 կգ քաշային կարգում։ Առաջին գոտեմարտում մրցակիցս բուլղարացի մարզիկ էր։ Կիսաեզրափակչում պայքարում էի ազգությամբ ռուս մարզիկի հետ, որը Աշխարհի կրկնակի չեմպիոն էր։ Իսկ եզրափակչում, մրցակիցս Բելառուսի ներկայացուցիչ Ռոման Դամյուն պիտի լիներ, սակայն նա վնասվածքի պատճառով հրաժարվեց ինձ հետ գոտեմարտել, ու այդպես հաղթանակը ինձ շնորհվեց, դարձա մարտական սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն»։

֊ Արման, քո զգացողությունները հաղթանակից հետո։

- Ճիշտ է, ուրախ եմ, որ հաղթեցի, սակայն չեմ կարող լիարժեք ուրախ լինել, որովհետև հաղթանակից հետո չկարողացա գնալ Արցախ, իմ հայրենի տուն ու հաղթանակս, տպավորություններս կիսեի հարազատներիս հետ, քանի որ Արցախ տանող ճանապարհը փակ է։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, կկարգավորվի ու վերջապես կյանքի ճանապարհը կբացվի։ Ծառայել եմ Արցախում, մասնակցել 44-օրյա դաժան պատերազմին, և այս հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված մեր բոլոր անմահ հերոսների պայծառ հիշատակին։ Նշեմ, որ ծառայության ժամանակ ինձ թույլատրել են մասնակցել միջազգային մրցումներին։ Վնասվածքներ էլ եմ ունեցել, սակայն ժամանակի ընթացքում անցել են։ Մրցաշարից առաջ, լինելով Արցախում, որոշ հանգամանքներից ելնելով, չենք կարողացել մասնակցել Հայաստանում անցկացված ուսումնամարզական հավաքներին, բայց պարապել եմ Արցախցի սամբիստների հետ։

֊ Իսկ ի՞նչ խնդիրների ես բախվել։

֊ Պարապմունքների ժամանակ իմ քաշային կարգում զույգ չլինելը Արցախում։

֊ Արման, իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կասես։

- Օգոստոսին Երևանում կլինի սամբոյի միջազգային մեծ մրցաշար։ Հոկտեմբերին էլ Էմիրաթներում մասնակցելու եմ համաշխարհային մարտարվեստների խաղերին, նոյեմբերին էլ սամբոյի Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանում, պիտի լավ պատրաստվենք ։

- Արման, իսկ պետությունը որևէ կերպ աջակցություն ցուցաբերում է։

- Ես Եվրոպայի առաջնությանը մեկնել եմ Արցախի սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նոր օրենք կա արդեն, 2024 թվականի հունվարի 1-ից, յուրաքանչյուր Եվրոպայի և Աշխարհի մրցանակակիր մեկ տարի կստանա աշխատավարձ, ինչը շատ ուրախալի է։ Տեղյակ եմ, որ սամբոն ներգրավվել է 2025 թվականի համաշխարհային խաղերում, լավ կլիներ, որ այն լիներ նաև Օլիմպիական մարզաձև։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում