Նիկոլը հերթական կաշան է ուզում սարքել

Վերլուծություն

Նի­կո­լը՝ Նի­կոլ չէր լի­նի, ե­թե հեր­թա­կան միջ­պե­տա­կան այ­ցի ժա­մա­նակ եւս «չխայ­տա­ռա­կեր ռես­պուբ­լի­կան»: Սո­չիում ար­դեն օ­դա­նա­վից իջ­նե­լուց Նի­կոլն ա­ռա­ջին ա­նակն­կա­լը մա­տու­ցեց: Երբ կնոջ հետ է նման այ­ցե­րի գնում, լավ, է­լի կա­րե­լի է մի կերպ հաս­կա­նալ, ան­գամ երբ կի­նը «մար­զա­կան» հա­գու­կա­պով է: Բայց երբ ման­կա­հա­սակ աղջ­կա հետ է ինք­նա­թի­ռից իջ­նում… Ինչ է, ու­զում է Լու­կա­շեն­կո­յի հե՞տ ոտք մեկ­նել, ով մի ժա­մա­նակ հա­ճախ էր որ­դու հետ տար­բեր այ­ցե­րի գնում: Թե՞ տի­կին Ան­նան Բրյու­սել էր գնացել, ե­րե­խա­յին նա­յե­լու հոգ­սը հոր վրա էր մնա­ցել. ով ի­մա­նա:

Հա­ջորդ սեն­սա­ցի­ան ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Նի­կո­լի պահ­վածքն էր: Մի­գու­ցե հան­դի­պու­մից ա­ռա՞ջ էր Նի­կո­լը հասց­րել մեկ-երկու բա­ժան «գցել», թե՝ ինչ, սա­կայն նրա մի քա­նի ար­տա­հայ­տու­թյուն­ներ զա­վեշ­տի աս­տի­ճան ող­բեր­գա­կան է­ին: «Ոչ մի­այն քննար­կե­ցինք, այ­լեւ ար­դեն խոս­տա­ցանք: Սա նշա­նա­կում է, որ դա պետք է ար­վի…»,- Լար­սի թե­մա­յի հետ կապ­ված հան­կարծ հայ­տա­րա­րեց Նի­կո­լը՝ դի­մե­լով Մի­շուս­տի­նին: Այդ­պես լավ չէ, կա­րե­լի էր նա­եւ ա­վե­լաց­նել՝ չա­նես, գլուխդ կջար­դեմ, կամ ա­վե­լի լավ էր «քֆուր դնել» ու ա­վե­լաց­նել՝ չա­րե­ցիր, «շյոտ­չիկ» կմի­աց­նեմ: Ա­մե­նա­մեծ զա­վեշտն այն էր, որ այս­քա­նից հե­տո Նի­կո­լը դի­մեց Մի­շուս­տի­նին. «Դուք ինչ-որ բան խոս­տա­նում եք, ա­պա դա կա­տար­վում է»: Բայց ե­թե կա­տար­վում է, ին­չո՞ւ է տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ գրե­թե սպառ­նում՝ «Դա պետք է ար­վի»: Ու երբ այս ի­րա­վի­ճա­կում հի­շում ես Մի­շուս­տի­նի հայ­կա­կան ար­մատ­նե­րի մա­սին, ա­վե­լի կոնկ­րետ, որ այդ գե­նե­տի­կա­յով հա­սել է նման խո­շոր պե­տու­թյան ա­ռաջ­նա­յին դեմ­քե­րից մե­կի մա­կար­դա­կի, եւ փոր­ձում ես հա­մե­մա­տել Հա­յաս­տան ներ­կա­յաց­նո­ղի հետ…

ԿՈ­ՄՈՒ­ՆԻ­ԿԱ­ՑԻ­Ա­ՆԵ­ՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ Ա­ՌԱ­ՋԻՆ ՊԼԱ­ՆՈՒՄ

Չնա­յած, անց­նենք հան­դիպ­ման բուն ի­մաս­տին: Թե­եւ այ­ցի հիմ­նա­կան պաշ­տո­նա­կան նպա­տա­կը ԵՏՄ-ի վար­չա­պետ­նե­րի նիստն էր, սա­կայն բուն ի­մաս­տը, ինչ խոսք, Մի­շուս­տի­նի հետ հան­դի­պումն էր: Եվ, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րել է­ինք, այդ հան­դիպ­ման հիմ­նա­կան թե­ման կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի խնդիրն էր: Ա­մեն դեպք­ում, Մի­շուս­տի­նի խոս­քի հիմ­նա­կան ակ­ցեն­տը հենց կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գե­րա­գոր­ծարկ­ման վրա էր դրված. «Հա­մա­ձայն Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան` մենք հա­մա­կար­գա­յին աշ­խա­տանք ենք տա­նում Հա­րա­վա­յին Կով­կա­սում տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման ուղ­ղու­թյամբ, նոր են­թա­կա­ռուց­ված­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րի շա­հե­րից է բխում…»:

Իսկ ա­հա Նի­կո­լի ռե­ակ­ցի­ան ո­րո­շա­կի մտքեր ա­ռա­ջաց­նում է. «Կա­րե­լի է ա­սել, որ վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ բա­վա­կա­նին շո­շա­փե­լի ա­ռա­ջըն­թաց է նկատ­վել: Ես շատ ու­րախ եմ այդ կա­պակ­ցու­թյամբ, ու­զում եմ եւս մեկ ան­գամ հայտ­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը՝ բա­ցե­լու տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ տնտե­սա­կան տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րը՝ այն կող­մե­րի ինք­նիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան սկզբուն­քի շրջա­նակ­նե­րում, ո­րոն­ցով անց­նում են այդ հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րը: Սա վե­րա­բե­րում է այն հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րին, ո­րոնք նշված են Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի եւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տում: Եվ ես հույս ու­նեմ, որ մենք կկա­րո­ղա­նանք կոնկ­րետ լու­ծում­նե­րի գալ: Մենք մեր կոնկ­րետ ա­ռա­ջարկ­ներն ենք ա­ռաջ քա­շել, եւ ես հույս ու­նեմ, որ այդ ա­ռա­ջարկ­նե­րը կըն­դուն­վեն: Սկզբուն­քո­րեն այն­պես չէ, որ սրանք մեր ա­ռա­ջարկ­ներն են, սա փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում է, ո­րը մենք մշա­կել ենք վեր­ջին եր­կու տար­վա ըն­թաց­քում»:

Տա­րօ­րի­նակ պատ­կեր է ստաց­վում: Մի կող­մից, Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան մոս­կո­վյան վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ­տա­րար­վեց, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցում մի­այն տեխ­նի­կա­կան խնդիր­ներ են մնա­ցել: Դրան հա­ջոր­դած փոխ­վար­չա­պետ­նե­րի աշ­խա­տան­քա­յին խմբի հան­դիպ­ման ար­դյուն­քով էլ ներ­կա­յաց­վեց, որ ե­ղած հար­ցե­րը հիմ­նա­կա­նում լուծ­ված են: Նի­կոլն ինքն է խո­սում այդ հան­դիպ­ման ար­դյուն­քում «շո­շա­փե­լի ա­ռա­ջըն­թա­ցի» մա­սին: Ու այս­քա­նից հե­տո նա ասում է, թե՝ «մենք մեր կոնկ­րետ ա­ռա­ջարկ­ներն ենք ա­ռաջ քա­շել»: Ու դա հե­րիք չէ, ան­մի­ջա­պես էլ անց­նում է «փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում» տես­լա­կա­նի՞ն: Ե­թե կա « փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում», էլ ո՞րն է «մեր կոնկ­րետ ա­ռա­ջարկ­նե­րից» խո­սե­լու ի­մաս­տը, կամ էլ ի՞նչ «կոնկ­րետ լու­ծում­նե­րի գա­լու» հույս է հայտ­նում Նի­կո­լը:

Նո­րից հեր­թա­կան կա­շա՞ն է սար­քում: Հաշ­վի առ­նե­լով դե­պի Հա­յաս­տան եվ­րո­պա­ցի­նե­րի այն հոս­քը, որն այս օ­րե­րին տես­նում ենք, ի­հար­կե, հա­վա­նա­կան է, որ Նի­կո­լը կգնա նոր կա­շա սար­քե­լու ուղ­ղու­թյամբ:

ԼՈՆ­ԴՈ­ՆՅԱՆ ՍՑԵ­ՆԱ­ՐՈՎ

Ա­ռա­վել եւս, երբ մինչ այս կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­մա­յին խառն­վեց նա­եւ ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը՝ պարզ ակ­նար­կե­լով, թե Հա­յաս­տա­նը հրա­ժար­վել է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան կող­մից տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րահս­կու­մից, ո­րը սահ­ման­ված է Նի­կո­լի մատ­նան­շած 9-րդ կե­տում: Ընդ ո­րում, դրան Նի­կո­լի՝ Սո­չի այ­ցին զու­գա­հեռ անդ­րա­դար­ձավ նա­եւ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րի­ա Զա­խա­րո­վան՝ հայ­տա­րա­րե­լով. «Կցան­կա­նա­յի, որ Ձեր նշած Հա­յաս­տա­նի բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցի­չը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կողմ­նո­րոշ­վեր՝ կա՛մ նոր­մալ երկ­խո­սու­թյուն, ո­րը ոչ մի­այն հնա­րա­վոր է, այ­լեւ պետք է լի­նի, եւ ո­րի փոր­ձը մենք ու­նենք հայ­կա­կան կող­մի հետ, կա՛մ ա­հա այս­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ: Մենք ընտ­րում ենք ա­ռա­ջի­նը»: Ընդ ո­րում, նա նա­եւ ա­վե­լաց­րեց, որ  կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման ա­ռար­կա­յո­րեն մշակ­վում է Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ ՌԴ փոխ­վար­չա­պետ­նե­րի կող­մից. «Ուստի ճիշտ չեմ հա­մա­րում ար­ձա­գան­քել այդ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին: Դա հա­մա­պա­տաս­խան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ի­րա­վա­սու­թյունն է»: Կարճ ա­սած, թող ԱԽՔ-ը քիթն այդ­տեղ չխո­թի: Բայց երբ դրան զու­գա­հեռ Նի­կոլն էլ իր հեր­թին է նման տա­րօ­րի­նակ, ի­րար հա­կա­սող մտքեր հնչեց­նում, կա­րե­լի է մտա­ծել, որ ԱԽՔ-ը հենց այն­պես չէ, որ մտնում է այդ թե­մա­յի մեջ:

Կա նաեւ մեկ նյո­ւան­ս եւս: Այս օ­րե­րին Բրի­տա­նի­ա­յում է հա­յաս­տա­նյան հեր­թա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան, այս ան­գամ՝ Ա­լեն Սի­մո­նյա­նը: Ճիշտ է, նրան ՀՀ ԱԽՔ-ի օ­րի­նա­կով MI6-ում չըն­դու­նե­ցին, բայց դե է­լի մի քա­նի հան­դի­պում­ներ ու­նե­ցավ: Ե­թե սրան ա­վե­լաց­նենք, որ բրի­տա­նա­ցի պաշ­տո­նյա­ներն էլ են սկսել հա­ճա­խա­կի գալ Հա­յաս­տան, ա­պա այն տպա­վո­րու­թյունն է, որ իս­կա­կան երկ­կողմ սեր է հայ-բրի­տա­նա­կան չի­նով­նի­կու­թյան մեջ ծա­գել:

Թե ին­չու են նի­կո­լյան չի­նով­նիկ­ներն այս­պես «կպել» Բրի­տա­նի­ա­յին, որն Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի բա­ցա­հայտ ըն­կերն է, կա­րե­լի է հաս­կա­նալ: Այս­պես, Ա­լենն այս այ­ցի ժա­մա­նակ, մաս­նա­վո­րա­պես՝ ՄԹ խորհր­դա­րա­նի Հա­մայնք­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Սըր Լինդ­սի Հոյ­լի հետ հան­դիպ­մա­նը  նման միտք նշեց, ո­րը հա­վե­լյալ ան­գամ բա­ցատ­րում է, թե ին­չու է Բրի­տա­նի­ա­յի հա­մար Հա­յաս­տա­նը դար­ձել այն­քան հե­տաքր­քիր, որ ան­գամ MI6-ի շեֆն է իր ծանր տե­ղը թո­ղած, գա­լիս-հաս­նում մեր եր­կիր: Ըստ Ա­լե­նի. «Մենք Հա­յաս­տա­նը դի­տար­կում ենք որ­պես հսկա­յա­կան չօգ­տա­գործ­ված նե­րուժ ու­նե­ցող խաչ­մե­րուկ՝ Ա­րե­ւելքն ու Ա­րեւ­մուտ­քը կա­պող եր­կիր…»:

Մի­ան­գա­մից շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ Ա­լենն ի՞նչ նկա­տի ու­նի այդ ար­տա­հայ­տու­թյան տակ: Ե­թե խո­սում է խաչ­մե­րու­կից, ա­պա պետք է նա­եւ ընդգ­ծեր, որ մի­ա­ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը նա­եւ Հյու­սիսն ու Հա­րավն է կա­պում: Սա­կայն այդ դեպ­քում Բրի­տա­նի­ա­յում, բնա­կա­նա­բար, դա կըն­կա­լե­ին՝ որ­պես Ի­րա­նը Ռու­սաս­տա­նի կա­պող օ­ղակ: Եվ երբ Ա­լե­նը դա մի կողմ թո­ղած, խո­սում է բա­ցա­ռա­պես Ա­րե­ւելքն ու Ա­րեւ­մուտ­քը կա­պե­լու մա­սին, սա մեկ բան է նշա­նա­կում՝ օ­ղակ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ՝ «Զանգեզուրի միջանցք»: Ու հենց դա ընդգ­ծե­լը, ի­հար­կե, ըն­դա­մե­նը «լեզ­վի սայ­թա­քում» կամ նման այլ բան չէր:

Նկա­տի ու­նենք, որ Բրի­տա­նի­ան ա­մե­նե­ւին էլ նոր, կամ հետ­խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում  չէ, որ փայ­փա­յում է Հա­յաս­տա­նի տա­րած­քով «Արե­ւելքն ու Ա­րեւ­մուտ­քը կա­պե­լու» ծրա­գիրը: Նման ծրագ­րեր Լոն­դոնն ու­ներ դեռ 100 տա­րի ա­ռաջ եւ դրա­նից էլ շատ ա­վե­լի վաղ: Չստաց­վեց: Իսկ ա­հա MI6-ի շե­ֆի հի­շա­տակ­ված այցն էլ ե­կավ հու­շե­լու, որ այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում «Արե­ւելքն ու Ա­րեւ­մուտ­քը կա­պե­լու» ծրա­գիր Բրի­տա­նի­ան տե­ղա­փո­խել է ա­մե­նա­գործ­նա­կան հար­թու­թյուն: Իսկ ե­թե ա­վե­լի ռե­ալ նա­յենք, ա­պա այդ հետ­քե­րը կա­րե­լի է տես­նել ինչ­պես Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րե­լու, այն­պես էլ 44-օրյա պա­տե­րազ­մի մի­ջո­ցով Ար­ցախն Ադր­բե­ջա­նին նվի­րե­լու գոր­ծըն­թա­ցի տակ: Ու այս ֆո­նին՝ Ա­լե­նի հայ­տա­րա­րու­թյու­նը նման­վում է նրան, որ նի­կո­լյան խուն­տան հա­վա­տար­մո­րեն հենց այդ ծրագ­րին է հե­տե­ւում:

Կա­րե­լի է մտա­ծել, որ փոր­ձում են Լոն­դո­նին հանգս­տաց­նել, թե, չմտա­ծեք, երբ ռուս­նե­րի հետ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին բա­նակ­ցու­թյուն­ներ ենք վա­րում, դրա տակ ձեզ «գցե­լու» նպա­տակ չկա, ընդ­հա­կա­ռա­կը, դա կդառ­նա «Արե­ւելքն ու Ա­րեւ­մուտ­քը կա­պե­լու» ծրագ­րի եզ­րա­փա­կիչ փու­լե­րից մե­կը: Այդ դեպ­քում կա նա­եւ այն հար­ցը՝ Նի­կո­լի՞ հանձ­նա­րա­րու­թյամբ, թե՞ Ա­լենն ու ԱԽՔ Ար­մե­նը Նի­կո­լին փոր­ձում են վերջ­նա­կան փա­կու­ղի մտցնել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում