«Հրապարակ». Կասկածելի տենդեր՝ հայտնի արդյունքով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսուհետ քննչական գործողությունները՝ առերեսումներ, հարցաքննություններ, պետք է տեսանկարահանվեն: Օրենքի այդ պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ սարքերը ձեռք բերելու համար տենդեր են հայտարարել: Քննչական կոմիտեն՝ 240 միլիոն դրամի, հակակոռուպցիոնը` 20 միլիոնի, ԱԱԾ-ն` 10: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդին` միայն մեկը: Ինչո՞ւ: Մասնակցողներն ուշացումով տեղեկացել են, որ տեսախցիկների այնպիսի տեխնիկական բնութագիր է սահմանվել, որն իրականացման ենթակա չէ, տնտեսվարողները փաստի առաջ են կանգնել, որովհետեւ նման տեսախցիկներ իրենց հայտնի չեն եղել, եւ նման գներով էլ հնարավոր չի եղել դրանք ձեռք բերել։

Մասնավորապես, տեխնիկական բնութագրում նշված է, որ տեսախցիկները պետք է տեսաձայնագրման 140 աստիճան հորիզոնական անկյուն ունենան, այսինքն՝ նկարահանեն 140 աստիճան անկյան տակ, ինչն անիմաստ է, որովհետեւ կարիք չկա սենյակի հեռավոր անկյունները նկարահանել, եթե կոնկրետ մարդու հարցաքննություն ես ուզում նկարահանել։ Տենդերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն` «Վեստա» ապրանքանիշի տակ գործող: Այս ընկերության հետ արդեն 167 մլն 640 հազար դրամի պայմանագիր է կնքվել, որի դիմաց Քննչական կոմիտեին պետք է մատակարարվի 942 հատ տեսախցիկ․ 1 միավորի գինը՝ 178 հազար դրամ։

Ըստ պայմանագրի՝ մատակարարվող տեսախցիկները չինական արտադրության են, ապրանքանիշը՝ Spectre7 china jinda INT'L։ Սակայն ե՛ւ «Վեստայի» մրցակիցները, ե՛ւ մենք փորձեցինք համացանցում որոնել, թե ինչ տեխնիկական բնութագիր ունեն այդ տեսախցիկները եւ արդյո՞ք իսկապես նկարում են 140 աստիճան անկյան տակ, սակայն նման ապրանքանիշի տեսախցիկներ չհաջողվեց գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի