«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոչ մի սխալ բան չեմ ասել. Հրաչյա Հակոբյանից ներողություն Անի Կարապետյանը չի խնդրի

Ներքաղաքական

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Էդուարդ Ամալյանի, վճռել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հայցն ընդդեմ քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել՝ մասնակի: Դատարանը պատասխանող Անի Կարապետյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել դեռեւս երկու տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում կատարված հրապարակման մեջ Հրաչյա Հակոբյանի մասին տեղ գտած արտահայտությունների համար: Ինչպես նաեւ դատարանը պարտավորեցրել է Անի Կարապետյանից հօգուտ Հրաչյա Հակոբյանի բռնագանձել 735 հազար դրամ: Ի դեպ, ուշագրավ է այն, որ Անի Կարապետյանի «գնահատականներին» արժանացած Հրաչյա Հակոբյանը սկզբում պահանջել է մոտ 3 միլիոն դրամ, բայց փոխարենը դատարանը որոշել է, որպես բարոյական վնասի փոխհատուցում, սահմանել վերոնշյալ գումարը:

Ինչեւէ, նշենք, որ երկրի թիվ մեկ աներձագի համար հաղթանակ տոնելը դեռ վաղ է: «Իրավունքի» հետ զրույցում ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ չի պատրաստվում ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ որեւէ բան վճարել:

«Ոչ մի ներողություն չեմ խնդրելու եւ ոչ մի գումար չեմ տալու, եթե անգամ այդ գումարը լիներ 730 դրամ: Ոչ մի սխալ բան չեմ ասել, ընդ որում` շատ մեղմ եմ դեռ ասել ու միայն դրա համար եմ զղջում: Այնպես որ, կհանդիպենք Վերաքննիչ դատարանում»,- ընդգծեց Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան