Ինչու է Թեւանյանն առանձին շարժում ստեղծել եւ ինչ հարաբերություններ ունի «Հայաստան» դաշինքի հետ

Ներքաղաքական

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը: «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման համակարգող ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ նշել է, որ շարժումը վերկուսակցական է, ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:

— Ինչո՞ւ որոշում կայացրեցիք` առանձին շարժումով հանդես գալու, եւ ինչո՞վ արդյունավետ չէր «Հայաստան» դաշինքի շրջանակում Ձեր պայքարը:

— Շարժում ստեղծելու նպատակը հասարակության չկուսակցականացված հատվածին ներառելն է գործընթացների մեջ: Այստեղ ոչ թե արդյունավետության կամ ոչ արդյունավետության խնդիր կա, այլ՝ մարդկանց ներգրավման ձեւաչափը ընդլայնելու: Շարժումն իր բնույթով ոչ կուսակցական է, ու ոչ կուսակցականների ներգրավումն է ապահովում: Շարժման նպատակները մենք հռչակագրում ենք նշել եւ կարծում ենք, որ պետք է Արցախի ու Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգների համար հասնել իշխանափոխության, ձեւավորել նոր, ժամանակավոր կառավարություն, որը հնարավորինս սեղմ ժամկետներում կանցկացնի արտահերթ ընտրություններ, եւ այն ժամանակավոր վարչապետը, որը պետք է կազմակերպի ընտրությունները, անձամբ չպետք է մասնակցի այդ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի շահագրգռվածությունը տվյալ վարչապետի քիչ լինի, եւ հնարավորինս բարձր լինի ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը:

— Իսկ այս շարժումը սկսելուց առաջ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ քննարկում եղե՞լ է եւ եթե՝ այո, ապա արձագանքը ինչպիսի՞ն է եղել:

— Բնականաբար, Քոչարյանը տեղյակ է, շարժում ստեղծելու նպատակը հանրության լայն շերտերի ներգրավումն է, բայց այն տրամաբանությամբ, որ չկուսակցականացվի, իսկ կուսակցականները նույնպես կարող են ներգրավվել: Մենք ուզում ենք, որ բոլոր շերտերը ներգրավվեն, եւ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր գաղափարները՝ կլինեն առաջին նախագահի, երկրորդ նախագահի, թե երրորդ նախագահի թիմակիցները, նաեւ այն մարդիկ, ովքեր այսօրվա իշխանությանն են ձայն տվել, բայց հիասթափվել են, այդ բոլոր մարդկանց հետ մենք պատրաստ ենք աշխատել ու բոլորին համարում ենք մեր գաղափարակիցները: Մենք առաջարկում ենք ոչ թե միանալ կոնկրետ շարժմանը, այլ այն գաղափարներին, որ մենք առաջարկում ենք:

— Պարոն Թեւանյան, կոնկրետ ակտիվություն կա՞, մարդիկ միանո՞ւմ են` թեկուզ «դարձի գալով»:

— Այո՛, այդ պրոցեսը կա, բազմաթիվ քաղաքացիներ են միանում, մենք անդամագրման մեխանիզմներ ենք առաջարկում, ունենալու ենք հանդիպումներ ոլորտային բնույթի, տնետուն աշխատանքի մեթոդն ենք կիրառելու եւ մարդկանց փորձելու ենք բացատրել, թե ինչ է կատարվում, ինչպիսի սպառնալիքներ կան, եւ մարդկանց ներգրավել, որպեսզի հասնենք ներքաղաքական փոփոխությունների:

— Իսկ երբվանի՞ց ակնկալել ավելի ակտիվ գործողություններ:

— Մեկնարկն արդեն իսկ տրված է, մենք կազմակերպչակառուցվածքային աշխատանքների մեջ ենք ներգրավված, մեկնարկը ամսի 28-ին տրվեց, որպես հիմնադրում, ամենօրյա աշխատանք է իրականացվում:

— Իսկ այս շարժումը` որպես քաղաքական միավոր, մասնակցելո՞ւ է Երեւանի ավագանու ընտրություններին, հատկապես, որ Ձեր մասին լուրեր էին շրջանառվում, որ առաջադրվելու եք քաղաքապետի թեկնածու:

— Շարժման օրակարգում Երեւանի ընտրություններ` որպես այդպիսին, չենք քննարկել, շարժումը ինքը խնդիր է դրել` ոչ թե իշխանության գալու, այլ` իշխանափոխություն իրականացնելու հնարավորինս սեղմ ժամկետներում: Եթե մենք հետագայում տեսնենք, որ Երեւանի ընտրությունները կարող են նպաստել իշխանափոխությանը, այդ հարցը կքննակենք: Բայց այս պահին այդ հարցը օրակարգում չենք դրել:

— Քանի որ Դուք առանձին շարժում եք ստեղծել, կարելի՞ է եզրակացնել, որ կա հակասություն Ռոբերտ Քոչարյանի կամ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի հետ:

— Բացարձակ չկա նման բան, կեղծ լուրեր են դրանք, բոլորը տեղյակ են` ես որպես քաղաքացի եմ մասնակցում այս շարժմանը, որեւէ խնդիր` խմբակցության ներսում կամ Դաշնակցության հետ, չկա:

— Խոսակցություններ են շրջանառվում, որ շարժման ֆինանսավորումը Մոսկվայից է, հայտնի ախալքալակցի Նորայր Թեւանյանի կողմից…

— Սուտ է, այդպիսի բան չկա:

— Ձեր գնահատականները Արցախում ստեղծված իրավիճակին, ԱՄՆ-ն է միջամտում, ի՞նչ ակնկալել ընդհանուր առմամբ եւ ձեր շարժումից էլ այս առումով ունենա՞նք սպասելիքներ:

— Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ դրա պատճառով է, որ փակվել է Լաչինի միջանցքը, դրա պատճառով է, որ Արցախը շրջափակման մեջ է հայտնվել, դրա պատճառով է, որ Հայաստանի գոյության համար վտանգներ են առաջացել, մենք կարծում ենք, որ այս իրավիճակի փոփոխության թիվ մեկ հնարավորությունն ու երաշխիքը իշխանափոխությունն է, որպեսզի փոխվի ե՛ւ բանակցողը, ե՛ւ այն քաղաքականությունը, որը Հայաստանն այսօր վարում է: Կան ողջամիտ կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ անձնական շահագրգռվածությամբ է դա անում, այսպես ասած, Բոլթոնի ծրագրի կյանքի կոչման շրջանակներում: Արեւմտյան շրջանակների համար այս պրոցեսը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, հետաքրքիր է այնքանով, որ Ռուսաստանին փորձում են դուրս մղել այս տարածաշրջանից եւ Իրանի դեմ ստեղծել հակաիրանական պլացդարմ, մենք հասկանում ենք, որ դա ուղղակի սպառնալիք կարող է լինել մեր պետության գոյությանը, դրա համար դեմ ենք այդ քաղաքականությանը:

— Իսկ ի՞նչ եք կարծում՝ հասարակությունը «քնից կարթնանա՞», մարզերից հոսք կլինի՞ միանալու շարժմանը, այս ամենը համազգային պայքարի կվերածվի՞:

— Մենք պետք է ամեն ինչ անեք, որ այդպես լինի, այլ տարբերակ չունենք, չենք կարող նստել ու սպասել, թե ինչ որոշումներ են կայացնելու Հայաստանի համար, մենք տեսնում ենք ուղղակի սպառնալիք մեր պետության գոյությանը, այն քաղաքականության միջոցով, որը հիմա վարում է Նիկոլ Փաշինյանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում