«Խաղաղության պայմանագիր» տարեվերջի՞ն. ԱՄՆ-ին հաստատ սա դուր չի գա

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ բրի­տա­նա­կան MI6-ի սի­րե­լի այ­ցե­լու, ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը: Խո­սե­լով ա­զե­րի­նե­րի հետ տար­վող գոր­ծըն­թա­ցից՝ նա թե­եւ պնդում է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շատ ին­տեն­սիվ են ըն­թա­նում, սա­կայն լա­վա­գույն դեպ­քում մի­այն տա­րե­վեր­ջին հնա­րա­վո­րու­թյուն կա ու­նե­նալ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»:

ԻՆՉ ԱԿ­ՆԱՐ­ԿԵՑ ԱԽՔ-Ը - 1

ԱԽՔ-ի ա­սա­ծում ու­շագ­րավն այն է, որ Նի­կո­լը, դեռ մինչ Մոսկ­վա­յի վեր­ջին ե­ռա­կողմ հան­դի­պու­մը տված ա­սու­լի­սում այն պարզ ակ­նարկ էր ա­ռաջ տա­նում, թե «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ա­մե­նե­ւին էլ սա­րե­րի հե­տե­ւում չէ: Նա ան­գամ չէր բա­ցա­ռում, որ նման փաս­տա­թուղթ կա­րող է նա­եւ Մոսկ­վա­յի հան­դիպ­մա­նը ստո­րագր­վել: Էլ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ կա­րող է դա լի­նել Քի­շնե­ւի հան­դիպ­մա­նը: Այ­սինքն, որ եր­կար սպա­սե­լու կա­րիք չկա: Բայց ա­հա ԱԽՔ-ը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման հնա­րա­վո­րու­թյու­նը տա­րավ-հասց­րեց լա­վա­գույն դեպ­քում տա­րե­վերջ: Ու սա այն դեպ­քում, երբ ԱՄՆ-ից մշտա­պես հոր­դո­րում են՝ ա­ռա­վե­լա­գույնս ա­րա­գաց­նել եւ ա­վար­տին հասց­նել այդ գոր­ծըն­թա­ցը: Ու երբ աս­վում է՝ լա­վա­գույն դեպ­քում տա­րե­վեր­ջին, այն հարցն է, թե այդ ժամ­կետն ԱՄՆ-ի սրտո՞վ է: Տար­բեր այլ խնդիր­նե­րից զատ, այս տա­րե­վեր­ջին-գա­լիք տա­րեսկզ­բին ԱՄՆ-ն մտնում է գործ­նա­կան նա­խընտ­րա­կան փուլ: Եվ այդ ի­րա­վի­ճա­կում կա­րո՞ղ է նա­եւ հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ այն­պի­սի «ծանր վե­րահս­կո­ղու­թյուն» պահ­պա­նել, որ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին մղել ի­րեն նա­խընտ­րե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման ուղ­ղու­թյամբ: Նա­եւ այն հար­ցը կա, թե այդ պա­հին ՌԴ-ն ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քեր կու­նե­նա: Ե­թե այս ըն­թաց­քում Մոսկ­վան ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում հաղ­թա­հա­րի Կի­ե­ւի ար­դեն կա­մաց-կա­մաց սկսվող «հա­կա­հար­ձա­կում կոչ­վա­ծը», որն այս պա­հին գնա­հատ­վում է ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րը, ա­պա տա­րե­վեր­ջին կու­նե­նա շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դեր, եւ այդ պա­րա­գա­յում գործ­նա­կա­նում կզրո­յա­նա ա­մե­րի­կյան մո­դե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու տար­բե­րա­կը: Ե­թե ոչ, կլի­նի հա­կա­ռակ տեն­դեն­ցը:

Ա­սենք, այս վեր­ջին միտքն ար­դեն իսկ ակ­նար­կում է այն մա­սին, թե ին­չու են Նի­կոլն ու նրա ԱԽՔ-ը նման հա­կա­սա­կան ժամ­կետ­նե­րից խո­սում: Քա­նիցս կար­ծիք ենք հայտ­նել, որ այս փու­լում Ա­լի­եւն ա­վե­լի կնա­խընտ­րի դեռ մի փոքր «ոտքը կախ գցել», մին­չեւ վերջ­նա­կա­նա­պես հստակ կդառ­նա՝ ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սով է պետք ա­ռաջ գնալ, ռու­սա­կա՞ն, թե՝ ա­մե­րի­կյան: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ար­ցա­խա­հա­յու­թյան թե­ման, քա­նի դեռ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցա­խում են, ո­րե­ւէ կերպ չեն կա­րո­ղա­նում լու­ծել: Ու երբ նի­կո­լյան մի շարք «հույժ լա­վա­տե­սա­կան» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հար­ցը տե­ղա­փոխ­վում է տա­րե­վերջ, որն էլ «ծաղ­կեց­րեց» Բայ­րա­մո­վը, թե՝ սա ծանր գործ է, ժամ­կետ­ներ նշե­լը ռե­ալ չէ, ա­պա նման է նրան, որ Ա­լի­եւն ու Նի­կոլն ի­րոք «ժա­մա­նա­կի վրա են խա­ղում», մին­չեւ գլո­բալ ի­րա­վի­ճակն ա­վե­լի կան­խա­տե­սե­լի կդառ­նա:

Եվ ա­հա այս ֆո­նին՝ փաս­տը, որ Մոլ­դո­վա­յի հան­դիպ­ման ար­դյուն­քում հայտ­նի դար­ձավ, որ  Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յա­նին հու­նի­սի 12-ին նո­րից կան­չել են Վա­շինգ­տոն, նման է նրան, որ պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը փոր­ձում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիրն» ա­րա­գաց­նել: Եվ, ըստ ա­մե­նայ­նի, կփոր­ձի դրա ստո­րագր­մա­նը հաս­նել հու­լի­սի կե­սե­րին Բրյու­սե­լում ծրագր­ված, Շառլ Մի­շե­լի «քա­վո­րու­թյամբ», Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի հեր­թա­կան հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Չնա­յած, սրան հա­ջոր­դած ԱԽՔ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ տա­րե­վեր­ջին ստո­րագ­րե­լու մա­սին, կա­րե­լի է նա­եւ ըն­կա­լել, որ­պես տա­րաբ­նույթ MI6-երին ուղղ­ված ա­հա­զանգ, թե, մի բան ա­րեք, թե չէ՝ է­լի ստո­րագ­րու­մը ձգձգե­լու են:

ԻՆՉ ԱԿ­ՆԱՐ­ԿԵՑ ԱԽՔ-Ը - 2

Մեկ ու­շագ­րավ դե­տալ եւս կար ԱԽՔ-ի հի­շա­տակ­ված ե­լույ­թում: Խո­սե­լով կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման թե­մա­յով, նա նման միտք հայտ­նեց, թե. «Ապաշր­ջա­փակ­ման դեպ­քում սահ­մա­նա­յին ամ­բողջ ծա­ռա­յու­թյու­նը մի­այն ի­րա­կա­նաց­վե­լու է ՀՀ անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից»:

Ի­հար­կե, այս­տեղ ո­րո­շա­կի եր­կի­մաս­տու­թյուն կա. ի­րա­կա­նում ի՞նչ նկա­տի ու­նի նա, խոս­քը մի­այն ադր­բե­ջա­նա­կա՞ն, թե՞ նա­եւ թուր­քա­կան սահ­ման­նե­րի մա­սին է: Ե­թե նա­եւ թուր­քա­կան, եւ այս­տեղ եւս «սահ­մա­նա­յին ամ­բողջ ծա­ռա­յու­թյու­նը» պետք է ի­րա­կա­նաց­նի Հա­յաս­տա­նը, նշա­նա­կո՞ւմ է դա, որ ԱԽՔ-ն ակ­նար­կում է ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին, ո­րոնք 30 տա­րի պա­հում են թուր­քա­կան սահ­մա­նը, պետք է հե­ռա­նան: Իսկ դա, չմո­ռա­նանք, պան­թյո­ւրքիզ­մի եւ բրի­տա­նա­ցի­նե­րի հիմ­նա­կան ծրագ­րա­յին կետն է:

Բայց ե­թե ըն­դու­նենք, որ ԱԽՔ-ը խո­սում է բա­ցա­ռա­պես ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ վե­րա­գոր­ծարկ­ման են­թա­կա կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին, ա­պա այս հար­ցում ի՞նչ ենք ստա­նում: Նախ այն, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցում Մոսկ­վա­յի վեր­ջին ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից սկսած հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ կան, փաստ է: Նախ՝ Մոսկ­վա­յում ե­ղավ Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ մնա­ցել են մի­այն տեխ­նի­կա­կան դե­տալ­ներ ստո­րագ­րել, ո­րի հետ հա­մա­ձայ­նե­ցին Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը: Այդ տեխ­նի­կա­կան հար­ցե­րի քննար­կու­մը պետք է լի­ներ փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբի հեր­թա­կան հան­դիպ­մա­նը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ հու­նի­սի 2-ին՝ Մոլ­դո­վա­յի հան­դիպ­ման հենց հա­ջորդ օ­րը, եւ դրա ի­մաս­տը դժվար չէ հաս­կա­նալ:

Եվ ա­հա այդ հան­դիպ­ման ար­դյուն­քում ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց. «Զգա­լի ա­ռա­ջըն­թաց ար­ձա­նագր­վեց Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման ձե­ւե­րի հա­մա­ձայ­նեց­ման հար­ցում: Մաս­նա­վո­րա­պես, ընդ­հա­նուր փո­խըմբռ­նում է ձեռք բեր­վել եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րա­կանգն­ման ու կազ­մա­կերպ­ման կոնկ­րետ քայ­լե­րի ի­րա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ Ե­րաս­խի-Ջուլ­ֆա-Մեղ­րի-Հո­րա­դիզ եր­թու­ղով»: Նույն մտքերն են նա­եւ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նի գրա­սե­նյա­կի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ, այ­սինքն, հի­մա Մեղ­րի­ի գծի «վե­րա­կանգն­ման եւ կազ­մա­կերպ­ման» հար­ցը պետք է տե­ղա­փոխ­վի «կոնկ­րետ քայ­լե­րի ի­րա­կա­նաց­ման» փուլ:

Գրե­թե մի­ա­ժա­մա­նակ Նի­կո­լը, սո­րո­սա­կա­նու­թյան որ­ջե­րից մե­կում՝ Չե­խի­ա­յում, «CNN pri­ma­news» հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում հայ­տնեց, թե՝ «Մեր շփու­մը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գա­հի հետ շատ ին­տեն­սիվ է ե­ղել եւ շա­րու­նա­կում է ին­տեն­սիվ լի­նել: Մենք այս ա­միս առն­վազն 2 ան­գամ կհան­դի­պենք…»:

Դեռ մինչ քի­շնե­ւյան այ­ցը, կար տե­ղե­կու­թյու­ն, որ Նի­կո­լը պատ­րաստ­վում է հու­նի­սի 9-ին այ­ցե­լել Մոսկ­վա՝ ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նի հետ հան­դի­պե­լու օ­րա­կար­գով: Ընդ ո­րում, այդ այ­ցը կապ­վում էր հենց կո­մու­նի­կա­ցի­ոն հա­մա­ձայ­նագ­րի հետ, հաշ­վի առ­նե­լով, որ դա ստո­րագ­րե­լու դեպ­քում, ի­րոք կա ՌԴ վար­չա­պե­տի հետ տեխ­նի­կա­կան բա­զում հար­ցե­րի հետ կապ­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն: Ընդ­հուպ, հար­ցի հետ կապ­ված, թե այդ նոր գծե­րը գոր­ծե­լո՞ւ են ռու­սա­կան եր­կա­թու­ղա­յին ըն­կե­րու­թյան կա­ռա­վար­ման ներ­քո, ինչ­պես հա­յաս­տա­նյան ողջ հա­մա­կար­գը, ի՞նչ ներդ­րու­մնե­րով են վե­րա­կանգն­վե­լու եւ այդ­պես շա­րու­նակ: Բայց, դա­տե­լով Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյու­նից, այդ դեռ պաշ­տո­նա­պես չհաս­տատ­ված այ­ցի շրջա­նակ­նե­րում պետք է որ հան­դի­պում լի­նի նա­եւ Պու­տի­նի հետ: Բայց ե­թե «այս ա­միս առն­վազն 2 ան­գամ կհան­դի­պեն», ա­պա հարց է ծա­գում՝ նշվա­ծից մեկ-երկու շա­բաթ անց եւս մեկ ա՞յց պետք է լի­նի Մոսկ­վայում, այդ դեպ­քում՝ ո՞րն է ի­մաս­տը, ինչ է, բո­լոր հար­ցե­րը մեկ այ­ցի շրջա­նակ­նե­րում չե՞ն կարող քննարկ­վել, որ է­լի հան­դի­պե­լու տեղ կմնա: Վեր­ջա­պես, ե­թե Նի­կո­լը խո­սում է ամս­վա ըն­թաց­քում Պու­տի­նի հետ «առնվազն 2 ան­գամ» հան­դի­պե­լուց, նշա­նա­կում է, որ կա­րող է նա­եւ եր­րորդ հան­դիպ­ման կա­րի՞քը լի­նել. ինչ է, Նի­կո­լը մտա­ծում է Կրեմ­լում աշ­խա­տան­քի՞ անց­նել:

Բայց ե­թե կան նման գեր­հա­ճա­խա­կի հան­դի­պում­նե­րի ծրագ­րեր, եւ այս պա­հին օ­րա­կար­գի ա­ռաջ­նա­յին պլա­նում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման է, ա­պա երկ­րորդ-երրորդ հան­դիպ­ման ի­մաս­տը կա­րող է տրա­մա­բա­նու­թյուն ստա­նալ, ե­թե մաս­նա­կի­ցի նա­եւ Ա­լի­ե­ւը, եւ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­կանգն­մանն ուղղ­ված փաս­տա­թուղթ լի­նի սե­ղա­նին:

Այս ընդ­հան­րա­կան ֆո­նը, թե­րեւս, տա­նում է այն մտքին, որ հենց այդ ուղ­ղու­թյամբ էլ զար­գա­ցում­նե­րը տա­նում են: Բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ ԱՄՆ-ն կա­րո­ղա­ցել է 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր ար­գե­լա­փա­կել ռուս­նե­րի ցան­կա­ցած մաս­նակ­ցու­թյամբ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծար­կու­մը եւ այս ան­գամ էլ, ի­հար­կե, կփոր­ձի: Իսկ դա նշա­նա­կում է, որ հար­ցա­կան­նե­րը դեռ մնում են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում