ՈՒ­ԶՈՒՄ ԵՍ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ` ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎԻ՛Ր ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ

Վերլուծություն

Ժա­մա­նա­կին կար հույժ պո­զի­տիվ մաղ­թանք` «Խա­ղա­ղու­թյուն ձեր օ­ջա­խին»: Կրո­նի սպա­սա­վոր­ներն էլ երկ­րոր­դում է­ին` «Խա­ղա­ղու­թյուն ա­մե­նե­ցուն»: Իսկ այ­սօր այդ բա­ռը պղծված է թուր­քե­րի նո­քյար Նի­կո­լի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գով»: Կա­պի­տու­լյա­ցի­ոն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խա­պատ­րաս­տու­մը մեզ ա­մեն օր նոր ար­հա­վիրք­ներ և նվաս­տա­ցում­ներ է բե­րում:

«ԹՈՒՐՔ ԵՍ ԴՈՒ, ԹՈՒՐՔ ԵՄ ԵՍ...»

Մի հին ա­նեկ­դոտ կար, որ բան­տախ­ցում նստած բան­տար­կյալ­նե­րը, ան­գիր ի­մա­նա­լով 10 տա­րի մի­մյանց պատ­մած ա­նեկ­դոտ­նե­րը, նրանց թվեր է­ին նշա­նա­կում, և երբ ինչ-որ մեկն ու­զում էր զվար­ճա­նալ, նա ուղ­ղա­կի ա­սում էր, օ­րի­նակ, «47», և բո­լո­րը ծի­ծա­ղում է­ին՝ հաս­կա­նա­լով, թե ինչ ա­նեկ­դո­տի մա­սին է խոս­քը: Ին­չո՞ւ եմ հի­շել սա: Ամ­փո­փե­լով այս­պես կոչ­ված «խա­ղա­ղու­թյան» պայ­մա­նագ­րի վե­րա­բե­րյալ հերթական հան­դիպ­ման ար­դյունք­նե­րը՝ շու­տով հնա­րա­վոր կլի­նի պար­զա­պես ա­սել այն քա­ղա­քը, որ­տեղ դրանք անց­կաց­վում են՝ Բրյու­սել, Մոսկ­վա, Վա­շինգ­տոն, և մո­տա­վո­րա­պես պարզ կլի­նի, թե ինչ է քննարկ­վել այն­տեղ և դրա «արդյունք­նե­րի» մա­սին:

Այդ քա­ղաք­նե­րի ցու­ցա­կի մեջ, ան­շուշտ, ա­մե­նա­նող­կա­լին Ան­կա­րան է: Եվ քա­նի որ Ար­ցա­խը և ՀՀ ինք­նիշ­խան տա­րածք­նե­րը կորց­նե­լու մե­ղա­վոր­նե­րը «նախ­կին­ներն» են` Տիգ­րան Մե­ծից սկսած, ա­պա այս պղծա­րյուն խուն­տան հա ա­ղա­ղա­կում է, թե «նախ­կին­նե­րի» օ­րոք նույն­պես կար հայ-թուր­քա­կան գո­րծըն­թաց: Ար­մեն Ա­շո­տյա­նը համ­բե­րա­տար, կե­տե­րով բա­ցատ­րել է, թե հայ-թուր­քա­կան նախ­կին և ներ­կա­յիս գոր­ծըն­թաց­ներն ու­նեն ինչ­պի­սի սկզբուն­քա­յին, ճա­կա­տագ­րա­կան, բա­րո­յա­կան տար­բե­րու­թյուն­ներ.

1. Հայ-թուր­քա­կան նախ­կին գոր­ծըն­թա­ցը՝ «ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը», եր­կու հա­վա­սար կող­մե­րի, եր­կու հա­վա­սար սու­բյեկտ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պրո­ցես էր, ո­րի «կնքա­հայ­րը» մի­ջազ­գա­յին հան­րու­թյան խո­շոր խա­ղա­ցող­ներն է­ին:

2. Հայ-թուր­քա­կան նախ­կին գոր­ծըն­թա­ցի ժա­մա­նակ

• Հա­յաս­տա­նը խայ­տա­ռակ պար­տու­թյուն չէր կրել:

• Այն չէր վա­վե­րաց­րել նույն­քան խայ­տա­ռակ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում «վե­րընտ­րե­լով» պար­տու­թյան պատ­ճառ Նի­կոլ Փա­շի­նյա­նին:

• Հայ զին­վո­րը կանգ­նած էր Հո­րա­դի­զում, ոչ թե՝ Շուռ­նու­խի ճա­նա­պար­հին:

• Շու­շի­ում Սպա­րա­պե­տի ար­ձանն էր, ոչ թե ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան դրոշ­ներ:

• Ա­լի­և­ը լա­լա­հա­ռաչ տեքս­տեր էր ար­տա­բե­րում առ այն, որ աշ­խար­հը ստի­պում է ի­րեն ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, ոչ թե «ամնիս­տի­ա» ա­ռա­ջար­կում:

3. Հայ-թուր­քա­կան նա­խորդ գոր­ծըն­թա­ցի ժա­մա­նակ Թուր­քի­ան թե­պետ սրտի խոր­քում հա­մակ­րում և ա­ջակ­ցում էր Ադր­բե­ջա­նին, եր­բեք բա­ցա­հայտ ո՛չ ռազ­մա­կան, ո՛չ քա­ղա­քա­կան լկտի և ակն­բախ մի­ջամ­տու­թյուն­ներ չէր ա­նում Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ հօ­գուտ Ադր­բե­ջա­նի:

Իսկ հի­մա քա­րոզ­վում է «քիր­վա­յու­թյուն» թուր­քի հետ, թե­պետ թուր­քը հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պատ­կե­րաց­նում է բա­ցա­ռա­պես ցե­ղաս­պան գոր­ծըն­թա­ցի տես­քով: Ու փոր­ձում են թուր­քա­կան ա­մե­նայն ին­չին ըն­տե­լաց­նել ՀՀ քա­ղա­քա­ցու աչ­քը: Գյում­րու ման­կա­պա­տա­նե­կան ար­վես­տի պա­լա­տի 100-ամյա հո­բե­լյա­նին ըն­դա­ռաջ հու­նի­սի 1-ին մա­նուկ­նե­րին բա­ժան­վել է­ին կար­միր դրո­շակ­ներ, ո­րոնց վրա սպի­տա­կով դաջ­ված էր ար­վես­տի պա­լա­տի լո­գոն, ու ար­տաք­նա­պես շատ նման էր ստաց­վել թուր­քա­կան դրո­շին, և մար­դիկ վրդով­վել է­ին: Գյում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղո­սյա­նի հա­մոզ­մամբ` դա մի­տում­նա­վոր էր ար­ված, և նի­կո­լա­վա­յել «կռու­տիտ­նե­րը» տե­ղին չեն, թե ա­մեն կի­սաշր­ջան լու­սին չէ, ու ա­մեն կար­միր՝ թուր­քա­կան դրոշ...

ԺԵ­ԽԱՄ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ` ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆԱ­ԿՈՐ­ԾԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԻՄՔ

1998-ին Նի­կո­լի հո­գև­որ հայ­րիկ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը, երբ հար­կադր­վեց հրա­ժա­րա­կան տալ, ար­տա­բե­րեց իր թև­ա­վոր ֆրա­զը, թե հե­ռա­նում է «խա­ղա­ղու­թյան կու­սակ­ցու­թյու­նը» և գա­լիս է «պա­տե­րազ­մի կու­սակ­ցու­թյու­նը»: Կյան­քը ցույց տվեց, որ հենց «պա­տե­րազ­մի կու­սակ­ցու­թյունն» է խա­ղա­ղու­թյուն ա­պա­հո­վո­ղը, զի կա աշ­խար­հի պես հին բա­նա­ձև. «Խա­ղա­ղու­թյո՞ւն ես ու­զում` պատ­րաստ­վիր պա­տե­րազ­մի»: Ան­շուշտ, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վար­ման քսա­նա­մյակն ի­դե­ա­լա­կան չէր, սա­կայն Ար­ցախն ու սահ­ման­նե­րը ա­պա­հով է­ին, և չկար նի­կո­լա­գար­շե­լի մա­նի­պու­լյա­ցի­ան, թե հանձ­նե­լով Ար­ցա­խի 75%-ը` փրկե­ցինք 30 հա­զար զին­վորի, ու հե­տա­գա­յում` հանձ­նե­ցինք սա, որ փրկենք նա, մին­չև եր­կի­րը չպրծնի...

2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մը, ան­շուշտ, ժե­խա­հենք էր, ժե­խը հա­ճույ­քով հա­վա­տաց, թե «իրե­նից թա­լա­նա­ծը» կխլեն ու կբա­ժա­նեն ի­րեն (թե ինչ ու­նե­ին` որ մի բան էլ ի­րենց թա­լա­նե­ին), հի­մա էլ ո­գև­որ­ված հա­վա­տում է «քիր­վա­յու­թյա­նը»: Սա ար­դեն թվով եր­րորդ հան­րա­պե­տու­թյունն է, որ կոր­ծա­նում են, հեն­վե­լով ժե­խի վրա:

Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյու­նը նույն­պես կոր­ծան­վեց «կե­ղե­քող­նե­րին քշե­լու» և թուր­քի հետ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» կար­գա­խոս­նե­րի ներ­քո: Սար­դա­րա­պա­տում ար­ցախ­ցի մա­հա­պարտ­նե­րի հրա­մա­նա­տար, ազն­վա­տոհ­միկ գնդա­պետ Պո­ղոս Բեկ-Փի­րու­մյա­նը, երբ այն ժա­մա­նակ­վա նի­կո­լա­կան­նե­րը Ե­րև­ա­նում սկսե­ցին սպա­նե­րի ձեր­բա­կա­լու­թյու­ն­նե­րը, իր ատր­ճա­նա­կով ինք­նաս­պան ե­ղավ: Նա ազ­գա­կա­նին ա­սել էր` դի­մում է այդ քայ­լին, զի կեղ­տա­րյուն մե­կի ձեռ­քով գնդա­կա­հար­վելն ան­պատ­վու­թյուն է հա­մա­րում: Շատ լավ գի­տեր` ժեխն ինչ բան է...

Երկ­րորդ հան­րա­պե­տու­թյան տնտե­սա­կան ժա­ռան­գու­թյու­նը նույն­պես կոր­ծան­վեց այն ան­հագ կո­ղոպ­տած ժե­խի ձեռ­քով, ու այդ­պես կեղ­տա­րյուն ցած­րա­խավ­նե­րը հան­կարծ դար­ձան օ­լի­գարխ: Սա­կայն հայ­րե­նա­մերժ է­ու­թյու­նը, ան­մա­քուր գե­նե­տի­կան թղթադ­րամ­նե­րի դե­զե­րով չես սրբի, հո­գով ստրուկ­նե­րը չդար­ձան ա­զատ մարդ, այլ ի­րա­գոր­ծե­ցին սե­փա­կան ստրուկ­ներ ու­նե­նա­լու ե­րա­զան­քը: Ու այ­սօր, երբ տա­րա­տե­սակ գռզո­ներն ու ար­սե­նյա­նյան­գու­գո­նե­րը փի­լի­սո­փա­յում են թուր­քի տակ պառ­կե­լու օ­գուտ­նե­րից` դրա ար­մատ­նե­րը հենց ի­րենց ծա­գու­մից են գա­լիս: Պար­զա­պես ի­րենց բնազդն ի­րենց խա­բեց, և չհաս­կա­ցան, որ Նի­կո­լի հետ պայ­մա­նա­վոր­վել ու բիզ­նեսն ա­պա­հով ա­ռաջ տա­նել չի ստաց­վի: Ու ա­րան­քում ծլե­ցին ան­վերջ շան­տաժ­նե­րի և կոմպ­րո­մատ­նե­րի պատ­մու­թյուն­ներ:

Ի դեպ, ու­շագ­րավ է հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը գրա­ված ո­րոշ դա­տա­խազ­նե­րի հրա­ժա­րա­կան­նե­րը: Խոս­քը նա­խա­գահ­ներ Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի վրա գործ կա­րող դա­տա­խազ­նե­րի մա­սին է: Նի­կո­լը դրանց տեր չկանգ­նեց, այլ օգ­տա­գոր­ծե­լուց հե­տո դեն նե­տեց: Ինչ­պես փաս­տում է պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչյա­նը. «Այն որ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի դեմ կար­կա­տա­նը քրե­ա­կան գործ ան­վա­նելն ա­մոթ էր` ակն­հայտ էր: Այդ կար­կա­տա­նի դա­տա­խա­զի մի­ակ ֆունկ­ցի­ան մնա­ցել էր Հ1-ի ռե­պոր­տաժ­նե­րին նյութ տա­լը: Բայց ինձ հա­մար տա­րօ­րի­նակ է, որ աշ­խա­տան­քից ա­զատ­ման պատ­ճառ­ներ են փնտրվում: Ինձ առ­հա­սա­րակ չի հետքրք­րում նի­կո­լի ստրուկ ծա­ռա­նե­րի ներ­կան: Բայց ան­հեր­քե­լի է, որ դա­վա­ճան նի­կո­լը սի­րում է օգ­տա­գործ­վե­լուն պատ­րաստ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող­նե­րին, բայց օգ­տա­գործ­ված­նե­րին այ­լևս ի­րեն բեռ լի­նել չի թող­նի... Ու սրանց այն աս­տի­ճան են մա­շեց­րել, որ ան­գամ սրանց ու­նե­նած ին­ֆոր­մա­ցի­ան բա­նի պետք չէ ու նի­կո­լի հա­մար վտան­գա­վոր չէ: Դրա հա­մար էլ գլուխ­նե­րը կախ, խո­նարհ, «իրենց դի­մու­մի հա­մա­ձայն» են շպրտվում»:

Նի­կո­լին էլ մին­չև վերջ մա­շեց­նե­լուց հե­տո նույն ձև­ով են շպրտե­լու:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում