«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Լավատես եմ եւ միշտ մտածում եմ իմ ազգի մասին». ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ հետ:

— Պարոն Յորգանց, Դուք սեր և միություն կարգախոսով եկել եք Հայաստան: Հատկապես այս օրերին մենք դրա կարիքը շատ ունենք: Ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այդ կարգախոսը:

— Վստահ էի, որ Հայաստանի ամենակարևոր զենքը պետք է լինի սերն ու միությունը: Որովհետև, եթե սեր և միություն չունենանք, մենք չենք կարող մեր Հայաստանը պաշտպանել թշնամիներից: Սերը և միությունն ամենակարևոր բանն է: Երեխաներին պետք է փոքր տարիքից սովորեցնել, որ միմյանց հանդեպ սեր ու միություն ունենան: Նույնկերպ մտածեն և նույն արդյունքներն ունենան: Սա է մեր ազգի ամենակարևոր զենքը:

— Երբ փողոցում Ձեզ հանդիպում են, ինչպե՞ս են ընդունում:

— Սքանչելիորեն են ընդունում: Ես շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Մինչ ձեր հաղորդման գալը՝ 35 տարի անց մենք նորից ձայնագրեցինք «Այբ, Բեն, Գիմը»՝  Մատենադարանի առջև: Երեսունհինգ տարի առաջ «Արևիկ» խմբի երեխաների հետ էինք ձայնագրել այդ երգը, իսկ այսօր էլ` «Վաղարշապատ» խմբի, համույթի երեխաների հետ ձայնագրեցինք: Եվ շատ հաջող անցավ, որովհետև «Այբ, Բեն, Գիմը» տարիք, սերունդ չունի: Բոլոր սերունդներին պետք է օգտակար լինի, որպեսզի մեր այբ, բեն, գիմը, մեր այբուբենը գոյություն ունենա միշտ:

— Դուք յուրահատուկ սեր ունեք երեխաների հանդեպ: Սփյուռքում երեխաները հայերենին լավ տիրապետո՞ւմ են:

— Հայաստանի պես չեն տիրապետում: Միգուցե Հայաստանում ծնողները շատ ժամանակ ունեն ու իրենց զավակներով զբաղվում են: Սփյուռքում այնքան ժամանակ չունեն: Այստեղ միշտ երեխաներին տանում են տարբեր համույթներ, երգ, պար են սովորեցնում: Ամեն ինչ սովորեցնում են: Մանավանդ «Վաղարշապատ» համույթում, որ արդեն տաս տարի է՝ իրենց հետ եմ աշխատում, տեսնում եմ, որ երեխաները ինչքան հաճույքով են երգում ու պարում:

— Սիրահարված եք հատկապես հայ մանուկների աչքերին: Ինչո՞վ են տարբերվում իրենց հայացքը այլ երկրների մանուկների աչքերից:

— Այստեղի և Սփյուռքի երեխաների մեջ մեծ տարբերություն կա: Սփյուռքի երեխաները մի քիչ շփացած են: Հայաստանի երեխաներն այդպիսին չեն: Այստեղի երեխաների` հինգ, ութ, տասներկու տարեկան փոքրիկի հետ կարող ես խոսել մեծ մարդու պես: Եվ զարմանում եմ, որ այդ փոքրիկները իրենց ծնողների հետ մինչև գիշերվա տասներկուսը դրսում են լինում: Եվ իրենց ծնողների հսկողությամբ խաղում, վազում, երգում, պարում են: Այսինքն` այս երկրում ուրիշ տեսակի երեխաներ են: Շատ հպարտ և ուրախ եմ, որ Հայաստանի պես երկիր ունենք, որը պետք է շատ լավ պաշտպանենք: Հայաստանի ապագան մեր փոքրիկներն են:

— Հատկապես ո՞ր վայրերում եք լինում Հայաստանում:

— Ամեն տարի գալիս եմ Հայաստան: Այս տարի եկա «Երազ» այգու հրավերով: Եվ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, շատ սքանչելի համերգ ունեցանք: Հազարներով մարդիկ կային այդ համերգին: Երիտասարդների շատ լավ խումբ ունեմ: Նրանք ինձ հետ միասին նվագեցին: Հայաստանում ես շատ երջանիկ եմ, բայց, ցավոք սրտի, մի քանի օրից ստիպված պետք է վերադառնամ Ֆրանսիա:

— Վերադառնանք առաջին հարցին` սեր և միություն կարգախոսով եք եկել: Իսկ ի՞նչ է պետք մեզ, որպեսզի տարածվի այդ սերն ու միությունը: Որպեսզի դրանք չլինեն միայն խոսքեր:

— Եկած օրվանից քարոզում եմ սեր և միություն: Ուզում եմ, որ միշտ սեր և միություն ասվի ամեն նախադասության մեջ: Եվ մանավանդ երեխաները դա լավ ըմբռնեն իրենց մտքի մեջ, հասկանան դրա կարևորությունը: Ամեն մարդ էլ կարող է տարբեր մտքեր ունենալ և տարբեր ձևով մտածել, բայց ինչ կերպ էլ մտածի, վերջում պետք է սիրո և միության վերածի:

— Ի՞նչ նոր երգեր ունեք:

— Եկա իմ հին երգերս նոր սերնդին ներկայացնելու: Երեսուն երգ ունեի, որ պատրաստել էի փոքրիկների համար: Այդ երգերից տասնհինգը երգեցի մանուկներին նվիրված համերգի ժամանակ: Եվ հիմա, որ պետք է Ֆրանսիա և Կանադա վերադառնամ (որովհետև ես երկու երկրներում եմ ապրում), այստեղի իմ ներշնչումներով պետք է նոր երգեր ստեղծեմ:

— Երգ ունեք, որը կոչվում է «Երևանի աղջիկներ», ինչո՞վ են տարբերվում Հայաստանի աղջիկները, կանայք այլ երկրների կանանցից, աղջիկներից:

— Հայ աղջիկները սքանչելի գեղեցիկ են և օր օրի էլ ավելի են գեղեցկանում: Երեսունհինգ տարի առաջ՝ առաջին անգամ երբ Հայաստան էի եկել և համերգներով հանդես էի գալիս Համալիրում, այդ ժամանակ հայ աղջիկները  չունեին իրենց պետք եղած բաները, որ շատ գեղեցկանան: Բայց հիմա ամեն ինչ կա Հայաստանում, մանավանդ` Երևանում: Եվ երբ տեսնում եմ հայ աղջիկներին փողոցում քայլելիս վերջին մոդայով, վերջին նորույթներով, ուրախանում եմ, որ նրանք աշխարհի բոլոր երկրների աղջիկների նման  իրենց շատ լավ են նայում:

— Վերադառնում եք Ֆրանսիա, եկեք մեր հարցազրույցն ավարտենք մեր ժողովրդին ուղղված Ձեր խոսքերով:

— Թող սերն ու միությունը Հայաստանի ժողովրդի մտքի և հոգու մեջ ներկա լինի: Եվ միշտ իրար հետ վարվեն սիրով, և հայը հայի հետ թող ամուսնանա: Շատ վտանգ չլինի մեր ազգի համար, որ օտարերկրացիների հետ ամուսնանան: Երջանկանում եմ, երբ փողոցում տեսնում եմ սիրահար զույգերին միասին քայլելիս:

— Շատ լավատես եք, մի՞շտ եք այդքան լավատես եղել:

— Շնորհակալություն, լավատես եմ ու միշտ մտածում եմ իմ ազգի մասին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան