«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի «Կրասնոդարին» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պաշտոնական առաջարկ է ստացել «Այաքսից», հոլանդական ակումբի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը նաեւ կապ է հաստատել հյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնող ընկերության հետ հայտնում է De Telegraaf-ը։
Տրանսֆերի գումարը կարող է հասնել 9 միլիոն եվրոյի։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

