Ուկրաինական «հակահարձակումը» մեզ համար էական շատ հարցերի վերջակետը կդնի

Վերլուծություն

Ի­հար­կե, Ա­րեւ­մուտ­քի հա­մար կո­մու­նի­կա­ցի­ոն խաղը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257584&l=am) մեր տա­րա­ծաշր­ջա­նում էլ ա­վե­լի գլո­բալ ի­մաստ ու­նի: Հաշ­վի առ­նե­լով մեկ է­ա­կան հան­գա­մանք եւս:

Այս­պես, ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան հե­ղի­նա­կա­վոր աղ­բյու­րը, մեջ­բե­րե­լով «Հու­մա­նի­տար եւ քա­ղա­քա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի» մի­ջազ­գա­յին ինս­տի­տու­տի ռուս փոր­ձա­գետ Վլա­դի­միր Բրու­տե­րին, նման տե­ղե­կու­թյուն հա­ղոր­դեց. «Վրաս­տանն ու Ղրղզստա­նը ներ­կա­յումս ԱՊՀ-ի ա­մե­նա­թեժ կե­տերն են: Հենց այս երկր­նե­րում է, որ պե­տա­կան ​​հե­ղաշրջ­ման ա­մե­նա­մեծ հա­վա­նա­կա­նու­թյու­նը նկատ­վում է Ա­րև­մուտ­քի կող­մից: Վրաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը տե­ղյակ է այդ սպառ­նա­լի­քի մա­սին եւ փոր­ձում է կա­սեց­նել այն: Այ­սօր լրատ­վա­մի­ջոց­նե­րը հայտ­նել են Ղրղզստա­նում հե­ղաշրջ­ման փոր­ձի մեջ կաս­կած­վող­նե­րի ձեր­բա­կա­լու­թյան մա­սին»:

Այն, որ Վրաս­տա­նում նման «հե­ղա­փո­խա­կան խմո­րում­ներ» Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է ակ­տի­վո­րեն ա­ռաջ տա­նել, վկա­յում են նա­եւ փաս­տե­րը: Նկա­տի ու­նենք, թե քա­նի­ե­րորդ ան­գամ ա­մեն հար­մար ա­ռի­թով Վրաս­տա­նում նման ակն­հայտ կազ­մա­կերպ­ված ի­րո­ղու­թյուն­ներ տե­սանք: Ու թե որն է ի­մաս­տը, դժվար չէ կռա­հել: Վրաս­տա­նը, որ­քան էլ ե­ղել է ա­րեւմ­տյան քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ, բայց ել­նե­լով հիմ­նա­կա­նում տնտե­սա­կան խնդիր­նե­րից, նա­խա­պատ­վե­լի է հա­մա­րում ՌԴ-ի հետ կա­պե­րը չխզել` ան­գամ պա­տե­րազ­մա­կան ի­ար­վի­ճա­կում: Ա­յո, հենց տնտե­սա­կան, եւ ոչ այն մտա­վա­խու­թյու­նեն­րից ել­նե­լով, թե կա­րող է հայտն­վել ՌԴ-ի հետ պա­տե­րազ­մի մեջ: Այ­սինքն` Վրաս­տա­նը կա­րող էր մի­ա­նալ ա­րեւմ­տյան պատ­ժա­մի­ջոց­նե­րին, բայց չբա­ցել երկ­րորդ ճա­կատ, եւ մի­ան­շա­նակ ՌԴ-ի հետ պա­տե­րազմ չէր ու­նե­նա: Բայց  մի­ա­նա­լով պատ­ժա­մի­ջոց­նե­րին, Վրաս­տա­նը իր տնտե­սու­թյանն էր ծանր հար­ված հասց­նում, եւ տնտե­սա­կան նա­խա­պատ­վու­թյունն այս­տեղ դար­ձավ գե­րակշ­ռող:

Կա­րե­լի է նա­եւ այս­պես մտա­ծել. վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը լավ են գի­տակ­ցում ի­րենց տնտե­սա­կան շա­հը` դրա­նից  ել­նե­լով էլ մա­նեւ­րե­լով Ա­րեւ­մուտք-Ռու­սաս­տա­նը հա­ար­բե­րու­թյուն­նե­րում: Բայց կա նա­եւ մեկ գոր­ծոն, ո­րը եւս Վրաս­տա­նի շա­հի տի­րույ­թում է, ա­վե­լին` մեծ շա­հի: Խոս­քը Հյու­սիս-Հա­րավ մե­գած­րագ­րի մա­սին է, որ­տեղ Վրաս­տանն իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քով մեծ դեր եւ շահ կա­րող է ու­նե­նալ: Ի տար­բե­րու­թյուն Ա­րեւ­մուտք-Արե­ւելք ա­մե­րի­կյան ծրագ­րի, ո­րը 30 տա­րի խոս­տա­նում են, սա­կայն դրա օ­գու­տը քիչ տե­սա­նե­լի է:

Այս տրա­մա­բա­նու­թյու­նից ել­նե­լով, ի­հար­կե, ա­րեւմ­տյան լի­բե­րաստ­նե­րը քաջ գի­տակ­ցում են, որ ե­թե Մեղ­րի­ի եր­կա­թու­ղու ծրա­գի­րը մտնի գոր­ծարկ­ման փուլ, Վրաս­տա­նը հա­զիվ թե հա­պա­ղի` դրան մի­ա­նա­լու հար­ցում: Այդ թվում` սեւ­ծո­վյան իր նա­վա­հան­գիստ­նե­րով եւ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղով: Ընդ ո­րում, հենց Մեղ­րի­ի եր­կա­թու­ղու դեպ­քում, հաշ­վի առ­նե­լով, որ Ադր­բե­ջան-Իրան ու­ղիղ եր­կա­թու­ղա­յին կա­պի ծրա­գի­րը Վրաս­տա­նին քիչ բան է խոս­տա­նում, քա­նի որ այն մի­ան­գա­մից Ադր­բե­ջա­նից մի­ա­նում է ռու­սա­կան եր­կա­թու­ղուն: Եվ որ այս ի­րա­վի­ճա­կում Ա­րեւ­մուտ­քի հա­մար Հա­րա­վա­յին Կով­կա­սում ան­գամ մեկ «ոտքա­տեղ» չի մնա, դա եւս հաս­կա­նա­լի է: Այ­սինքն, պետք է էս գլխից Մեղ­րի­ի եր­կաթ­ո­ւղու դեմն առ­նել` հաշ­վի առ­նե­լով, որ դրա խա­ղադ­րույ­քին դրված է ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:

Բայց  ա­մեն դեպ­քում, թե ինչ վերջ­նա­կան վեկ­տո­րով կշարժ­վեն հա­րավ­կով­կա­սյան երկր­նե­րը, ե­ղել եւ մնում է կախ­ված ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից, որ­տեղ ՌԴ-ի հաղ­թա­նա­կը կամ պար­տու­թյու­նը կան­խո­րո­շե­լու է ոչ մի­այն մեր տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գան: Իսկ ա­հա Ուկ­րա­ի­նա­յում, կար­ծես թե, ար­դեն իսկ սկսվում են այն բո­ւռն զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք հան­գու­ցա­լու­ծու­մա­յին են լի­նե­լու:

Խոս­քը ուկ­րա­ի­նա­կան այդ­քան քա­րոզ­ված հա­կա­հար­ձակ­ման մա­սին է, ո­րը Կի­ե­ւը, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րել է­ինք, ար­դեն հե­տաձ­գե­լու տար­բե­րակ չու­ներ. ԱՄՆ-ն ար­դեն ան­ցել էր վերջ­նագ­րե­րի: Եվ ա­հա, այդ հա­կա­հար­ձակ­ման նախ­նա­կան փուլն ար­դեն սկսված է, ընդ ո­րում, այս ա­ռա­ջին օ­րե­րին ար­դեն իսկ կան շո­կա­յին փաս­տեր:

Բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, նման է, որ ըն­թա­նում են այս սցե­նա­րով: Ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը փոր­ձեց գրո­հել մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով` Խեր­սոն, Ուգ­լե­դար, Դոն­բաս (քա­ղա­քի), Բախ­մու­տի հատ­ված, իսկ ՌԴ Բել­գո­րո­դի մարզ ներ­խու­ժու­մը ա­վե­լի նման էր շե­ղող մա­նեւ­րի: Թե­րեւս հաշ­վար­կե­լով, որ որ­տեղ ու­նե­նա ո­րոշ հա­ջո­ղու­թյուն, այն­տեղ էլ կտե­ղա­փո­խի հիմ­նա­կան հար­վա­ծը: Ո­րոշ ա­ռաջ­խա­ղա­ցում, բնա­կա­նա­բար, նախ­նա­կան հար­վա­ծի պա­հին ե­ղավ: Բայց ակն­հայ­տո­րեն ոչ ցան­կա­լի մասշ­տա­բի: Ա­մե­նա­մեծ ա­ռաջ­խա­ղա­ցու­մը Ուգ­լե­դա­րի հատ­վա­ծում էր, բայց ե­րեկ հար­ձա­կու­մը նախ կա­սեց­վեց, հե­տո հե­տե­ւեց ռու­սա­կան հա­կա­հար­ձա­կու­մը, եւ ուկ­րա­ի­նա­կան ու­ժերը հետ քաշ­վե­ցին:

Եվ այս ի­րա­վի­ճա­կում է, որ ար­ձա­նագր­վեց ա­մե­նացն­ցող փաս­տը` Կա­խովս­կա­յա հիդ­րո­է­լեկտ­րա­կա­յա­նի ամ­բար­տա­կի փլու­զու­մը: Ին­չո՞ւ, ո՞ւմ մե­ղա­վո­րու­թյամբ, ի՞նչ բնա­պահ­պա­նա­կան հե­տե­ւանք­ներ կու­նե­նա դա, հար­ցի մի կողմն է: Զուտ ռազ­մա­կան տե­սան­կյու­նից դա նշա­նա­կում է հե­տե­ւյա­լը: Ե­թե ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը մտա­ծում էր, որ հար­ձակ­վե­լով այլ ուղ­ղու­թյու­ննե­րից` հիմ­նա­կան հար­վա­ծը կի­րա­կա­նաց­նեն Խեր­սո­նում` Դնեպ­րի գե­տան­ցու­մով (նման է, որ հենց դա էր հիմ­նա­կան ծրա­գի­րը), ա­պա հի­մա այդ պլա­նը ձա­խող­ված է: Ամ­բար­տա­կի փլու­զու­մը բա­ռա­ցի­ո­րեն ոչն­չաց­րեց Դնեպ­րի գե­տանց­ման ա­մեն մի հնար­ա­վո­րու­թյուն (մյուս հե­տե­ւանք­նե­րը դեռ մի կողմ թող­նենք): Եւ հենց այն պա­հին, երբ մյուս ուղ­ղու­թյուն­նե­րում ուկ­րա­ի­նա­կան ու­ժերն ար­դեն մար­տի մեջ են, թե­րեւս չու­նե­նա­լով խո­րը ճեղ­քում­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ ռե­սուրս: Գու­մա­րած, ե­թե  Խեր­սո­նի հատ­վա­ծում ռու­սա­կան բա­նա­կը հար­ձա­կու­մը կան­խե­լու հա­մար զգա­լի ու­ժեր էր պա­հում, ամ­բար­տա­կի ոչն­չա­ցու­մից հե­տո կա­րող է անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ու­ժե­րի մի մա­սը տե­ղա­փո­խել հա­րե­ւան` Զա­պո­րո­ժիե­ի հատ­ված:

Թե ինչ սցե­նա­րով կզար­գա­նա հե­տա­գա պա­տե­րազ­մը, ռու­սա­կան բա­նա­կը կփոր­ձի՞ այս խա­ռը ի­րա­վի­ճա­կից ել­նե­լ, սե­փա­կան մասշ­տա­բա­յին հար­ձա­կու­մը սկսել, չշտա­պենք են­թադ­րու­թյու­ներ ա­նել: Սա­կայն փաստն այն է, որ այս նախ­նա­կան փու­լում ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը, խա­ղի մեջ դնե­լով նկա­տե­լի ռե­սուրս­ներ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ստիպ­ված է լի­նե­լու հրա­ժեշտ տալ հա­ջո­ղու­թյան բո­լոր հույ­սե­րին: Իսկ կորց­րած ռե­սուրս­նե­րը կկա­րո­ղա­նա՞ վե­րա­կանգ­նել, կամ ռու­սա­կան բա­նա­կը կթող­նի՞, որ դեռ հար­ձակ­ման մեջ գտնվող ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րը հան­գիստ մար­տից դուրս գան. սրանք ար­դեն շատ կա­րե­ւոր հար­ցեր են:

Ա­մեն դեպ­քում, նման է նրան, որ ան­գամ խո­շոր մար­տե­րի մեջ չմտնե­լով, այս ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նը ամ­րաց­նում է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը: Ու սա, ի­հար­կե, աչ­քա­թող չեն ա­նի նա­եւ հա­րավ­կով­կա­սյան երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում