Էրդողանը «փոքր եղբորը» կգործուղի՞ Միութենական պետություն

Վերլուծություն

Դժվար չէ տես­նել նա­եւ, որ հա­յաս­տա­նյան, աս­նեք նա­եւ՝ կով­կա­սյան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257513&l=am) մեծ շա­հագրգռ­վա­ծու­թյուն ու­նի նա­եւ Թուր­քի­ան: Բայց թե­եւ շատ է խոս­վում Նա­խի­ջե­ւա­նից Թու­քի­ա եր­կա­թու­ղու կա­ռուց­ման ծրագ­րե­րի մա­սին, սա­կայն ա­մեն մի մաս­նա­գետ կվստա­հեց­նի, որ դա Թուր­քի­ա­յին մի­գու­ցե ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից հե­տաքրք­րի, սա­կայն տնտե­սա­պես ան­հե­տաքր­քիր է: Այ­սինքն, ե­թե գոր­ծի Մեղ­րի­ի գի­ծը, ա­պա նա­եւ Գյում­րի-Կար­սը գոր­ծար­կե­լու հար­ցում խնդիր­ներ չեն մնում: Ե­վ դա Թուր­քի­ա­յի հա­մար ոչ մի­այն Ադր­բե­ջա­նի, այլ նա­եւ՝ ՌԴ-ի, եւ որ պա­կաս կա­րե­ւոր չէ, նա­եւ Ի­րա­նի հետ եր­կա­թու­ղա­յին կա­պի մի­ջոց է: Ա­ռա­վել եւս, երբ ներ­կա զար­գա­ցում­ներն ակ­նար­կում են նա­եւ, որ այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ կա­րող է նե­րառ­վե­լ նա­եւ աբ­խա­զա­կան եր­կաթ­ու­ղին, բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում՝ Ի­ջե­ւա­նից Ադր­բե­ջան տա­նող գծի հար­ցը եւ այլն: Ընդ ո­րում, ել­նե­լով, կրկնենք, զուտ տնտե­սա­կան հաշ­վարկ­նե­րից, այդ ա­մե­նը պա­կաս կա­րե­ւոր չեն նա­եւ Ադր­բե­ջա­նի հա­մար, ա­ռա­վել եւս, ե­թե հար­ցը դի­տար­կենք «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Մե­տաք­սի ճա­նա­պարհ» մե­գած­րագ­րե­րի հա­մա­տեքս­տում:

Այ­սինքն, ամ­բողջ խնդի­րը հան­գում է հե­տե­ւյա­լին. Թուր­քի­ան (Ադրբե­ջա­նը) կո­մու­նի­կա­ցի­ոն այս ամ­բողջ թե­մա­յին ո՞ր կող­մից է նա­յում: Պան­թյո­ւրքիզ­մի՞, ո­րը նա­խա­տե­սում է բրի­տա­նա­կան հո­վա­նա­վո­րու­թյամբ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» վե­րա­ծել ՌԴ-ին Ի­րա­նից տա­րան­ջա­տող մի­ջանց­քի: Թե՞ զուտ տնտե­սա­կան, ո­րը խոս­տա­նում է մեծ շա­հեր, բայց նա­եւ ՌԴ-ի եւ Ի­րա­նի (Չի­նաս­տա­նի, Հնդկաս­տա­նի եւ այլն) հետ սերտ գոր­ծակ­ցու­թյուն՝ ՆԱ­ՏՕ-ական նկրտում­նե­րը մի կողմ թող­նե­լով:

Այն, որ ընտր­վե­լուց հե­տո Էր­դո­ղա­նը գնաց կա­ռա­վա­րու­թյան գրե­թե ողջ կազ­մը փո­խե­լու ճա­նա­պար­հով, ի­հար­կե, դեռ մին­չեւ վերջ հաս­կա­նալ է պետք: Սա­կայն ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, ի­հար­կե, այն էր, որ հրա­ժար­վե­լով Չա­վու­շօղ­լո­ւից, Էր­դո­ղա­նը նա­եւ նոր ԱԳ նա­խա­րար նշա­նա­կեց՝ Թուր­քի­ա­յի ազ­գա­յին հե­տա­խուզու­թյան (MIT) պետ Հա­քան Ֆի­դա­նին: Նրան, ի­հար­կե, կա­րե­լի է «արեւմ­տյան ծա­գում­նա­բա­նու­թյուն» վե­րագ­րել. կա­րի­ե­րա­յի սկզբնա­կան փու­լում ա­ռա­վել քան սերտ կա­պեր Ա­րեւ­մուտ­քի հետ ու­նե­ցել է եւ, թե­րեւս, ու­նի: Բայց նա­եւ Ֆի­դա­նը հա­մար­վում է Էր­դո­ղա­նի հա­վա­տա­րիմ մարդ­կան­ցից: Ա­վե­լին, որ հենց նրա ջան­քե­րով ժա­մա­նա­կին կանխ­վեց Էր­դո­ղա­նի դեմ «գու­նա­վոր հե­ղաշր­ջու­մը», ո­րի հետ կապ­ված, չմո­ռա­նանք, խոս­վում է նա­եւ ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մեծ դե­րի մա­սին: Նա­եւ, որ այս ընտ­րու­թյուն­նե­րում  հենց Ֆի­դա­նին հա­ջող­վեց իր գե­րա­տես­չու­թյու­նով նվա­զա­գույ­նի հասց­նել Էր­դո­ղա­նին տա­պա­լե­լու ա­րեւմ­տյան ծրագ­րե­րը: Վեր­ջա­պես, հենց նա դար­ձավ է­լի Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի մաս­նակ­ցու­թյամբ՝ թուրք-սի­րի­ա­կան հաշ­տեց­ման գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նող հիմ­նա­կան ֆի­գու­րանտ­նե­րից մե­կը: Ի­հար­կե, կան խո­սակ­ցու­թյուն­ներ, թե հենց Ֆի­դանն է դառ­նա­լու Էր­դո­ղա­նին փո­խա­րի­նո­ղը, սա­կայն սա ներ­թուր­քա­կան հարց է: Էլ ա­վե­լի հե­տաքր­քիր է, թե նրան նշա­նա­կե­լով, Էր­դո­ղանն ի՞նչ է ակ­նար­կում, Ֆի­դա­նի հին՝ ա­րեւմ­տյան կա­պե՞րն է ա­ռա­ջին պլա­նում տես­նում, թե ներ­կա՝ ՌԴ-Իրան ուղ­ղու­թյամբ սերտ գոր­ծակ­ցու­թյու­նը:

Մյուս կող­մից, թող տա­րօ­րի­նակ չթվա, սա­կայն Ադր­բե­ջա­նի մոտ է, մաս­նա­գետ-փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դակ­նե­րով կտրուկ ամ­րապնդ­վում ռու­սա­կան վեկ­տո­րը (նույ­նը կա­րե­լի է նա­եւ Վրաս­տա­նի մա­սին ա­սել), թե­եւ Ի­րա­նի հետ սրա­ցում­ներն այս պա­հին էլ շա­րու­նակ­վում են: Եվ այն, որ Ա­լի­ե­ւը պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ մաս­նակ­ցեց ԵՏՄ ղե­կա­վար­նե­րի նիս­տին, ի­հար­կե, ոչ մի դեպ­քում պա­տա­հա­կան լի­նել չէր կա­րող, նա­եւ այդ մաս­նակ­ցու­թյու­նը հա­զիվ թե նա «մեծ եղ­բոր» հետ չքննար­կեր: Եվ այս­տեղ էլ տրա­մա­բա­նու­թյուն կա­րե­լի է տես­նել:

Այս­պես, թե­րեւս ար­ժե հի­շել վեր­ջերս Լու­կա­շեն­կո­յի ա­րած հայ­տա­րա­րու­թյու­ննե­րից մե­կը, ցան­կու­թյան դեպ­քում Ղա­զախս­տա­նը եւ հետ­խորհր­դա­յին մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րը կա­րող են մի­ա­նալ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը: Ընդ ո­րում՝ ե­թե «ինչ-որ մեկն ան­հանգս­տա­ցած է մի­ջու­կա­յին զեն­քի հար­ցով», պետք է ան­դա­մակ­ցի Ռու­սաս­տա­նի եւ Բե­լա­ռու­սի դա­շին­քին, եւ «բո­լո­րը մի­ջու­կա­յին զենք կու­նե­նան»: Ու ան­մի­ջա­պես էլ Էր­դո­ղա­նի (Ալի­ե­ւի) ա­ռաջ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս՝ Նի­կո­լը, որ այդ­պես խո­նար­հա­բար գա­լիս է Ան­կա­րա, կա­րող է, չէ՞ հեր­թա­կան ան­գամ 180 տո­կո­սա­նոց շրջա­դարձ ա­նել՝ մի­ա­նա­լով Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը: Ու ինչ­քան էլ «Օմե­գա­յի» գե­րա­տես­չու­թյու­նից շտա­պե­ցին ար­ձա­գան­քել, թե «Հա­յաս­տա­նի օ­րա­կար­գում նման հարց չկա», սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե չկա, մեկ օ­րում կա­րող է լի­նել: Ա­ռա­վել եւս, ե­թե Նի­կո­լը, ինչ­պես ինքն է հաս­կաց­նել տա­լիս, դար­ձել է Կրեմ­լի «մշտա­կան այ­ցե­լուն»: Ընդ ո­րում, օ­րերս Նի­կոլն ին­քը խոս­տո­վա­նեց, որ. «Արեւ­մուտ­քում նկա­տում են, որ մենք Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կիցն ենք, ա­վե­լի շատ դա են նկա­տում, Ռու­սաս­տա­նում տես­նում են, որ մենք Ուկ­րա­ի­նա­յի պա­տե­րազ­մում ի­րենց դաշ­նա­կի­ցը չենք, եւ ստաց­վում է, որ մենք այս ի­րա­վի­ճա­կում ոչ մե­կի դաշ­նա­կի­ցը չենք, ին­չը նշա­նա­կում է, որ խո­ցե­լի ենք: Ո­րով­հե­տեւ, ընդ ո­րում, թվում է, թե կա տար­բե­րակ խու­սա­նա­վել այս բո­լոր բա­խում­նե­րի մի­ջեւ, բայց նա­եւ ճշմար­տու­թյունն այն է, որ ինչ­քան բար­դա­նում է ի­րադ­րու­թյու­նը, այն­քան նե­ղա­նում է խու­սա­նա­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը»: Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սե­լ, որ խու­սա­նա­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ար­դեն առ­հա­սա­րակ չու­նի, եւ պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րել: Իսկ երբ Լու­կա­շեն­կոն ա­սում է՝ «մի­ջու­կա­յին զենք», դա ար­դեն լուրջ խթա­նիչ է:

Իսկ սա Թուր­քի­ա­յի հա­մար ազ­դակ չէ, որ ռուս­ներն ա­ռա­ջար­կում են՝ զերծ մնալ թշնա­ման­քից: Նա­եւ Էր­դո­ղա­նի հա­մար շա­հա­վետ չի՞ դառ­նում՝ «փոքր եղ­բո­րը» եւս գոր­ծու­ղել Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյուն՝ «շա­ռից-փոր­ձան­քից» հե­ռու սկզբուն­քով:

Ի­հար­կե, Սո­րոս պա­պի­կը կա­րող է այս ա­մե­նից նե­ղա­նալ: Բայց երբ չկա­րո­ղա­ցավ Թուր­քի­ա­յում մի «փոք­րիկ հե­ղա­փո­խու­թյուն» սար­քել, նշա­նա­կում է, որ տա­րիքն ի­րենն ա­սում է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում