Եթե հնարավորություն ունենամ խաղալ Հայաստանի հավաքականում, շատ գոհ կլինեմ. Էդգար Սևիկյան
ՍպորտՌուսական «Նիժնի Նովգորոդի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «РБ Спорт»-ի հետ զրույցում ասել է,որ կցանկանար հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում.
«Շփվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, բայց հիմա բանակցություններ չկան: Ես ինձ հայ եմ համարում, հետեւաբար եթե մարզական քաղաքացիությունը փոխելու առաջարկ լինի, ուրախ կլինեմ։ Եթե հնարավորություն ունենամ խաղալ Հայաստանի հավաքականում, շատ գոհ կլինեմ»։

