«ՈՒՂՏԵՂ­ՋՅՈՒՐ­ՆԵ­ՐԸ» ԵՐ­ԲԵՔ ԷԼ «ԼՈՐԴ» ՉԵՆ ԴԱՌ­ՆԱ

Վերլուծություն

Կհարց­նեք` ին­չո՞վ է զբաղ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի վրա թքել սի­րող Ա­լեն Սի­մո­նյա­նը: Պարզ­վում է` սկսել է սի­րել այն եր­կի­րը, ո­րի թա­գու­հու դա­գա­ղի հետ «սել­ֆի» էր ա­րել տխրահռ­չակ Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը: Գնա­ցել է Լոն­դոն, հան­դի­պել Լոր­դե­րի պա­լա­տի նա­խա­գա­հի հետ, և ի­րեն թվում է, թե վրան անգ­լի­ա­կան լոր­դի փո­շի է նստել: Չէ մի չէ: Դեռ պետք է բա­ցատ­րու­թյուն տա` այդ ին­չո՞ւ հի­մա վա­հան է ծա­ռա­յում հի­վանդ հա­մա­գյու­ղա­ցու վրա գազ փչած և մա­հա­կով զար­կած ու 8 տա­րե­կան ար­ցախ­ցի ե­րե­խա­յին «չո­լում թո­ղած» գար­շե­լի տա­կանք Սու­րեն Թո­րո­սյա­նին...

«ՍԸՐ» ՉԵՍ, ՍՈ­ՎՈ­ՐԱ­ԿԱՆ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ ԵՍ

Իսկ հի­մա տես­նենք, թե «լոր­դի փո­շին» ինչ­պես է հան­րու­թյա­նը մա­տու­ցում Ա­լե­նի լրատ­վա­կա­նը: Պինդ բռնվեք. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ԱԺ նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի գլխա­վո­րած պատ­վի­րա­կու­թյու­նը ե­ռօ­րյա աշ­խա­տան­քա­յին այ­ցով Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նում է: Այ­ցի շրջա­նա­կում հու­նի­սի 7-ին պատ­վի­րա­կու­թյանն ըն­դու­նել է Մեծ Բրի­տա­նի­ա­յի եւ Հյու­սի­սա­յին Իռ­լան­դի­ա­յի Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան խորհր­դա­րա­նի Հա­մայնք­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Սըր Լինդ­սի Հոյ­լը: Այս մա­սին հայտ­նում է Ազ­գա­յին ժո­ղո­վի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը:

Ըստ հա­ղոր­դագ­րու­թյան՝ հան­դիպ­մա­նը նշվել է, որ ե­րեք տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նը եւ Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նը ձե­ւա­վո­րել են երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­վակ­նոտ օ­րա­կարգ՝ հիմն­ված ընդ­հա­նուր ար­ժեք­նե­րի եւ սկզբունք­նե­րի վրա: Կող­մե­րը քննար­կել են մար­դու ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի ամ­րապնդ­մանն առնչ­վող հար­ցեր:

ՀՀ ԱԺ նա­խա­գա­հը հա­մոզ­մունք է հայտ­նել, որ շու­տով կա­վարտ­վի Հա­յաս­տան-ՄԹ Հա­մա­պար­փակ ընդ­լայն­ված հա­մա­ձայ­նագ­րի հա­մա­ձայ­նե­ցու­մը, եւ այն կստո­րագր­վի հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում:

«Հա­յաս­տա­նը՝ որ­պես ե­րի­տա­սարդ խորհր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն, ա­ռա­վել կա­րե­ւո­րում է ար­դյու­նա­վետ միջ­խորհր­դա­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը եւ խորհր­դա­րա­նա­կան­նե­րի մի­ջեւ փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը: Գո­հու­նա­կու­թյամբ եմ ար­ձա­նագ­րում մեր խորհր­դա­րան­նե­րում գոր­ծող բա­րե­կա­մա­կան խմբե­րի վեր­ջին եր­կու տար­վա ըն­թաց­քում փո­խայ­ցերն ու առ­կա ակ­տիվ գոր­ծակ­ցու­թյու­նը»,- նշել է Ա­լեն Սի­մո­նյա­նը:

Հան­դիպ­ման ա­վար­տին ՀՀ ԱԺ խոս­նա­կը Հա­յաս­տան է հրա­վի­րել իր բրի­տա­նա­ցի գոր­ծըն­կե­րո­ջը:

ՀՀ ԱԺ նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի գլխա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան կազ­մում են ՀՀ ԱԺ նա­խա­գա­հի տե­ղա­կալ Ռու­բեն Ռու­բի­նյա­նը, ԱԺ «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար, ԱԺ Հա­յաս­տան-Մեծ Բրի­տա­նի­ա բա­րե­կա­մա­կան խմբի ան­դամ Հայկ Կոն­ջո­րյա­նը, բա­րե­կա­մա­կան խմբի ան­դամ Ար­թուր Խա­չատ­րյանն ու պատ­գա­մա­վոր Սո­նա Ղա­զա­րյա­նը»:

Յա՛խք, էս ինչ կեղ­տոտ շքա­մուտք է` ա­կա­մա վեր­հի­շում ես այդ դարձ­ված­քը, երբ նա­յում ես պատ­վի­րա­կու­թյան կազ­մը: Հի­մա Ռու­բի­նյա­նը թրքա­սե՞ր է, թե՞ բրի­տա­նա­սեր: Իսկ «կլա­սիկ» քա­վո­րին ծա­խած Կոն­ջո­րյա՞նը...

Իսկ հի­մա ծա­նո­թա­ցեք Ա­լե­նի հետ մտեր­մու­թյամբ հպարտ այն վիժ­ված­քին, ո­րին ստիպ­ված ձեր­բա­կա­լե­ցին այն բա­նից հե­տո, երբ գյու­ղա­ցի­նե­րը միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ փա­կե­ցին: Թա­լի­նի ՔՊ-ական ՋՕ­Ը վե­րահս­կո­ղու­թյան պետ Թո­րո­սյան Սու­րի­կը, ո­րը բա­ցի այն, որ ծե­ծի էր են­թար­կել է­պի­լեպ­սի­ա­յով հի­վանդ 18-ամյա բնակ­չին, դեռ մի բան էլ սե­փա­կան հե­ռա­խո­սի տե­սախ­ցի­կի առ­ջև պար­ծե­ցել էր, թե ինչ­պես է ար­ցախ­ցի 7-ամյա ե­րե­խա­յին «չո­լե­րի» մեջ «բրա­խել»՝ դուրս վռնդե­լով մե­քե­նա­յից մի­այն այն բա­նի հա­մար, որ նա հո­ղե­րի հանձ­նումն ար­դա­րա­ցի­ո­րեն կա­պել է Նի­կո­լի դա­վա­ճա­նու­թյան հետ: «Տվյալ ե­րե­խա­յի ըն­տա­նի­քը պե­տա­կան գոր­ծի ա, աշ­խա­տում են հա­մայն­քա­պե­տա­րա­նում, սաղ ճշտել եմ, կզբաղ­վեմ դրան­ցով: Նման տի­պի մարդ­կանց, «փա­լաս­նե­րին» դուրս ենք շպրտե­լու հա­մա­կար­գից»,- հայ­տա­րա­րել էր այդ թրքա­բա­րո գար­շան­քը, որն ի­րեն բա­ցար­ձակ ան­պատ­ժե­լի էր զգում:  Ինչ­պես ար­դա­րա­ցի­ո­րեն նկա­տում է Ar­me­ni­an in­fo բլո­գը. «Այս ոչն­չու­թյա­նը, ար­դա­րև, պետք է հա­մա­րել նի­կո­լա­կան զոմ­բի­նե­րի, տար­բեր տրա­մա­չա­փի չի­նով­նիկ­նե­րի, ժե­խե­րի հա­վա­քա­կան կեր­պար: Մի­այն ե­րև­ա­կա­յել կա­րե­լի է, թե մարդ ինչ աս­տի­ճան ան­բա­րո­յա­կան պետք է լի­նի կամ Նի­կո­լի ա­ղի­նե­րում բազ­մա­ցող պա­րա­զիտ­նե­րի պես մի բան, որ ման­կա­հա­սակ ե­րե­խա­յի կյան­քը փաս­տա­ցի վտան­գի են­թար­կի՝ ճշմար­տու­թյունն ա­սե­լու հա­մար: Ո՞ր մի ար­ցախ­ցին չգի­տի Նի­կո­լի դա­վա­ճա­նու­թյան մա­սին: Ոչ մի­այն ար­ցախ­ցի­նե­րը, այ­լև հայ ժո­ղովր­դի ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը քա­ջա­տե­ղյակ է ե­ղե­լու­թյա­նը, ու հա­մա­րյա բո­լորն էլ դա­վա­ճան են հա­մա­րում Իլ­հա­մի վարձ­կան շա­նը: Հի­մա ի՞նչ, ողջ հայ ժո­ղովր­դը դառ­նա­լու է սու­րեն­նե­րի զո՞հը»:

Սու­րիկ­թո­րո­սյա­նին զո­րակ­ցող ին­ֆո­տե­ռո­րիստ­նե­րը նոր եզ­րույթ են մո­գո­նել` բնու­թագ­րե­լու հա­մար գործ­նա­կա­նում բո­լոր հա­յե­րին. «Քո­չա­սեռ­ժա­կան դաշ­նակ­նե­րի պլա­նը չի աշ­խա­տե­լու»: Դե հա­յեր, այ­սու­հետ դուք «քո­չա­սեռ­ժա­կան դաշ­նակ­ներ» եք: Այդ­պես են ձեզ կո­չում այն հա­մա­ցան­ցա­յին տե­ռո­րիստ­նե­րը, ով­քեր ներ­կա­յա­նում են «թվա­յին կոն­տեն­տի ստեղ­ծող», մինչ­դեռ ըն­դա­մե­նը Օր­բե­լու փո­ղո­ցի ֆեյ­քա­բու­ծա­րա­նի ճտեր են: Մե­կը մյու­սից տա­կանք: Սրանք են նի­կո­լիզ­մի հիմ­նա­կան հե­նա­րա­նը, և ի­րա­վա­ցի է «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նը. «Մտա­ծեք նի­կոլ­նե­րի դեմ վերջ­նա­կան ու վճռա­կան կռիվ տա­լու մա­սին, պատ­րաստ­վեք էդ կռվին, հա­մոզ­մունք ձևա­վո­րեք ձեր ներ­սում առ այն, որ սրանց գո­յու­թյան պայ­ման­նե­րում մեր տե­սա­կը գո­յու­թյուն չի ու­նե­նա­լու ու պատ­րաստ­վեք վերջ­նա­կան կռվին»: Ա­յո՛, կար­ծես մո­տե­նում է «էն սհա­թը», երբ պի­տի կա­տար­վի մեծն Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի մար­գա­րե­ու­թյու­նը:

ԷԴ­ՊԵՍ ԼԱՎ ՉԻ, ՄԻ­ԱՆ­ԳԱ­ՄԻՑ ՏԻԳ­ՐԱՆ ՄԵ­ԾԻ ԳՐՊԱ­ՆԸ ԳՑԵՔ

QP

Իսկ նի­կո­լա­կան տա­կան­քա­թի­մը փնտրում է, թե ում գրպա­նը գցի սե­փա­կան ո­ճիր­նե­րը: Ու հա­մար­ձակ­վում են ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հին վե­րագ­րել ինչ-որ ֆան­տաս­տիկ դա­վադ­րու­թյուն­ներ: Ինչ­պես բա­ցատ­րում է ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը.

• Սերժ Սարգ­սյանն ա­ռա­ջադր­վեց վար­չա­պետ Հա­յաս­տա­նը «ձիգ» պա­հե­լու հա­մար:

• Ե­թե Սերժ Սարգ­սյա­նը ցան­կա­նար Ար­ցա­խի հար­ցը գցել ո­րև­է մե­կի «ջե­բը», նա չէր ա­ռա­ջադր­վի, այլ մի­ան­գա­մից կհե­ռա­նար:

• Սերժ Սարգ­սյա­նին մեր­ժե­լը 2018-ին ե­ղել է գե­ո­պո­լի­տիկ կոն­սեն­սուս, мол­ча­ли­вое сог­ла­сие: Ռու­սա­կան ո­րոշ շրջա­նակ­ներ չէ­ին նե­րում մեզ Եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի հետ հա­վա­սա­րակշ­ռու­թյան պահ­պան­ման հա­մար, իսկ Ա­րևմ­տյան թև­ը չէր նե­րում, որ օ­րի­նակ Ե­ԱՏՄ ան­դամ ենք և այլն:

Ինչ վե­րա­բե­րում է Ա­րա­րատ Միր­զո­յա­նի լրիվ «Օմե­գա» ստե­րին, թե Ար­ցա­խից եր­բեք ման­դատ չեն ու­նե­ցել, ա­պա Ա­շո­տյա­նի խոս­քով.

• Ա­րա­րատ Միր­զո­յա­նի մա­նի­պու­լյա­տիվ հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուր­դը չի տվել Նի­կո­լին ման­դատ՝ բա­նակ­ցե­լու Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին՝ սուտ է:

• Նի­կոլ Փա­շի­նյանն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի երդմ­նա­կա­լու­թյան  ժա­մա­նակ խոս­տա­նում էր՝ «2018 -ի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը նպաս­տե­լու է Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը»:

• ՔՊ նա­խընտ­րա­կան ծրա­գիրն այն մա­սին է, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, Ադր­բե­ջա­նի կազ­մում չլի­նե­լու ի­րա­վուն­քը պետք է պաշտ­պան­վի:

• Այ­սինքն՝ 680.000 մարդ տվել է Նի­կո­լին Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի  հար­ցով զբաղ­վե­լու ման­դատ:

• Ա­րա­րատ Միր­զո­յանն ան­բա­րո­յա­բար, լկտի­ա­բար ստում է:

• Ա­վե­լին, ե­թե չու­նես նման ման­դատ, Նի­կո՛լ, ի՞նչ ի­րա­վուն­քով ես սահ­մա­նա­փա­կում Ար­ցա­խի ժո­ղովր­դի հնա­րա­վոր բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյու­նը Բաք­վի հետ՝ ի­րա­վունք­նե­րով և անվ­տան­գու­թյամբ:

• Ե­թե Հա­յաս­տա­նը պատ­րաստ­վում է ստո­րագ­րել մի փաս­տա­թուղթ, որն ու­նե­նա­լու է մի­ջազ­գա­յին ուժ, հե­տո Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ո՞ւմ «աշխար­հա­քա­ղա­քա­կան հե­տույ­քով» է կա­րո­ղա­նա­լու պաշտ­պա­նել իր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը:

Եվ ա­հա այդ ստա­խոս­ներն անս­պա­սե­լի ա­ջակ­ցու­թյուն են ստա­նում այն­պի­սի «անհաս­կա­նա­լի» գործ­չից, ինչ­պի­սին Ա­վե­տիք Չա­լա­բյանն է: Այն է` ԱԺ մտցնել քա­ղա­քա­ցի­նե­րի ստո­րագ­րու­թյուն­ներ, թե պա­հան­ջում ենք քրե­ո­րեն պատ­ժե­լի հա­մա­րել ինք­նո­րո­շու­մից հրա­ժար­վե­լը, այն էլ հան­րաք­վե­ով: Ո՞ւմ նե­րա­յաց­նել ստո­րագ­րու­թյուն­նե­րը, ՔՊ-ական դա­վա­ճա­նա­բո­լու­կի՞ն: Որ դրանք էլ ար­տաք­նոց տա­նեն:  Ռե­ֆոր­միստ­նե­րի կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Վա­հան Բա­բա­յա­նը, ար­դա­րա­ցի­ո­րեն քննա­դա­տե­լով դա, հոր­դո­րում է. «Բո­լոր ռե­ֆոր­միստ­նե­րին կոչ եմ ա­նում մի­ա­նալ ՀՀԿ նա­խա­ձեռ­նած ստո­րագ­րա­հա­վա­քին: Սա մի­ակ ի­րա­կան ոչ ի­մի­տա­ցի­ոն ստո­րագ­րա­հա­վաքն է,որը չի են­թադ­րում ԱԺ-ում քպա­կան­նե­րի դա­տին հանձ­նում որ­պես նա­խա­ձեռ­նու­թյուն: Գնա­ցեք ստո­րագ­րեք հենց ՀՀԿ-ի ճիշտ և ակ­տո­ւալ նա­խա­ձեռ­նու­թյա­նը»:

Ի դեպ, ՀՀԿ-ի ստո­րագ­րա­հա­վա­քին մաս­նակ­ցում են նա­և ռու­սաս­տա­նյան «ծանր­քա­շա­յին­նե­րը»` Անդ­րա­նիկ Միհ­րա­նյանն ու Ա­րա Աբ­րա­հա­մյա­նը: Իսկ Վազ­գեն Մա­նու­կյա­նը, ով սեր­տո­րեն կապ­ված է Կոնս­տան­տին Զա­տու­լի­նի հայտ­նի Լա­զա­րև­յան ա­կում­բին, հոր­դո­րով դի­մել է ու­ժա­յին­նե­րին. «Փաս­տո­րեն ինչ-որ մե­կը ե­կել ու ոչն­չաց­նում է հա­զա­րա­մյակ­նե­րի մեր պատ­մու­թյու­նը, ժո­ղովր­դի մի մա­սը դա չի հաս­կա­նում՝ հույս ու­նե­նա­լով, որ վեր­ջում ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, ժո­ղովր­դի մի հատ­վածն էլ ճի­գեր է գոր­ծադ­րում փո­խե­լու այս ա­մե­նը, բայց չի կա­րո­ղա­նում:

Նման ի­րա­վի­ճա­կում շատ կա­րև­որ դեր ու­նեն զին­վո­րա­կա­նու­թյու­նը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րը, ո­րոնց գլխա­վոր նպա­տակն է պաշտ­պա­նել պե­տու­թյու­նը:

Ես հա­տուկ դի­մում եմ մեր ու­ժա­յին կա­ռույց­նե­րին՝ դուք չե՛ք երդ­վել պաշտ­պա­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին, դուք երդ­վել եք պաշտ­պա­նել Հայ­րե­նի­քը, պե­տու­թյու­նը, Սահ­մա­նադ­րու­թյունն ու պե­տա­կան օ­րենք­նե­րը: Այն, ինչ ա­նում է և ու­զում է ա­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նը, հա­կա­սում է նա­խև­ա­ռաջ մեր Սահ­մա­նադ­րու­թյանն ու օ­րենք­նե­րին, հե­տև­ա­բար Նի­կոլ Փա­շի­նյանն այ­լևս լե­գի­տիմ չէ: Իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, իսկ հե­տա­գա­յում նա­և իր ստո­րագ­րու­թյամբ նա դառ­նում է պե­տա­կան հան­ցա­գործ, իսկ պե­տա­կան հան­ցա­գոր­ծին պաշտ­պա­նե­լով՝ դուք դրժում եք ձեր եր­դու­մը, ին­չը նույն­պես պե­տա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն է:

Կոչ եմ ա­նում  ու­ժա­յին կա­ռույց­նե­րին՝ ու­շա­դիր հե­տև­ել, թե ինչ է կա­տար­վում մեր երկ­րում և ժա­մա­նա­կին կան­խել պե­տա­կան հան­ցա­գոր­ծու­թյու­նը՝ պատ­րաստ լի­նե­լով մի­ա­նալ ժո­ղովր­դի այն մեծ հատ­վա­ծին, ո­րը դի­մադ­րում է ազ­գա­յին ու պե­տա­կան հան­ցա­գոր­ծու­թյան ի­րա­գործ­մա­նը և փոր­ձում է կան­խել ազ­գա­յին ա­ղետն ու խայ­տա­ռա­կու­թյու­նը»:

Բայց ար­դյո՞ք ու­ժա­յին հա­մա­կարգն ամ­բող­ջո­վին փչա­ցած չէ: Օ­րի­նակ, հենց վեր­ջերս Նի­կոլն օգ­տա­գործ­ված ա­պա­հո­վիչ­նե­րի պես դեն նե­տեց դա­տա­խազ­նե­րին, ո­րոնք գործ է­ին կա­րում Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի վրա: Հի­մա մի օր Նի­կո­լի հան­ցա­կից­նե­րին հան­կարծ չտես­նենք ընդ­դի­մա­դիր ամ­բի­ո­նին, հայ­րե­նա­սե­րի պատ­մու­ճա­նով: 2018-ի ոճ­րին մաս­նակ­ցած­ներն ա­նե­լիք չու­նեն քա­ղա­քա­կան դաշ­տում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում