Թոխմախի գերեզմանատանը եղե՞լ եք, ներքաղաքական իրավիճակն այդպիսին է. Բադալյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

— Այսօր ՀՀ ներքաղաքական կյանքում ի՞նչ իրավիճակ ունենք, ինչպե՞ս կբնութագրեք:

— Թոխմախի գերեզմանատանը եղե՞լ եք, ներքաղաքական իրավիճակն այդպիսին է: Մեկ-մեկ, երբ թաղում է լինում՝ մի քիչ ակտիվացում կա, եթե թաղում չկա՝ մեռած իրավիճակ է: Նման է թաղման, երբ արարողությունն ավարտվում է, գերեզմանատանը քար լռություն է լինում, նույնն էլ Հայաստանի ներքաղաքական դաշտում է, երբ ինչ-որ մեկը թեթեւակի ակտիվանում է, մի քիչ ակտիվություն է լինում, այն էլ` Երեւանի կենտրոնում: Ներքաղաքական իրավիճակ ասելով` պետք է հասկանանք ամբողջ հանրապետությունը: Ամբողջ հանրապետությունում այդպիսի խնդիր այսօր չկա, ինչպես գերեզմանում, երբ թաղում է լինում, ամբողջ գերեզմանում չէ, կոնկրետ մի տեղում է արարողությունը լինում, ակտիվություն լինում է, օրինակ` Սրբխեչին: Թե ինչքան այսպես կշարունակվի՝ դժվար է ասել, կարող է վաղը ավարտվել, կարող է տասը տարի հետո ավարտվել այս վիճակը, դա բավականին բարդ գործընթաց է, բազմաթիվ կոմպոնենտներից է կախված՝ իշխանություն կփոխվի՞, թե` ոչ: Քաղաքական ու ներքաղաքական գործընթացը ֆորսմաժորային իրավիճակում է:

— Իշխանությունը գիտակցո՞ւմ է իր գործողությունները, թե՞ ստիպված են գնում այս կամ այն քայլին:

— Իշխանությունը բնավ ստիպված չէ գնում ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ ստիպված է Ադրբեջանի հետ ինչ-որ գործողություններ իրականացնել: Այս իշխանությանը 2018թ.-ին բերել են արեւմտյան ուժերը կոնկրետ մեկ խնդիր լուծելու համար` Ղարաբաղի հարցը չեզոքացնել, Հայաստանի տարածքում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը եւ «Զանգեզուրի միջանցքը» բացել: Առաջին գործընթացը կիսով չափ իրականացվել է, երբ կնքվեց կապիտուլիացիոն համաձայնագիրը, եւ Ղարաբաղը` կողքի տարածքներով էականորեն փոքրացվեց, ու մի փոքր տարածքն է, որ մնում է ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո: Հիմա երկրորդ փուլն է տեղի ունենում, Արեւմուտքի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի կնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», եւ դրանով փաստացի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները հեռանան: Սա է Արեւմուտքի խնդիրը: Քանի որ Ռուսաստանը «լռված է» ձգձգվող պատերազմում, կարծես, փորձում է պարենային օգնություն հասցնելով Ղարաբաղի բնակիչներին` պահել,  որպեսզի դուրս չգան, այնտեղ ձգել ժամանակը` մինչեւ կազատվեն իր ձեռքերը այնտեղ երկարատեւ հարցերը լուծելու համար: Ադրբեջանն ուզում է օգտվել այդ իրավիճակից եւ ամեն ինչ վերցնել, Հայաստանի իշխանություններն էլ, քանի որ դրածո են, նրանք հենց իրականացնում են Արեւմուտքի ծրագիրը` Ղարաբաղը տալ Ադրբեջանին եւ այնտեղ որպես գործոն Ռուսաստանի դիրքը վերացնել: Երկրորդ խնդիրն է Ռուսաստանում Հայաստանի դիրքերը թուլացնել, որի ուղղությամբ բազմաթիվ քայլեր իրականցվում են` օգտվելով Ռուսաստանի` Հարավային Կովկասում եւ հատկապես Հայաստանում իրականացվող ոչ այնքան հստակ քաղաքականությունից: Այստեղ համարժեք քարոզչության միջոցով, Ռուսաստանի հեղինակությունը, տարբեր սոցիոլոգիական հարցումների ցուցանիշներով, մոտ 50 տոկոս պակասել է, եւ արդեն բավականին ակտիվ խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից: Այսինքն՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը կարող է դադարել գոյություն ունենալ: Ու ոչ թե Հայաստանն է ասում` մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, այլ նշում են ինչ-որ մի  բան, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, որպեսզի հետագայում կարողանան  շատ ավելի հեշտությամբ ՀԱՊԿ-ի հետ խզել հարաբերությունները, որովհետեւ հիմա ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված կարգավիճակում են:

— Այս ֆոնին Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ, ըստ էության, բացահայտ նշում է, որ ապագայում սահմանային եւ մաքսային ամբողջ գործողությունները, սահմանապահ ծառայությունը իրականացնելու են Հայաստանի սահմանապահները…

—  Այսինքն՝ Ռուսաստանի սահմանապահները հեռանալու են Հայաստանից, ինչը նշանակում է, որ եւս մեկ ազդեցության գործիք, որ ունի Ռուսաստանը Հայաստանի վրա՝ չեզոքացվում է: Արդեն խոսակցություններ կան բազայի դուրս գալու եւ այլնի մասին, իսկ այդ ամբողջ կոնտեքստում, Թուրքիայի հետ պետք է լավ հարաբերություններ ունենաս, դրա համար էլ Հայաստանի իշխանություններին կարգադրել են գնալ Թուրքիա, չնայած տարատեսակ ստորացումներին, Հայաստանի իշխանությունը գնաց ու մասնակից եղավ Էրդողանի երդմնակալությանը: Երրորդ խնդիրը Զանգեզուրի միջանցքն է, չնայած Հայաստանի իշխանությունները նշում են, որ միջանցք չեն տալու, բայց այդ Զանգեզուրի միջանցքի հարցը Արեւմուտքը մշտապես բարձրացնում է: Եվ այս ամենը հիմնականում կախված է Ռուսաստան-Ուկրաինա ռազմաճակատից, որովհետեւ եթե Ռուսաստանը հաղթանակ է տանում, Հարավային Կովկասում, Ղարաբաղում իրավիճակի այլ զարգացում կլինի, եթե պարտություն է կրում  Ուկրաինայից, այլ զարգացում կլինի, եթե իրավիճակը անորոշ մնա՝ այլ զարգացում: Հայաստանի իշխանությունները կատարում են այն, ինչ իրենց հանձնարարվել է: Իսկ հասարակությունն ուժ չունի, որպեսզի դրա դեմ գործողություն իրականացնի: Եթե 1988թ. ասեին, որ կարելի է բարեւել մի ժուռնալիստի, որը Թալեաթին ճիշտ է համարում, այդ թվում` թուրք ժուռնալիստի, որը նաեւ արդարացնում է հայերի արտահանումը Արեւմտյան Հայաստանից ու ցեղասպանության ենթարկելը, եւ այդ գործիչը հանգիստ կարող է Հայաստանում շրջագայել, դա անհնար էր 1988, 90, 91 թվականներին: Այսօր դա շատ սովորական է, նախկինում անգամ Հայաստանի իշխանությունները, առաջին նախագահի գլխավորությամբ, չէին ցանկանում ցեղասպանության հետ կապված հարցը մտցնել անգամ Անկախության հռչակագիր, բայց հասարակությունը ստիպեց, որ դա մտցնեն հռչակագիր: Բայց այսօր սփյուռքի հանձնակատարը, կարող է շատ հանգիստ ասել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ ոչինչ չտվեց, եւ հարցը փակում ենք, ու որեւէ արձագանք չկա, սա ցույց է տալիս հայ հասարակության մտածելակերպի փոփոխությունը:

— Եթե խոշոր խաղացողներն են որոշում մեր ճակատագիրը, եւ այս պարագայում մենք ենթարկվողի կարգավիճակում ենք, ապա ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել խաղաղության օրակարգի ձեւավորումից, ի՞նչ է այն տալու Հայաստանին:

— Խնդիրն այն է, որ խոսվում է խաղաղության օրակարգի մասին ոչ թե, որ այն բխում է Հայաստանի շահերից, այլ որովհետեւ իշխանության գտնվող ուժին, որը բերվել է Արեւմուտքի կողմից այդ ծրագրերը իրականացնելու համար, իրեն պետք են պլակատներ, ինքը չի կարող ասել՝ այս ծրագիրը պետք է այսպես անել, այսինքն՝ ինչ-որ վերնագիր է պետք, այդ վերնագիրը կոչվում է «խաղաղության ծրագիր»: Դա Արեւմուտքի պահանջն է: Խաղաղություն ասելով` հասկանում ենք Ղարաբաղի կոնֆլիկտը չկա, ռուսական խաղաղապահներ չկան, Թուրքիայի հետ ոչ  մի խնդիր չկա, ռուսական բազայի խնդիր չկա, այ սա է խաղաղությունը: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները ուզում են կամ չեն ուզում խաղաղություն, իրենց ոչ ոք չի հարցնում, իրենք բերված են այդ ծրագիրը իրականացնելու համար, դա էլ անում են:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում